ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+25 °C
Ֆրանսիայի պատմության ամոթալի էջերից մեկը
22:52, 24.08.2024
555 | 0

1572 թվականի օգոստոսի 24-ի գիշերը՝ սուրբ Բարդուղիմեոսի տոնին նախորդող օրվա գիշերը, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ֆրանսիացի կաթոլիկները զանգվածաբար կոտորել են ֆրանսիացի հուգենոտ-բողոքականներին: Օգոստոսից մինչև հոկտեմբեր կաթոլիկները հուգենոտներին կոտորել են նաև Ֆրանսիայի Թուլուզ, Բորդո, Լիոն, Բուրժ, Ռուան և Օռլեան քաղաքներում: Հենց միայն հիշյալ օրվա գիշերը սպանվել է 3 հազար հուգենոտ, այդ թվում ծովակալ Գասպար դը Կոլինին, որն, ըստ Մեդիչիի վարկածի, գլխավորել է «բողոքական դավադություն» իշխանության դեմ:

Երկու ամիս անց Փարիզի Գրեվի հրապարակում տեղի է ունեցել սպանված ծովակալի «մահապատիժ» -ը։ «Մահապատժի» արարողությունը կազմակերպվել է այնպես, որ լիովին համապատասխանի սովորական մահապատժի համար սահմանված կանոններին. փայտամածին կանգնել են դահիճը, թագավորական մունետիկը դրված է եղել գլխատման կոճղը և այլն: Միայն «դատապարտյալ» -ը՝ դը Կոլինին, այնտեղ չի եղել: Ծովակալին փոխարինել է նրա պատկերը. ծես-ներկայացման նպատակն է եղել ծովակալի սպանությանը օրինական տեսք տալ:

Ֆրանսիայում տեղի ունեցած կրոնական պատերազմների ժամանակ հուգենոտներն էլ հաճախակի սպանել են կաթոլիկներին. Օրինակ՝ 1567 թվականին, սուրբ Միքայելի տոնակատարության օրը, Նիմ քաղաքում հուգենոտները բազմաթիվ կաթոլիկների են սպանել։ Այնուամենայնիվ, Սուրբ Բարդուղիմեոսի գիշերվա կոտորածն էր, որ առավել խոցել է ժամանակակիցների սրտերը և ստվերել է կաթոլիկների և հուգենոտների այլ արյունալի դիմակայությանները։ Սուրբ Բարդուղիմեոսի գիշերվանից հետո մոտ 200 հազար հուգենոտ փախել է հարևան պետություններ։ Անգլիան, Լեհաստանը և գերմանական դքսություններն իրենց դժգոհությունն են հայտնել բռնության նման աղաղակող բռնկման կապակցությամբ։ Ժողովրդի նկատմամբ նման վերաբերմունքը դատապարտել է նույնիսկ Մոսկովյան իշխանության դաժան ու սարսափելի ցար Իվան Ահեղը: Իսկ Հռոմի պապ Գրիգորիս 13-րդը, որն արտոնել էր Բարդուղիմեոսի գիշերվա կոտորածը, շնորհակալական աղոթք է կարդացել և իր, վրեժխնդիր հրեշտակի պատկերներով ու «Ugonottorum straages» մակագրությամբ մեդալ է թողարկել։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:32, 03.10.2024
159 | 0
20:45, 22.09.2024
327 | 0
դեպի վեր