ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Համաշխարհային պրեմիերա՝ գրված Նարեկացու ‹‹Մատյան ողբերգության›› հիման վրա
20:51, 11.09.2024
273 | 0
Սեպտեմբերի 14-ին, ժամը՝ 19: 00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում պատմական իրադարձություն է սպասվում. կկայանա Գրիգոր Նարեկացու ‹‹Մատյան ողբերգության›› աղոթագրքի հիման վրա գրված ռուս անվանի կոմպոզիտոր Սերգեյ Եկիմովի (Սանկտ-Պետերբուրգ) ‹‹Արեգակն Արդար›› երգչախմբային կոնցերտի համաշխարհային պրեմիերան:

Կոնցերտը բացառիկ է նրանով, որ գրված է Նարեկացու բնօրինակ՝ գրաբար տեքստի հիման վրա: Համերգը կազմակերպել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի աջակցությամբ: ‹‹Արեգակն Արդար›› երգչախմբային կոնցերտը կհնչի ‹‹Նիժնի Նովգորոդ›› կամերային երգչախմբի կատարմամբ՝ վերջինիս գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Իվան Ստոլնիկովի ղեկավարությամբ:

Համերգին կհնչի նաև Սերգեյ Եկիմովի ‹‹Այն խոսքը, որով կդատապարտես ինձ›› (‹‹То слово, что мне скажешь в осужденье››) երգչախմբային կոնցերտը՝ ըստ Գրիգոր Նարեկացու ‹‹Մատյան ողբերգության›› աղոթագրքի՝ Նաում Գրեբնևի ռուսրեն թարգմանությամբ (Հայաստանյան պրեմիերա), ինչպես նաև հեղինակի Երգչախմբային երեք մանրերգեր՝ ըստ Իոսիֆ Բրոդսկու բանաստեղծությունների և Երգչախմբային կոնցերտ՝ ըստ Աննա Ախմատովայի բանաստեղծությունների:

Համերգին կհնչեն նաև Կոմիտասի մի շարք խմբերգեր, կկայանա ժամանակակից կոմպոզիտոր Արթուր Ավանեսովի ‹‹Որտեղի՞ց այսքան քնքշանք›› (‹‹Откуда такая нежность››) երգչախմբային ստեղծագործության համաշխարհային պրեմիերան՝ գրված Մարինա Ցվետաևայի բանաստեղծության հիման վրա:

Սեպտեմբերի 13-ին, ժամը` 15: 00-ին Արամ Խաչատրյան տուն-թանգարանում դիրիժոր Իվան Ստոլնիկովը կանցկացնի երգչախմբային արվեստի վարպետության դաս, մուտքն ազատ է։
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ԱՆԻ Կարապետյան
դեպի վեր