ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Դիլիջան: Բազինյան և բանդա («Դիլիջան ԱՊ», Ռ. Ալիխանյան)
08:59, 20.09.2024
618 | 0
Դիլիջան՝ Նիկոլի թիվ:
Պարկեշտ մարդ և օրինակելի բնակիչ, համայնքապետ Դ. Սարգսյանի ոտքի տակ՝ փոխհամայնքապետ Բազինյանի կողմից օճառ դնելու գործողությունները սահմաններ չունեն:
Տարատեսակ մեքենայությունների տաղանդավոր վարպետ (դեռ կադաստրի ժամանակներից) փոխհամայնքապետ Ա. Բազինյանի սահմաններ չունեցող ագահության տիրությում է հայտնվում «Դիլիջան ազգային պարկի» տնօրենի աթոռը: Համայնքապետի մեջքի հետևում հանցավոր համաձայնության գալով ազգային պարկում ՔՊ-ի կողմից ներդրված անձի հետ՝ շինծու գործ հարուցելով հեռացնում է գործող տնօրենին և փոխարենը որպես տնօրեն կարգում իր մերձավոր՝ կառավարման փորձ չունեցող, կառավարման կրթություն չունեցող, տարրական կոմունիկացիոն ունակություններից զուրկ, ինքահաստատման խնդիր ունեցող, վախկոտ, բայց խելոք ենթակա 40-ամյա մանեկենի, որի միջոցով կկարողանան աշխատել ինքը և ՔՊ-ի ներկայացուցիչը: Կարճ ժամանակահատվածում Դիլիջան ԱՊ-ն, ինչպես համայնքապետարանը, դառնում է բարեկամներին եկամուտ սնուցող աղբյուր: Հաջողությամբ ծրագիրը նպատակին հասցնելով՝ սկսում են համաձայնեցված մեխանիզմով (հողը Բազինյանին, փայտը ներկայացուցիչին) բիզնես գործունեությունը: Բիզնես ծրագրի հաջողության ապացույցը վերջիններիս օրեցոր կուտակվող շարժական, անշարժ և շրջանառու միջոցների ավելացումն է: «Հակակոռուպցիոն» կառույցի աչքերը կապված են իշխանությամբ և դոլլարներով:
Հեղինակ` Լրահոս
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Լրահոս
17:48, 26.10.2021
2580 | 0
դեպի վեր