ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Մեկ դրվագ Վերմախտի բարձր հրամանատարության շրջանում «Լակեյ» մականունն ստացած բարձրաստիճան զինվորականի կյանքից
10:52, 04.10.2024
2980 | 0

1941 թվականի դեկտեմբերին Մոսկվայի մոտ հարձակման ձախողումից հետո Վերմախտի հրամկազմում ավելի վաղ սկսված զտումները շարունակվել են։ Գերմանիայի զինված ուժերի Գերագույն հրամանատարության պետ (1938 – 1945 թթ.), գեներալ-ֆելդմարշալ Վիլհելմ Քեյթելը, որին Վերմախտի մյուս գեներալները «լակեյ» (սպասյակ) մականունն էին տվել, ինքնասպանություն գործելու շեմին է եղել:

Հիտլերը նրան իր աշխատասենյակից վռնդել է «հայհոյանքներով և վիրավորանքներով», քանի որ նա համարձակվել է հավանություն տալ Մոսկվայի մոտակայքից զորքերը հետ քաշելու գործողությանը։ Գեներալ Ալֆրեդ Յոդլը, երբ մտել է Քեյթելի աշխատասենյակ, տեսել է, որ նա գլուխն առել է ափերի մեջ, իսկ սեղանին նրա ատրճանակն է դրված եղել։ Զենքը գրպանը դնելով՝ Յոդլը Քեյթելին համոզել է հրաժարվել ինքնասպանության մտքից, իսկ հետո խորհուրդ է տվել առանց քննարկման կատարել ֆյուրերի կարգադրությունները։

Եվ Քեյթելը մինչև պատերազմի ավարտը բարեխղճորեն հետևել է իր մարտական ընկերոջ խորհրդին:

Վիլհելմ Քեյթելի վերջին ըմբոստությունը հազիվ 10 րոպե է տևել:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
Կարդալ
18:16, 01.11.2024
247 | 0
դեպի վեր