ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Հապաղումը հավասար է մահվան» կամ «Հապաղումը մահ է» արտահայտության ծագման մասին
18:00, 31.10.2024
1641 | 0

Հին Հռոմի ժամանակներից լատիներենում գործածվել է «periculum in mora» արտահայտությունը, որը նշանակում է՝ «ուշացումը վտանգավոր է»: Նրանք՝ հռոմեացիները շատ են կարևորել արագ գործելը: Արտահայտությունը հանդիպում է հին հռոմեացի պատմիչ Տիտոս Լիվիուսի (մ.թ.ա. 59 – մ.թ. 17 թթ.) «Պատմության» մեջ:
Ըստ հնուց պատումի՝ այս բառակապակցությունն արտաբերել է պարսից թագավոր Դարեհ Առաջինը (մ.թ.ա. 550-486 թթ.): Մ.թ.ա. 522 թվականին, երբ Պարսկաստանում թագավորական իշխանությունը յուրացրել էմի խաբեբա անձնավորություն՝Մարաստանցի մոգ Գաումատան, (Կեղծ Բարդիա), Դարեհը ստանձնել է նրա դեմ դավադրություն ղեկավարումը: Դավադրության մեջ ներգրավված են եղել յոթ ազնվական պարսիկներ, որոնք տարբերակներ են քննարկել Գաումատային տապալելու համար: Դարեհն առաջարկել է չցրվել և դավադրությունն ի կատար ածել անմիջապես, քանի որ հավաքվածներից մեկը կարող է հայտնել դավադրության մասին, իսկ հետո բոլորը կյանքից կզրկվեն։ «Հապաղումը հավասար է մահվան», - ասել է նա: Նույն օրվա երեկոյան նրանք ներխուժել են պալատ, և խաբեբա աճպարարը սպանվել է հենց Դարեհի սրից, որը դարձավ պարսկական պետության նոր տիրակալը։

Այս արտահայտության տարածումը կապված է նաև Պետրոս Առաջինի (1672-1725) անվան հետ։ 1711-ին, պրուսական արշավից առաջ, Պետրոս Առաջինը նամակ է ուղարկել նորաստեղծ Սենատ, որտեղ նա, շնորհակալություն հայտնելով սենատորներին իրենց գործունեության համար, պահանջել է, որ նրանք շարունակեն չհապաղել անհրաժեշտ հրամաններն արձակելիս, «քանզի ժամանակի կորուստը մահվան պես անդառնալի է» ։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին