Դիլիջան համայնքի համայնքապետարանում շարունակում է տիրել կոռուպցիայի և ամենաթողության մթնոլորտը: Ա. բազինյանն ավելի է ակտիվանում առնետների մրցավազքում, իսկ իր շոշափուկները՝ այդ թվում նաև Ազգային Պարկի դրածոն, փորձում են դուրս գալ իրենց տիրոջ փորած փոսից: Համայնքապետի ոտքի տակ օճառ դնելու գործողությունները մտնում են նոր փուլ, իսկ անտեղյակ համայնքապետը ոչինչ չհասկանալով թշնամիներին այլ վայրերում է փնտրում: Ա. բազինյանը սկսել է օգտվել համայնքապետի անօրինական հարստացման փաստից, առանց հաշվի առնելու, որ նախկինում՝ համայնքապետը ունեցել է որոշակի կարողություն և պաշտոնի նշանակվելուց հետո մի քիչ ավելացրել է, իսկ ինքը բազինյանը մանր կաշառակերից դարձել է բիրդան աղա: Ցավալի է, որ այս ամենի վերջում պատասխան է տալու միայն անմեղ համայնքապետը, իսկ իրական չարիքը՝ տեղակալը, մնալու է շահեկան դիրքերում: |
Բաժանորդագրվել լրահոսին