ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Տեղը տեղին անարգել են, հետո շան պես սատկացրել ու դիակը նետել են գետը
21:43, 13.11.2024
647 | 0

Հին Հռոմը Վիտելիուս անունով մի վաղանցուկ կայսր է ունեցել, որը մ.թ. 69 թվականին հաղթել է կայսր Օտոնին և տիրել է գահին: Սակայն նույն թվականին նրա զորքերը պարտվել են հաջորդ կայսր Վեսպասիանոսի զորքերին:
69 թվականի դեկտեմբերի 21-ին, երբ հետախույզը լուր է բերել, որ Վեսպասիանոսի զորքերը մոտենում են Հռոմին, Վիտելիուսը «թաքնվել է երկանիվ կառքի մեջ և միայն երկու ուղեկիցների ՝ հացթուխի և խոհարարի հետ, ծածուկ շտապել է Ավենտինյան բլրի վրա գտնվող հայրական տուն, որպեսզի այնտեղից մեկնի Կամպանիա։ Բայց հետո իրականությանը չհամապատասխանող լուր է տարածվել, թե խաղաղություն է ձեռք բերվել, և նա թույլ է տվել, որ իրեն իրեն հետ տանեն պալատ։ Բայց պալատում արդեն գրեթե մարդ չի եղել, բոլորն այս ույն կողմ են փախած եղել. Հասկանալով, որ սխալ է թույլ տվել՝ Վիտելիոսը գոտու մեջ ոսկի է լցրել, կապել է այն մեջքին ու թաքնվել է դռնապանի խցում՝ հրամայելով շանը կապել դռան մոտ և դուռը բարիկադավորել մահճակալով ու ներքնակով։

Շուտով առաջապահ զինվորները ներխուժել են պալատ և, տեսնելով, որ այն ամայի է, սկսել են, խուզարկել բոլոր ծակ ու ծուկերը։ Ի վերջո Վիտելիուսը հայտնաբերվել է: Նրան դուրս են հանել ապաստարանից և սկսել են հարցաքննել, թե ով է նա և գիտի՞ արդյոք, թե որտեղ է Վիտելիուսը, (նրանք երբևէ տեսած չեն եղել նրա դեմքը): Ձախողակ կայսրը, բնականաբար, ստել է ու դեմքը շրջել, բայց շուտով նրան ճանաչողներ են գտնվել: Բացահայտվելուց հետո նա սկսել է անդադար ճղճղալ՝ պահանջելով, որ չվնասեն, թեկուզ բանտարկեն, քանի որ ինքը Վեսպասիանոսի կյանքի համար կարևոր բան ունի ասելու։ Ի վերջո նրա ձեռքերը կապել են մեջքի հետևից, պարանոցին պարան են գցել, հագուստը պատառոտել են ու կիսամերկ քարշ են տվել դեպի ֆորում։

Սրբազան ճանապարհի ողջ երկայնքով մարդիկ ծաղրել են նրան: Մազերից բռնել են ու գլուխը հետ քաշել՝ ինչպես վարվել են բոլոր հանցագործների հետ, թրի ծայրը դրել են կզակի տակ, որպեսզի չկարողանա գլուխն առաջ թեքել և բոլորը կարողանան տեսնել նրա դեմքը: Ոմանք կեղտ ու թրիք են նետել նրա վրա, մյուսները նրան անվանել են որկրամոլ և հրկիզող, իսկ ոմանք էլ ծաղրել են նրա ֆիզիկական թերությունները: Նա վիթխարի հասակ է ունեցել, իսկ դեմքը հարբեցողությունից միշտ կարմրած է եղել: Ունեցել է մեծ փոր և թույլ ազդրեր: Ի վերջո նրան տանջամահ են արել ու դիակը նետել են Տիբեր գետը։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին