ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Բրյուսովի անվան պետական համալսարանի բակում կանցկացվի կամավորության միջազգային օրվան նվիրված միջոցառում
20:39, 04.12.2024
777 | 0
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը ս.թ. դեկտեմբերի 5-ին՝ ժամը 13.00-16։00 համալսարանի բակում կանցկացնի կամավորության միջազգային օրվան նվիրված միջոցառում։ Միջոցառումն ունի տեղեկատվական, կրթական և բարեգործական տոնավաճառի բնույթ։ Մասնակցում են ԲՊՀ ստորաբաժանումները և կամավորությամբ զբաղվող առաջատար հասարակական մի շարք կազմակերպություններ։

Ծրագրի ընթացքում կներկայացվեն համալսարանում դասավանդվող 20 օտար լեզուները և ուսուցանվող մասնագիտությունները, տեղեկատվություն կտարածվի կամավորության կարևորության վերաբերյալ, կիրականացվի ամանորյա քաղցրավենիքի և հուշանվերների վաճառք, որի ամբողջ հասույթը կտրամադրվի «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին» ։

Միջոցառման նպատակն է՝ մասնակից ստորաբաժանումների և կազմակերպությունների օրինակով ընդգծել երիտասարդների շրջանում կամավորության կարևորությունը և պատրաստակամությունը։ Սիրով սպասում ենք բոլորին:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ԱՆԻ Կարապետյան
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին