Այս արտահայտությունը, որը նշանակում է «անվճար», «ձրի», «անշահախնդիր», «հենց այնպես» և այլն, առաջին անգամ հնչել է ֆրանսիացի հռչակավոր դրամատուրգ Ժան Բատիստ Մոլիերի «Ծիծաղելի պչրուհիները» (1660 թ.) կատակերգության բեմադրության ժամանակ: Ապա թևեր առած արտահայտությունն անցել է ռուսերեն լեզվին, իսկ ռուսերենից էլ՝ հայերենին: Կատակերգության հերոսուհիները՝պչրուհի տիկնայք, մերժում են իրենց ազնվազարմ երկրպագուներին, և վերջինները, պատահականության շնորհիվ, իմանում են, որ պատճառն իրենց ծառաներն են, որոնք զգեստավորվելով որպես մարկիզ և վիկոնտ, գայթակղել են պչրուհիներին: Ազնվականները մերկացնում են նրանց, բայց ծաղրանքով թույլ են տալիս իրենց անհավատարիմ ընկերուհիներին սիրել այս ծառաներին, ինչպես նախկինում։ Միևնույն ժամանակ, նկատի ունենալով նրանց աղքատությունն ու սոցիալական աննախանձելի դիրքը, ազնվականներից մեկը պչրուհիներին ասում է. «Եվ եթե դուք սիրեք նրանց, ապա այդ սերը զուտ նրանց գեղեցիկ աչքերի համար կլինի»: «Pour les (vos) beaux уеих» արտահայտությունը նախկինում գործածվել է ֆրանսերենում, բայց Մոլիերի շնորհիվ այն շատ մեծ տարածում է գտել և, որպես բառակապակցություն, մուտք է գործել եվրոպական շատ լեզուներ: |
Բաժանորդագրվել լրահոսին