ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Արմավիրցիները զրկվել են սեփական հողմասը ոռոգելու հնարավորությունից
02:34, 10.06.2013
3781 | 0

Արմավիրի քաղաքի Կոմիտաս, Տերյան փողոցների բնակիչները փաստի առաջ են կանգնել, սեփական հողմասը ոռոգելու հնարավորությունից զրկվել են: Մայր առվից դեպի ջրատար եկող ջուրն ընկերությունը փակել է:


Ջրանցքը սպասարկում է «Արմավիր» ՋՕԸ, իսկ Արմավիր քաղաքի ոռոգման ջուրը սպասարկում է Արմավիր քաղաքի ջրամատակարար ընկերությունը` 14 խորքային հորերի միջոցով: Մայր ջրանցքից ոռոգման ջուր ստանալու իրավունք քաղաքի բնակիչները չունեն: Արմավիր քաղաքի ջրամատակարարը պնդում է, որ բնակիչները մայր առվից ոռոգման ջուրն ստանում են անօրինական ճանապարհով, այսինքն, արդար է, երբ տվյալ ջրանցքը սպասարկող ընկերությունը թույլ չի տալիս ոռոգման ջուր գողանալ Արմավիր քաղաքի բնակիչներից:


Բնակիչները հակառակն են պնդում. ոռոգման ջրի համար ընկերությանը շատ անգամ են դիմել: Տիկին Ալվարդը չի հերքում, ոռոգման ջուր ընկերությունից չի ուզում, դրա համար իր պատճառներն ունի: Ըստ Ֆիդանյանի` խորքային հորի հզորությունը հնարավորություն է տալիս միաժամանակ ոռոգում իրականացնել 4 տնտեսությունների, այս պարագայում` մեկժամյա ոռոգման համար նախատեսված 1100 դրամը կվճարեն 4 տնտեսությունները միասին:


Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Լևոն Մարտիրոսյան
20:02, 29.06.2014
3404 | 0
11:54, 29.11.2013
3677 | 0
դեպի վեր