ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Հայտնի մարդկանց աֆորիզմներ -2
15:17, 28.12.2012
13713 | 3

«Ծերերը երկու անգամ են երեխա դառնում»: (Ժողովրդական ասացվածք)

«Այն մարդը, որը բնության կամքով է ճաղատանում, նրա գլխին էլ ոչ մի Ժամանակ մազեր չեն բուսնի»:


«ՈՒրիշների կեղտոտությունը ձեզ ուրախություն է պատճառում, որովհետև քաջություն է տալիս ներողամտությամբ վերաբերելու ձեր սեփական կեղտոտություններին»: (Շիրվանզադե)


«Եթե նույնիսկ մարդն ամեն ինչից լիացել է, միևնույնն է նա բողոքում է: Չէ որ քաղցից այնպես չի խառնում մարդու սիրտը, ինչպես գերհագեցումից»:

( Զորի Բալայան)


«Ոչ ոք գոհ չէ իր խելքից, բայց ամեն ոք գոհ է իր դրությունից»:

( Լև Տոլստոյ)


«Կինն այնպիսի մի առարկա է, որ ինչքան էլ ուսումնասիրես նրան, միշտ ինչ-որ նոր բան կգտնես նրա մեջ»: ( Լև Տոլստոյ)


«Սիրույդ առարկան կրկնակի սիրելի է դառնում նրան կորցնելուց հետո»:

( Նար- Դոս)


«Եթե ուղիղ գնալու լինես հեռուն չես գնա...»: (Էքզյուպերի)


«Փրկել կարելի է այն մարդուն, ով չի ուզում կորչել»: (Աննա Կարենինա)


«Աշխատանքի մեջ կեղտոտվելը շատ մաքուր բան է»: (Նունե Գրիգորյան)


«Ամեն ինչ թույն է, ամեն ինչ դեղ, նայած, թե ինչ չափով ենք այն օգտագործում»:


«Սիրել չի նշանակում նայել իրար, նշանակում է նայել նույն ուղղությամբ»:

( Էքզյուպերի)


«Հիվանդի հետ հիվանդությունից չպիտի խոսես, պիտի խոսես առողջությունից, միայն առողջությունից»: (Վաչագան Գրիգորյան)



«Բնությունը կատակներ չի ընդունում, նա միշտ ճշմարտացի է, լուրջ, խիստ, արդարացի, իսկ սխալմունքներն ու մոլորությունները բխում են մարդկանցից»:

(Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե)


Եվ վերջում մի իմաստունի ասած խելացի ասացվածք.

«Շատ ունեցիր քիչ ցույց տուր,

Շատ իմացիր քիչ խոսիր,

Ինչ-որ ունես մի ցրիր,

Շատ ձի նստիր, քիչ քայլիր,

Քիչ հավատա, շատ լսիր,

Շատ վաստակիր, քիչ վատնիր»:


(շարունակելի)

Հեղինակ` H.. M..
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
H.. M..
23:10, 27.10.2013
11599 | 0
23:03, 27.10.2013
10269 | 0
19:39, 28.05.2013
36310 | 0
00:07, 26.01.2013
16875 | 0
19:43, 19.01.2013
13753 | 0
19:35, 19.01.2013
38506 | 0
19:29, 19.01.2013
36982 | 0
դեպի վեր