ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Ասույթներ...
19:43, 19.01.2013
13791 | 0
  • Եթե գիտեք` ինչ պետք է անել աղետների ժամանակ, Դուք կարող եք կյանքեր փրկել, առաջին հերթին Ձերն ու մերձավորներինը։

  • Դժվարինն այն է, ինչը հնարավոր է անել անմիջապես։ Անհնարինն այն է, ինչը կպահանջի քիչ ավելի ժամանակ

  • Եթե մարդիկ ավելի շատ մտածեին այն մասին, որ գիտելիքը փրկություն է, ամբողջ տառապանքի չնչին մասն էլ չէր լինի. մարդկային ամբողջ դժբախտությունը անգիտության կամ տգիտության հետեւանք է։ Ագնի-Յոգա

  • Եթե ցանկանում ես առողջության ու երիտասարդության տաճար կառուցել, առաջին հերթին չորացրու այն ճահիճը, որտեղ խեղդվում են քո լավագույն ցանկություններն ու մղումները

  • Միշտ կանաչ պահիր կենաց ծառը քո հոգում, եւ օրերից մի օր այնտեղ անպայման բույն կհյուսի հազարան բլբուլը

  • Հաջողության հիմքն անընդհատ շարժումն է

  • Պարտվել ժպիտը դեմքին, նշանակում է հաջողության ճանապարհին պահպանել լավ տրամադրությունն ու առողջությունը

  • Հաջողության գումարելիներից մեկն էլ կանգառների եւ ժամանակավոր անհաջողությունների անխուսափելիության գիտակցումն է

  • Անընդհատ սովորել ու յուրացնել նորը, նշանակում է անընդհատ աճել որպես անհատ

  • Անհաջողության վերջին աստիճանը հաջողության առաջին աստիճանն է

  • Հիմարություն է մեռնելը մահվան սարսափից։ Սենեկա

  • Այս կյանքում միայն նա կարող է հաղթել, ով կհաղթահարի իր վախը, ալարկոտությունն ու անվստահությունը։ Սուվորով

  • Ձեր կյանքի վերջում աշխարհը պիտի դառնա ավելի լավը, որովհետեւ Դուք եք այնտեղով անցել

  • Օրինակ վերցրեք արեւի ժամացույցից, միայն ուրախ ու լուսավոր օրերի հաշիվը պահեք։ Գերմանական ասացվածք

  • Կանխելն ավելի հեշտ է եւ 15-20 անգամ ավելի էժան, քան հետեւանքները վերացնելը։

  • Վտանգը սարսափելի բան է. չի ճանաչում ոչ ազգություն, ոչ սեռ ու տարիք, ոչ կուսակցական պատկանելություն ու հասարակական դիրք։

  • Խուճապը կարող է ավելի մեծ ավերածություններ պատճառել, քան բուն աղետը։

  • Արտակարգ իրավիճակներում լրատվությունը նման է սննդի. այն պետք է տրվի ժամանակին եւ անհրաժեշտ չափաբաժնով։

  • Փորձանքը գալուց առաջ լուր չի ուղարկում. ուրեմն հարկավոր է պատրաստ լինել միշտ։

  • Նախ հարկավոր է սովորել գոյատեւել, հետո միայն մտածել գեղեցիկ ապրելու մասին։

  • Թաքցված կամ սուտ տեղեկությունը միայն ժամանակավոր «օգուտ» կարող է բերել։

  • Աստված փրկում է նրան, ով ցանկանում է փրկվել, Աստված պահպանում է իրազեկ պատրաստվածին։

  • Յուրաքանչյուր արտակարգ իրավիճակ կարող է հանգեցնել խուճապի, յուրաքանչյուր խուճապ կարող է հանգեցնել արտակարգ իրավիճակի։

  • Արտակարգ իրավիճակների կառավարման հիմնաքարը ճշգրիտ լրատվությունն է։

  • Դու միշտ կարող ես փրկել քո եւ ուրիշների կյանքը, եթե իրազեկ ես ու նախապատրաստված։

Աղբյուրը՝ Արտակարգ ալիք
Հեղինակ` H.. M..
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
H.. M..
23:10, 27.10.2013
11616 | 0
23:03, 27.10.2013
10292 | 0
19:39, 28.05.2013
36437 | 0
00:07, 26.01.2013
16919 | 0
19:43, 19.01.2013
13792 | 0
19:35, 19.01.2013
38562 | 0
19:29, 19.01.2013
37066 | 0
դեպի վեր