ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
"Ներազդման հոգեբանությունը սպասարկման ոլորտում" թրեյնինգ
13:42, 02.02.2015
6631 | 0


Ժամանակակից սպասարկման ոլորտում ծավալվող բիզնեսին հատկանշական է խիստ և լարված մրցակցությունը, ինչպես նաև պայքարը յուրաքանչյուր հաճախորդի համար: Նման պայմաններում կարևորվում ենայն գիտելիքները, որոնք ուղղված են բացահայտելու հաճախորդների հոգեբանական դիմանկարը և մշակելու նրանց վրա հոգեբանական ներազդման մոդելներ: Առանձնակի կարևորություն է ստանում սպասարկող անձնակազմի պոզիտիվ և բարյացակամ նախատրամադրվածության ստեղծումը:


Թրեյնինգը կօգնի բարձրացնել այդ ոլորտում աշխատող կամ վերապատրաստվող անձանց աշխատանքի որակն ու գրավել հաճախորդներին ՝ օգտվելով սպասարկման հոգեբանության հմտություններից:

Թրեյնինգի նպատակն է՝
1. Բարձրացնել սպասարկման ոլորտում աշխատող կամ վերապատրաստվող անձանց հոգեբանական գիտելիքների տիրապետման մակարդակը:
2. Տեսական գիտելիքներ տրամադրել սպասարկման ոլորտում հաճախորդի հետ աշխատանքի խնդիրների վերաբերյալ
3. Բացահայտել սպասարկման հոգեբանության ազդեցությունը սպասարկման որակի և աշխատանքի արդյունավետության բարձրացման գործում
4. Ձևավորել մասնագիտական հմտություններ, սովորեցնել օպտիմալ տեխնիկաներ
5. Ներկայացնել սպասարկման ոլորտում աշխատակցի և հաճախորդի համագործակցության ձևերն ու արդյունավետ աշխատանքային եղանակների մոդելները

Թրեյնինգի կառուցվածքը.
1. Տեղեկատվական բլոկ – Ներկայացվում են սպասարկման հոգեբանության ընդհանուր դրույթներն ու սկզբունքները և սպասարկման ընթացքի կազմակերպման ժամանակ դրանց օգտագործման արդյունավետությունը:
2. Հմտությունների ձևավորման բլոկ – Ժամանակակից հոգեբանական ուղղություններում կիրառվող հոգեբանական ներազդման տեխնիկաների ուսուցում և ամրապնդում, ինչպես նաև հաճախորդի հետ աշխատելու կոնստրուկտիվ եղանակների մշակում:

Թրեյնինգի ընթացքում կիրառվելու են նեյրոլինգվիստիկ ծրագրավորման և կոգնիտիվ-վարքաբանական տեխնիկաներ:
Թրեյնինգին կարող են մասնակցել սպասարկման ոլորտի հոգեբանությամբ հետաքրքրված անձինք:
Թրեյնինգի ընդհանուր տևողությունն է 16 ժամ (8 հանդիպում, շաբաթական 2 անգամ` 2 ժամով):
Թրեյնինգի արժեքն է` 16.000 դրամ (ուսանողների համար գործում է 20% զեղչ):
Վարող` հոգեբան Էմմա Արզիևա
Թրենինգին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել` զանգահարելով 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14 հեռախոսահամարներով:
Հասցե` Մաշտոցի 40:



Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
"ԱՅԳ" հոգեբանական ծառայությունների կենտրոն
13:57, 22.01.2015
5860 | 0
դեպի վեր