ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Հագնում եմ այն, ինչ ինձ հարմար է
15:13, 21.01.2013
5757 | 0

Սովորաբար յուրաքանչյուր մարդ ասում է, որ ինքն անհատականություն է, որ երբեք չի կրկնում դիմացինին, ապրում է ինչպես ուզում է: Բոլորին թվում է թե իրենք հագնվում են այնպես ինչպես ոչ ոք: Բայց երբ դուրս ես գալիս փողոց տեսնում ենք բազմաթիվ մարդիկ, ովքեր հագնում, խոսում նույնիսկ քայլում են միանման: Երբեմնի «նորաձև» ասվածը ցրում է մարդու անհատականությունը:

Մարդը մտածում է, որ ինքը նման չէ դիմացինին, որ հետևելով նորաձևությանը տարբերվում է մյուսներից, բայց երբ երրորդ աչքով ես նայում տեսնում ես, որ շրջապատում բոլորն էլ կարծես նույն մարդն են:

Այսօր մարդը դիմացինից ուղղակի « ետ» չմնալու համար ինքնստինքյան նույնականացվում է նրան: « Այս հագուստը նորաձև է, այդ պատճառով էլ հագնում եմ», - շատերից ենք լսում այս արտահայտությունը, և հակառակը. « Ես չեմ հետևում նորաձևությանը, եթե ինձ ինչ-որ բան դուր է գալիս, ուրեմն հագնում եմ» : Առաջինի դեպքում իհարկե մենք չենք մնում որպես առանձին անհատ, այլ կրկնորինակում ենք կողքինին: Երկրորդի դեպքում իհարկե իրը հարմարեցնում ենք մեզ, այլ ոչ մենք հարմարվում իրին: 1-նի դեպքում երբեմն մենք մեզ անհարմար կզգանք, որովհետև եթե օրինակ նորաձև է 2 մետր բարձրակրունկ կոշիկները, մենք ստիպված հագնում ենք ոչ միայն վնասելով ոտքերը, այլև մի կերպ քայլում, որը գեղեցիկ չէ: Անհատականությունը պահպանելը այնքան էլ դժվար չէ, բավական է միայն դադարենք մտածել. « Եթե դիմացինս ունի կամ հագել է այս կամ այն իրը, ինչու ես էլ չունենամ կամ չհագնեմ», -այսպես մենք միայն նմանվում ենք կողքինին ում գուցե ամեն օր տեսնում ենք:

Եկեք մտածենք, որ յուրաքանչյուրս կարող է պահպանել իր անհատականությունը չնայելով հարևանին, դրանով մենք ավելի հետաքրքիր կլինենք:

Հեղինակ` H.. M..
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
H.. M..
23:10, 27.10.2013
11616 | 0
23:03, 27.10.2013
10292 | 0
19:39, 28.05.2013
36435 | 0
00:07, 26.01.2013
16918 | 0
19:43, 19.01.2013
13790 | 0
19:35, 19.01.2013
38562 | 0
19:29, 19.01.2013
37061 | 0
դեպի վեր