ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ԶԱՐԳԱՑՆՈՂ ԵՎ ՀՈԳԵՇՏԿՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ
11:56, 24.02.2015
16122 | 0

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում գործում է «ԱՐՏ-ԱՏԵԼՅԵ» , որի շրջանակներում իրականացվում են հոգեշտկողական և զարգացնող խմբային աշխատանքներ տարբեր տարիքային խմբերի երեխաների հետ: Գործում է նաև հատուկ խումբ՝ նախատեսված սահմանափակ կարողություններով երեխաների համար:

Հանդիպումների ընթացքում կիրառվող արտ-թերապևտիկ միջոցներն ու զարգացնող խաղերը նպաստում են երեխայի հուզական և մտավոր ներդաշնակ զարգացմանը, ինքնաճանաչմանն ու ինքնադրսևորմանը, խթանում ինքնուրույնության և ինքնակազմակերպման կարողությունների ձևավորմանը: Ազատ ստեղծագործական միջավայրում երեխաները շփվում են հասակակիցների հետ, բացահայտում իրենց հնարավորությունները, զարգացնում կարողությունները, ճանաչում աշխարհը:

Աշխատանքի նպատակն է`

  • Տարիքային առանձնահատկություններին համապատասխան զարգացնել երեխաների ֆիզիկական, իմացական-ճանաչողական և ստեղծագործական կարողությունները:
  • Խմբային աշխատանքների շնորհիվ խթանել երեխայի շփման և հաղորդակցման հմտությունների զարգացումը:
  • Նպաստել հուզական և կամային դրսևորումների ճանաչմանն ու զարգացմանը:
  • Աջակցել հոգեբանական մի շարք խնդիրների հաղթահարմանը:

Աշխատանքները նախատեսված են հետևյալ տարիքային խմբերի համար.

3-5 տարեկան

6-8 տարեկան

9-12 տարեկան

Աշխատանքների ընթացքում կիրառվում են հետևյալ մեթոդներն ու մեթոդիկաները.

  • Խաղաթերապիա
  • Պարաթերապիա
  • Ավազաթերապիա
  • Օրեգամի
  • Պապե մաշե
  • Հեքիաթաթերապիա

Հանդիպումները տեղի են ունենում շաբաթական 1 անգամ՝ 1 ժամով:

Հանդիպումներն իրականացնում են արտ-թերապևտ Դիանա Գալստյանը և հոգեբան Ինգա Մուկուչյանը:

Մեկ ամսվա վճարը՝ 10.000 դրամ:

Մասնակցության համար հարկավոր է նախօրոք գրանցվել` զանգահարելով 010 581814, 077 581814, 096 581814 հեռախոսահամարներով:

Հասցե՝ Մաշտոցի 40

"ԱՅԳ" հոգեբանական ծառայությունների կենտրոն



Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
"ԱՅԳ" հոգեբանական ծառայությունների կենտրոն
13:57, 22.01.2015
5867 | 0
դեպի վեր