ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
ԵՊՀ բոլոր մասնաշենքերում ծխելն արգելված է. Արդյոք այս օրենքը հասանելի է բոլորին
13:12, 24.01.2013
6769 | 4

ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը, 2007 թվ-ի մարտի 20-ին ընդունել է հրաման՝ ԵՊՀ բոլոր մասնաշենքերում ծխելն արգելելու մասին: Համալսարանում կան հատուկ ծխարաններ, բայց ինչպես երևում է ոչ բոլորն են հետևում այս կանոնին ու ոչ բոլորն են ծխում ծխարաններում: Հրամանը ուժի մեջ է մտել ապրիլի 1-ից: « <Ծխելն արգելելու մասին > ԵՊՀ ռեկտորի հրամանը խախտելու դեպքում աշխատողներն ու ուսանողները կենթարկվեն կարգապահական պատասխանատվության՝ ընդհուպ մինչև ԵՊՀից հեռացվելը», - գրված է հրամանում:

ԵՊՀ բոլոր մասնաշենքերի միջանցքների կենտրոնական պատերին փակցված է հետևյալ արտահայտությունը. ՙ ԵՊՀ մասնաշենքերում ծխելը խստիվ արգելվում է՚: Այս արտահայտությունը ուսանողներն ու դասախոսները օրական կարդում են այնքան, քանի անգամ դուրս են գալիս միջանցք: Բայց ոչ միայն միջանցքներում, նաև չի թույլատրվում ծխել լսարաններում ու զուգարաններում:

Բայց, ցավոք, ոչ բոլորն են հետևում այս հրամանին, ոչ բոլորն են ծխում ծխարաններում, կամ էլ կարելի է կարծել, որ այնքան իմիջիայլոց են վերաբերվում համալսարանին ու ուսանողներին, որ իրենց համար միևնույնն է արգելված է, թե ոչ: Իսկ այն փաստը, թե կպատժվի այն համալսարանականը, ով կխախտի հրամանը ու կծխի համալսարանում այնքան էլ չի գործում: Ամեն օր բոլորս էլ տեսնում ենք համալսարանի միջանցքներում տղաների, ովքեր ծխում են, իսկ թե նրանցից քանիսն են պատժվում ըստ հրամանի. դժվար է ասել: ՙ Մեր մասնաշենքում տղաները որտեղ պատահի ծխում են ու նույնիսկ միջանցքով քայլելիս տեսնում ես գետնին ընկած ծխախոտի մնացորդ, մի անգամ զարմացել էի, երբ տեսա մի տղա ծխում էր միջանցքում, որտեղ գրված և փակցված էր. ՙ Ծխելն արգելված է՚, ուղակի զարմանում եմ ինչպես են մտածում այդպիսի տղաները, վատն այն է, որ ոչ ոք չի հետևում ու պատժում օրենքը խախտողներին՚, - ասում է տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողուհի Սիլվան:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներից մեկն ասաց. ՙ Իհարկե ծխում եմ, բայց ոչ համալսարանում, այլ համալսարանի ծխարանում և տանել չեմ կարողանում, երբ համալսարանի ներսում ծխում են՚:

Տղաներին կարելի է հասկանալ, ի վերջո տղա են, մեկը ծխում է մյուսից ետ չմնալու համար, մյուսները ամեն պահի ծխախոտի կարիք ունեն և մի շարք այլ պատճառներ: Իսկ այն աղջիկներին, ովքեր ծխում են, մի քիչ դժվար է հասկանալ ու ՙներել՚ այն բանի համար, որ ծխում են հենց զուգարաններում կամ միջանցքներում: ՙ Մի անգամ զուգարանում մի աղջիկ ծխում էր ու ամբողջ ծուխը տարածվել էր միջանցքում, ահավոր էր, ես նրա փոխարեն ինձ վատ զգացի, երբ ես տղաներին եմ ասում՝ մի ծխեք, հաջորդ պահին տեսնում եմ, որ աղջիկը ծխում է զուգարանում, երևի այնքան էր ծխել, որ միջանցքում էլ էր տարածվել հոտը, իհարկե ծխելը նրանց իրավունքն է, բայց երբ օրենքով արգելված է ծխելը այդտեղ, թող հետևեն այդ օրենքին, երևի ոչ մի երկրում այդպես չէ՚, - վրդովված ասում է ուսանողուհիներից մեկը:

Այդպիսի մի առիթ, երբ աղջիկը ծխում էր համալսարանի միջանցքում, ես ինքս ականատես եղա: Վերջինս (անունը չցանկացավ ասել ) դուրս էր եկել դասի ժամին, լսարանից մի փոքր այն կողմ ծխում էր: Նա լավ տեղյակ էր, որ չի կարելի ծխել միջանցքում, բայց ասաց, որ կախվածություն ունի ծխախոտից ու երբ երկար ժամանակ չի ծխում վատ է զգում իրեն, ուզում է ազատվել այդ սովորությունից, բայց չի կարողանում: Հաճախ դասի ժամանակ դուրս է գալիս միջանցք կամ զուգարան ու ծխում, լսարանում չի ծխում, գիտի, որ ծխախոտի ծուխը վնասակար է հատկապես կողքի մարդուն:

Ըստ հրամանի՝ ֆակուլտետի դեկանները ու ստորաբաժանումների աշխատողները ամենօրյա հսկողություն են իրականացնում հրամանի պահանջների ուղղությամբ: Բայց որքանով են նրանք հետևում հրամանին:

Կան ամբիոններ, որ հաճախ աշխատողները այնքան են ծխում, որ երբ դուռը բացում ես, չես հասկանում, այդտեղ մարդ կա թե ոչ:

Ինչևէ, մենք՝ չծխողներս կամ այն ուսանողները, ովքեր հետևում են այս օրենքին, շատ ենք ասում, որ արգելված է ծխել համալսարանում, կամ ինքներս մեզ ասում՝ մենք չենք հասկանում ինչպես կարելի է չկարդալ կամ չհետևել միջանցքի պատերին գրված կանոններին: Բայց այդ հազարավոր ուսանողներից քանի տոկոսն է մոտենում ուսանողին՝ ով ծխում է միջանցքում կամ լսարանում, ծխախոտը ձեռքից վերցնում ու նետում աղբարկղը: Համալսարանի տարածքում, հարցման արդյունքում պարզեցի, որ 80 ուսանողներից միայն 21- ն է մոտենում ու արգելում ծխել համալսարանում: ՈՒսանողներից մի քանիսն ասացին, որ իրենց ինչ, ով կծխի և որտեղ կծխեն: ՈՒսանողուհիներից մեկն ասաց, որ մի անգամ մի տղայի ասել է, որ միջանցքում չի կարելի ծխել, վերջինս այնպես է պատասխանել, թե իր գործը չէ, ինքը որտեղ կծխի, որ աղջիկն այլևս երբեք նման հարց չի տա որևէ տղայի:

Քիմիայի մասնաշենքի ծխարանում նկատեցի, որ տղաներ կան ովքեր ծխում են այդտեղ: ՙ Ես ծխում եմ միայն այստեղ, ներսում արգելված է ու պահակներն էլ չեն թողնում՚, - ասաց տղաներից մեկը:

Հարցման արդյունքում նաև պարզեցի, որ այս կանոնին հատկապես չեն հետևում համալսարանի այն մասնաշենքերում, որտեղ տղաները շատ են, օրինակ տնտեսագիտության, իրավաբանականի, սոցիոլագիայի մասնաշենքերում: Եվ հատկապես առաջին կուրսեցիները, ովքեր դեռ չեն հարմարվել նոր պայմաններին:


Հեղինակ` H.. M..
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
H.. M..
23:10, 27.10.2013
11616 | 0
23:03, 27.10.2013
10292 | 0
19:39, 28.05.2013
36435 | 0
00:07, 26.01.2013
16918 | 0
19:43, 19.01.2013
13790 | 0
19:35, 19.01.2013
38562 | 0
19:29, 19.01.2013
37063 | 0
դեպի վեր