ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Աֆորիզմներ կյանքի մասին...
19:53, 24.01.2013
133276 | 3


Սովորիր լսել և կարող ես օգուտ քաղել նույնիսկ նրանից, ով վատ է խոսում:
Պլուտարքոս


Երբեք մի վստահեք այն ենթականերին, ովքեր ղեկավարության մոտ չեն գտնում ոչ մի արատ:
Ռ.Քոլինզ


Կան պահեր, երբ ամեն ինչ ստացվում է: Մի վախեցեք, դա կանցնի:
Ժ.Ռենար


Մի վախեցեք ձեր վրա հարձակվող թշնամիներից: Վախեցեք բարեկամներից, որոնք քծնում են ձեզ:
Գեներալ Օբրեգոն


Խելացի մարդը ելք կգտնի ցանկացած բարդ իրադրությունից: Իմաստունն այդ դրության մեջ չի հայտնվի:
Յու. Ռիխտեր


Մեծ ես թե փոքր, խելացի ես թե հիմար՝ չգիտենք մենք, մինչև չասես դու մի բառ:
Սաադի


Մի երաժիշտ, երբ 20 տարեկան էր, առանց տատանվելու բացականչում էր. «Միայն ես»: 25 տարեկանում արդեն արտահայտվում էր ավելի զուսպ. «Ես և… Մոցարտը»: Երեսունում դարձավ շրջահայաց. «Մոցարտը և… ես»: Եվ միայն հասունության հետ վստահություն ձեռք բերեց. «Միայն Մոցարտը»:
Այլաբանություն


Երջանկությունն այն չէ, որ միշտ անես այն, ինչ ուզում ես, այլ այն, որ միշտ ուզես այն, ինչ անում ես:
Լև Տոլստոյ


Ամենագլխավորը աչքերով չես տեսնի, միայն սիրտն է սրատես:
Անտուան դը Սենտ Էքզյուպերի


Քարեր նետում են միայն պտղատու ծառերին…
Հնադարյան իմաստություն


Ընկերները գալիս են ու գնում, իսկ թշնամիները կուտակվում են:
Ջոունզի պատգամը


Երբ մարդը քեզ գովում է, մտածում ես. «Ահա թե ինչպիսին եմ ես», իսկ երբ նույն մարդը քեզ փնովում է, մտածում ես. «Ահա թե ինչպիսին է նա»:
Կ.Մելիխան


Առանց թշնամիների իմ կյանքը կլիներ շատ տխուր, ինչպես դժոխքում:
Ռիչարդ Նիքսոն, ԱՄՆ նախագահ


Անցյալի վրա մի կրակիր ատրճանակով, քանզի ապագան կկրակի քեզ վրա թնթանոթից:
Այլաբանություն


Ընդունակներին նախանձում են, տաղանդավորներին խանգարում, իսկ հանճարներից վրեժ են լուծում:
Ն.Պագանինի


Համբերությունը ողջ կյանքի հարստությունն է:
Ճապոնական իմաստություն


Օ Լյուցիլիոս: Ինչո՞ւ ես զարմանում, որ ճանապարհորդությունները քեզ չօգնեցին: Չէ՞ որ դու ամենուր քեզ հետ տանում էիր ինքդ քեզ:
Սենեկա կրտսեր


Խոսեք մարդու հետ իր մասին, և նա ձեզ կլսի ժամերով:
Բենջամին Դիզրաելի


Մենք մեր հանդեպ պետք է կայացնենք միայն մեկ դատավճիռ՝ մենք չար ենք, չար էինք և չար կլինենք:
Սենեկա կրտսեր


Դիպլոմը թույլատրում է սխալվել ավելի վստահորեն:
Անտոն Լիգով


Մենք այստեղ ենք, որպեսզի մեր ավանդն ունենանք այս աշխարհում: Հակառակ դեպքում մենք այստեղ ի՞նչ ենք անում:
Սթիվ Ջոբս


Վերջ ի վերջո ամեն մարդու տրված է միայն մեկ կյանք. այդ դեպքում ինչո՞ւ այն չապրել ինչպես հարկն է:
Ջեկ Լոնդոն


Եթե մարդ սկսում է հետաքրքրվել կյանքի իմաստով կամ դրա արժեքով, նշանակում է նա… հիվանդ է:
Զիգմունդ Ֆրեյդ


Ապրում ես միայն մեկ անգամ:
Գյոթե


Մարդու իսկական կոչումը ապրելն է, այլ ոչ թե գոյություն պահելը:
Ջեկ Լոնդոն


Միայն նա է արժանի կյանքի և ազատության, ով ամեն օր նրանց համար գնում է մարտի:
Գյոթե


Զարմանալի է կառուցված մարդը. նա սգում է, երբ կորցնում է հարստությունը և անտարբեր է, երբ անվերադարձ անցնում են իր կյանքի օրերը:
Աբուլ Ֆարաջ


Կարողանալ հաճույք ստանալ ապրած կյանքից՝ նշանակում է ապրել երկու անգամ:
Մարցիալ


Կյանքի նպատակը պետք է լինի երջանկությունը, այլապես կրակը չի վառվի բավականաչափ պայծառ, շարժող ուժը չի լինի բավականաչափ հզոր, և հաջողությունը չի լինի լրիվ:
Թեոդոր Դրայզեր


Մարդու կյանքը կարելի է բնութագրել մի քանի ձայնարկություններով՝ բա-բա, ախ-օխ, ֆու, թյու…
Ջորջ Բայրոն


Ես կարծում եմ, որ միշտ էլ արժե փրկել մարդկային կյանքը, ինչպիսի մարդ էլ որ լինի:
Բեռնարդ Շոու


Կյանքը պայքար է:
Եվրիպիդոս


Կյանքն այնպես սատանայորեն է կառուցված, որ չկարողանալով ատել, հնարավոր չէ անկեղծորեն սիրել:
Մաքսիմ Գորկի


Կյանքն ընթանում է. ով չի հասցնում նրա հետևից, մնում է միայնակ:
Մաքսիմ Գորկի


Քարոզ պետք է լինի մեր կյանքը, այլ ոչ թե խոսքերը:
Թոմաս Ջեֆերսոն


Ով չի գնահատում կյանքը, արժանի չէ նրան:
Լեոնարդո դա Վինչի


Կյանքը լեռ է՝ բարձրանում ես կամաց-կամաց, իջնում ես միանգամից:
Գի դե Մոպասան


Ինչ է մարդկային կյանքը: Սկզբի մեկ երրորդը՝ լավ ժամանակ է, մնացածը՝ դրա մասին հիշողություններ:
Մարկ Տվեն



Աղբյուրը՝ Copy Paste
Հեղինակ` H.. M..
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
H.. M..
23:10, 27.10.2013
11616 | 0
23:03, 27.10.2013
10292 | 0
19:39, 28.05.2013
36435 | 0
00:07, 26.01.2013
16918 | 0
19:43, 19.01.2013
13790 | 0
19:35, 19.01.2013
38562 | 0
19:29, 19.01.2013
37061 | 0
դեպի վեր