Ու լռություն է
իջել ամենուր,
ուր ոտք չի դրել
մարդն իր մտքերում:
* * *
Երբ ցանկանում,
բայց և չես ձգտում.
Ցանկությունդ միշտ
քեզ բարդ է թովվում:
* * *
Հեզ ու համե՞ստ եղար,
վեհությունը չմոռանաս,
որ հավասարակշռել ինքդ
Քեզ կարողանաս:
* * *
Պայման-պայմանական է
ամեն շարժում կյանքում,
եթե պայմանն այդ-
բարուն է ծառայում:
* * *
Մոլորյալ գառնուկը`
գայլի պես գազան…
հոշոտեց մարմին մի
Սրբազան:
* * *
Ընկերդ նա է, ում
պարտք ես շատ թե քիչ,
բայց նա այդ մասին
չի ասում ոչինչ:
* * *
Ճաչանչը հույսի
երկնքում բացված,
դեռ շարժում է
դուռը լույսերի:
* * *
Թե կաս-կլինես,
թող որ ծիծաղեմ.
Չէ՞ որ արդեն կաս…
Էլ ինչո՞ւ տխրեմ:
* * *
Իմ կանչելը`
քո լռելը.-
Մեր երկուսի
կյանքի դերը:
* * *
Արժանի չեղան
նրանք այն սիրույն,
որը զգաց հոգին
նրանց մարմնում:
* * *
Քանի դեռ չկա
խոսք-համաձայնի…
Բանաստեղծը լոկ
անիվ է սայլի:
* * *
Լսարանն այս մեծ,
ծվատ է ու խեղճ-
երբ չկաս այնտեղ,
հայրենասիրական երգ:
* * *
Եվ ցավոք սրտի
այնպես պատահեց,
որ գայլը գառին
կերավ իսկապես:
* * *
Դու նման ես
այն հասկի գլխին,
որը լցնում են
ծանր ալրաղացին:
* * *
Եվ հինավուրց է
քաղաքը կանգուն,
որտեղ մենք նորն ենք
կառուցել փորձում:
Աղբյուրը՝ hajland