ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +22 °C Վաղը`+25 °C
Բանավեճ կլոր սեղանի շուրջ
13:12, 06.05.2015
4722 | 0

Բանավեճ կլոր սեղանի շուրջ` «Հայոց ցեղասպանության 100 ամյակը» թեմայով:


2015թ.-ի ապրիլի 20 -ին` պատմության ուսուցչուհի Լ. Համբարձումյանի գլխավորությամբ կայացավ բանավեճ` նվիրված Հայոց մեծ եղեռնի 100 ամյակին, որին մասնակցում էին VI- IX-րդ դասարանների 20 աշակերտներ: Աշակերտները մանրամասն ներկայացրեցին Հայոց մեծ եղեռնի պատմությունը` միաժամանակ շեշտը դնելով լուսավոր ապագա ունենալու գաղափարի վրա: Նրանք նաև կատարեցին հարցադրում` ուղղված հենց իրենց` թե ինչ կտա նրանցից յուրաքանչյուրին ցեղասպանության ճանաչումը և տվեցին շատ յուրօրինակ և իրարից տարբերվող պատասխաններ: Բանավեճի ողջ ընթացքում ցուցադրվեցին թեմայի հետ առնչվող տարբեր տեսանյութեր: Աշակերտները ներկայացրեցին նաև այն երկրները, որոնք այսօր ընդունել են Հայոց ցեղասպանությունը` ցուցադրելով նաև այդ երկրների դրոշները: Պետք է նշել, որ աշակերտները ողջ ընթացքում ակտիվ բանավիճում էին, ցուցադրելով իրենց բազմակողմանի գիտելիքները: Միջոցառման նպատակն էր, որ որպես վերջնակետ հասնել այն եզրահանգմանը, որ պետք է դասեր քաղել անցյալից` լուսավոր և հուսալի ապագա ունենալու համար:

Բանավեճին մասնակցություն ունեցավ նաև ԵՊՀ դասախոս, «Երիտասարդ պատմագետների ասոցիացիայի» նախագահ` Լիլիթ Մկրտչյանը:

Բանավեճի ընթացքում IX դասարանի աշակերտ Բեգոյան Սարգիսը ներկայացրեց ցեղասպանությանը նվիրված իր գրած մի քանի ստեղծագործություն, ստորև ներկայացված են դրանցից 3-ը:


Ախ ինչ ցավեր


Ա~խ ինչ ցավեր ենք մենք տեսել,

Ա~խ ինչ վերքեր դարձած երգեր,

Մարդիկ դարձած անգին քարեր,

Աշխարհով մեկ՝ թանկ զարդեր:


Շատ ենք տեսել մենք դարդ ու ցավ,

Մի՞թե ամեն ինչ անցավ,

Հայի միտքը դառնացավ,

Վիշտը մեծ է, կյանքը՝ կարճ:


Չար ազգը պիտ պատժվի,

Մի՞թե հայը ոչինչ չարժի,

Որ ոչ մի ազգ մեզ չօգնեց

Աչքը փակեց ու շահարկեց:


Գիտեն հայը մոռացել է,

Ոչ՝ ցավը կուրացրել է

Վշտերի մեջ բյուրավոր

Կա մեկը շատ ցավոտ:


Հայը զոհ է միշտ էլ կյանքում,

Միշտ հաղթել է մարտի դաշտում,

Բայց այսօր արի ու տես

Հայը լուռ է առյուծի պես:


Պահը կգա, կհարձակվենք,

Անգութ թուրքին կհոշոտենք,

Գնալու ենք Անի ու Վան

Չխանգարե՛ս, թուրք մարդասպան:

Վրեժի ժամ


Եղեռն ապրած մի ժողովուրդ,

Որ ունի հին պատմություն

Դար առաջ տվիր զոհեր միլիոնավոր,

Միևնույն է չունես կայուն խաղաղություն:


Անցավ արդեն հարյուր տարի,

Թափվեց արյունն ամբողջ ազգի

Կոտորվեցին բազում քաջեր,

Մի՞թե կգան խաղաղ օրեր:


Հայը կարող էր մտքով ապրել,

Հայը կարող էր բոլորին սպանել

Եվ ու՞ր է այստեղ լեզուն մարդկային

Եթե կա թուրքը դաժան անհոգի:


Կորավ սերունդը քաջ ու խելացի

Հողի տակ անցավ՝ դառնալով մոխիր,

Վշտով տապակվեց հայը քաջարի

Մեկ է գալու է ժամը վրեժի:


Աստված գիտի, թե ինչ կլինի,

Կպատժվի թուրքը, թե՞ կարդարացվի,

Արդար դատաստան ոճրագործ թուրքին

Ու պատժի դրոշմ նրա ճակատին:


Անանուն

Հայրենի բանակ, զորավա՛ր ու քա՛ջ

Պատերազմ ելար, կռվեցիր պատշաճ,

Տվեցիր զոհեր, զինվոր, մարտիկներ,

Քաջաբար ընկան Թաթուլն ու Մոնթեն:


Հայերը միշտ էլ փառքով են ապրել,

Հայերը միշտ էլ վեր են խոյացել,

Հայերն ապրել են ու պիտի՛ ապրեն

Քաջ ու խելացի, հայն արդարացի:


Հայերի կյանքում եղել է անկում,

Եղել է միշտ էլ նա կռվի դաշտում,

Արդար է ապրել նա իր ողջ կյանքում,

Գլուխը կախել, բայց վեհ է ապրել:


Անի ու Դվին, Խոյ ու Սալմաստ

Պատերազմին միշտ եղե՛ք պատրաստ,

Ետ ենք բերելու հողերը կորցրած

Հայի վրեժից չմնա՛նք ծարավ:









Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Խրիմյան Հայրիկի անվան N10 հիմնական դպրոց
08:02, 22.06.2018
4924 | 0
15:34, 05.05.2018
6959 | 0
15:27, 05.05.2018
5452 | 0
14:40, 17.10.2017
5157 | 0
09:52, 22.06.2017
6634 | 0
14:25, 18.05.2017
4538 | 0
13:14, 18.05.2017
6593 | 0
09:22, 14.04.2017
5025 | 0
դեպի վեր