ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Դեկտեմբերյան ֆլեշմոբ հայոց լեզվից
17:22, 10.12.2015
4299 | 0

Հայոց լեզվով և լեզվաբանական աշխատանքով ոգևորված հարգելի՛ սովորողներ, ծնողներ, դասավանդողներ.
2015թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19.00, սպասեք հայոց լեզվից ամենամսյա երկրորդ առցանց ֆլեշմոբին, որին կարող է մասնակցել ցանկացած մարդ՝ Հայաստանից, Արցախից, Վրաստանից, հայկական սփյուռքից՝ անհատապես, խմբով, ընտանիքով։
Ժամը 19.00 ուսկենտրոնի բլոգում, կրթահամալիրի կայքում, դպրոցների ենթակայքերում, սոցիալական ցանցերում կհրապարակվեն առաջադրանքները:
Առաջադրանքներն ուղղված են մինչև 3-րդ, 4-5-րդ, 6-8-րդ և 10-12-րդ դասարանցիներին:
Մասնակիցներն առաջադրանքները կարող եք անել մենակ, խմբով, ընտանիքով։

Ոչ հայկական դպրոցների սովորողները կարող են ընտրել իրենց ցանկացած, հարմար տարբերակը:

Նոյեմբերյան ֆլեշմոբի մասնակիցներին խնդրում ենք ընդգրկել այս աշխատանքում այլ դպրոցներից իրենց ընկերներին, բարեկամներին։

Հայաստանցի մասնակիցների պատասխաններն ընդունվում են մինչև ժամը 22: 00, ոչ հայաստանցի մասնակիցների համար ֆլեշմոբն ավարտվում է հաջորդ օրը՝ ժամը 22: 00:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
11:23, 15.04.2016
4557 | 0
12:54, 03.11.2015
4956 | 0
15:02, 26.10.2015
4070 | 0
դեպի վեր