ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ, ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ» սեմինար-թրեյնինգ
14:34, 30.03.2016
7635 | 0
Մարտի 31-ին, ժամը 15: 30, «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում տեղի կունենա ԲԱՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ թրեյնինգով հետաքրքրված բոլոր անձանց հետ: Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին: Մուտքն ազատ է!

«ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ, ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ» սեմինար-թրեյնինգի նպատակն է ԿԱՊԿՈւ (կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող) երեխաների ծնողներին օգնել առավել ստույգ և ամբողջական պատկերացում կազմել «Ներառական կրթություն» ծրագրի էության, սեփական երեխաների հոգեբանական յուրահատկությունների վերաբերյալ:

Սեմինար-թրեյնինգը բաղկացած է տեսական և գործնական հանդիպումներից: Տեսական հանդիպումների շրջանակներում մասնակիցները կտեղեկանան դպրոցներում գործող «Ներառական կրթություն» ծրագրի, ինչպես նաև այն իրականացնող մասնագետների գործունեության, պարտականությունների և մի շարք այլ առանցքային հարցերի մասին, կծանոթանան սեփական երեխայի հոգեբանական առանձնահատկություններին, իսկ գործնական հանդիպումների ընթացքում կիրառվող արտ-թերապևտիկ և ռելաքսացիոն տեխնիկաների օգնությամբ կձերբազատվեն բացասական հույզերից:

Սեմինար-թրեյնինգը կօգնի մասնակիցներից յուրաքանչյուրին սովորելու սթրեսային իրավիճակներն ինքնուրույն հաղթահարելու հմտություններ: Քննարկվելու են մասնավոր դեպքեր և վարող մասնագետի կողմից առաջադրվելու են դրանց հաղթահարման համապատասխան ուղիները:

Սեմինար-թրեյնինգի տևողությունը` 1 ամիս, 8 հանդիպում, շաբաթական 2 անգամ, 1 ժամ:

Սեմինար-թրեյնինգի արժեքը՝ 20 000 դրամ:

Սեմինար-թրեյնինգը վարում է հոգեբան Աննա Դարբինյանը:

Թրեյնինգին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14:

Հասցե՝ Մաշտոցի 40:

Էլ.փոստ՝ info@hogeban.am

Կայք՝ www.hogeban.am
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
"ԱՅԳ" հոգեբանական ծառայությունների կենտրոն
13:57, 22.01.2015
5867 | 0
դեպի վեր