ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
ՊԵՏԱԿԱՆԱՄԵՏ ԳՈՐԾԻՉՆ ՈՒ ԶԳԱՅՈՒՆ ԱՆՀԱՏԸ
01:11, 21.12.2016
3351 | 0
«Արծիվ մահապարտների միություն» ՀԿ հիմնադիր նախագահ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի խոսքը օրերս կյանքից հեռացած ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հիշատակին:

Արիակամ նախարար, մարդ, փրկարար՝ արտակարգ, աննախադեպ, ինքնուրույն մտածելակերպ, իրավիճակը և առաջընթացը անվրեպ և խոր գնահատելու, նպատակային և արագընթաց գործելու, իր հետևից փրկարարներին տանելու, կազմակերպական բնավորություն ունենալու, ժամանակին անդունդի խորությունը փաստելու, նրա վրայով թռչելու, կամ վճռական մենակի պես կանգնելու սխրանքով լեցուն, ֆիզիկապես և հոգեպես տոկալու, և մեծ ցավ ապրելու ունակ, անսահման հավատավոր մարդ- ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆ:

Ստեղծագործ ընկեր, ասպառ եռանդի տեր, Եռագույնի բոլոր երանգներով հարուստ, տեր ու տիրակալ Հայ մարդ, երաժշտական և նրբաճաշակ անձնավորություն, կարգապահությանն անսահման նվիրված և կիրթ ձևով այն իրացնելու բարձր գագաթնակետ:

Մեր լավ ընկեր, հավերժի՛ր քո անմահ գործով. մահն անզոր է կասեցնելու քո առաջընթացը հանուն մեր ժողովրդի, հանուն մեզ և քո ընտանիքի: Հպարտ կեցվածքդ, անպարտելի, անպարտելի հզորությամբ, և հպարտություն ձեռք բերած տիպիկ և մեծանուն հայ փրկարար: Նոր սերունդը՝ կրթված Արտակարգ իրավիճակներում գործելու հմտություններով, և քաղած գործնական դասերով, առաջընթաց տեխնոլոգիաներով և ճգնաժամային կառավարման կենտրոնացված ղեկավարմամբ, գնում է քո ապրած և չապրած տարիների հետքերով, նվիրումով ու անսահման սիրով դիմագրավելու հնարավոր գալիք աղետները՝ Աղետակայուն երկիր-Հայաստանի քո տեսլականն իրականացնելու:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
,,ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ,, ՀԿ
23:31, 25.04.2018
4997 | 0
14:55, 19.02.2018
5219 | 0
17:32, 11.01.2018
4995 | 0
դեպի վեր