ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +27 °C Վաղը`+26 °C
ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՎԱՏՈՎ
21:09, 29.12.2016
3690 | 0

Այսօր կրկին Ադրբեջանը սանձազերծեց հերթական դիվերսիոն հարձակումը Տավուշի մարզի Չինարի գյուղում, ինչպես տարիներ առաջ նույն դեկտեմբերի 29-ին, Տավուշի մարզի Վազաշեն գյուղի ուղղությամբ: Այն ժամանակ նա տասնապատիկ կորուստներ կրեց` Վազաշեն գյուղի ներսում թողնելով 70 դիակ, հետը տանելով 170 վիրավոր, ինչպես Չինարիում` 7 դիակ և բազում վիրավորներ:

Ինչպես այն ժամանակ, երբ ոսոխը մխրճվել էր գյուղի տարածք, այնպես էլ հիմա` Վազաշենի և Չինարիի բնակչությունը անսասան մնաց: Այն ժամանակ հրամանատար գնդապետ Արթուր Հովակիմյանը իր մարտիկների և ազատամարտիկների հետ ռազմավար վերցրեց գյուղի տարածք մխրճված 2 տանկ և հետևակի մարտական մեքենաներ: Այսօրվա մեր հերոսները` դիրքերում հերթապահող երկու զինվորները և օգնության հասած անձնակազմը սպա Մելիքյանի, աշխարհազորային - մարտիկ հետախույզ Սլավիկի գլխավորությամբ, ինչպես Վազաշենում, այնպես էլ այստեղ Չինարիում կարողացան օղակել թշնամուն` թվով 25 և ավել վարձկաններին, և դաս տալ նրանց ոհմակին, մինչև իրենք իրար հոշոտեին:

Կանխվեց հարձակումը Նոր տարվա շեմին, մեր սիրելի զինվորների, մարտիկների և գյուղացիների համահավաք ուժերով: Անպարտելի մնացին մեր հերոսները ինչպես Վազաշենում, այնպես էլ այստեղ: Գայլերի դեմ սխրագործ բանաստեղծական հայ զինվորն ու սպան են, սպիտակ ու հավատարիմ շան հետ միասին:

Նրանք այսօր հնարավորություն ստեղծեցին, որ մենք հարգանքի տուրքով և իրենց ոգեղենով ոգևորված նշենք նրանց պաշտպանած ու արյան գնով ձեռք բերած, այլևս միայն Հաղթանակած խաղաղությունը:

Հ.Գ. - Ամանորյա բարեմաղթանքի բացիկին կից բոլորովին այլ տեքստ էր պատրաստվել, բայց այն տեղակայելն այլևս ժամանակավրեպ դարձավ:
Գեներալ-մայոր` Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
,,ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ,, ՀԿ
23:31, 25.04.2018
4988 | 0
14:55, 19.02.2018
5210 | 0
17:32, 11.01.2018
4988 | 0
դեպի վեր