ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
ԼևՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՁԵՌՔԵՐԴ ՀԵՌՈՒ ԱՐՑԱԽԻՑ-2
22:11, 21.02.2017
7244 | 0


ԼևՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՁԵՌՔԵՐԴ ՀԵՌՈՒ ԱՐՑԱԽԻՑ-2

ԼԱՎ, ՀԱԿ-ում մի խելքը գլխին, տրամաբանող մեկը չկա, որ Լևոն Տեր Պետրոսյանի բերանը փակի․ թութակի նման նրա այդ դավաճանական քայլը չկրկնեն, չքողարկվեն խաղաղության քողի տակ, , , ցավալիորեն, բոլորն էլ Տեր պետրոսյանի թելն են թելում, որ Արցախի Ազատագրված տարածքները պետք է հետ վերադարձվեն, առանց ամաչելու բարձրաձայնում են, որ իրենց առաջնորդը ճիշտ է, , , Իսկ այդ առաջնորդն ինչու՞ չի խոսում մեր գերի ընկած տարածքների մասին, կամ ինչքանո՞վ է երաշխավորում, որ հետ վերադարձնելով տարածքները Արցախը կարգավիճակ կունենա, կամ Ալիևը այլևս կմոռանա Ղարաբաղը պատերազմով հետ վերցնելու փափագը, , ,
ԼևՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում էր տեսնում ի սկզբանե, նա դեռ անկախության առաջին տարին ձեռնպահ մնաց հռչակել ու ճանաչել Ղարաբաղի անկախությունը, , , 1991թ դեկտեմբերի 10-ին, դեռևս գործող ԽՍՀՄ օրենքների և միջազգային իրավունքի տառին ու ոգուն համապատասխան, արցախահայությունն արտահայտեց իր կամքը՝հանրաքվեով հռչակեց իր անկախությունը Ադրբեջանից էլ առաջ․․․ Լևոնը հենց այդ ժամանակ ձեռնպահ մնաց ընդունելու Արցախի անկախությունը և այդպես շարունակվեց մինչև այսօր, , , իսկ Բիշքեկում 1994թ կնքված խայտառակ զինադադարին, նա որպես հաղթող կողմ պետք է կապիտույլացիայի ակտով ամրագրեր մեր տիտղոսն ու իրավունքները և՛ գրավյալ տարածքների, և՛ Ղարաբաղի կարգավիճակի և Հայաստանի հետ վերամիավորման, բայց նա չարեց, բռնեց բանակցությունների պոչից ու մինչև օրս գլուխ ենք ջարդում բանակցություններում որևէ ձեռքբերում Ղարաբաղի օգտին, բայց ապարդյուն․․․

Լինելով հաղթող կողմ մենք պետք է այդ զինադադարում մեր կամքը թելադրեինք ու շահեկան դուրս գայինք, ինչը հատուկ է պատերազմում հաղթող կողմին, բայց քանի որ Լևոն Տեր Պետրոսյանի դիվանագիտական գիտելիքներն ու կարողությունները զրոյական էին, (չեմ վարանում այս գնահատականիս համար, քանզի դպրոցն ավարտած յուրաքանչյուր շրջանավարտ ՍՍՌՄ պատմությունից պետք սերտած լիներ, թե ինչպես 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտին կնքվեց կապիտուլյացիայի ակտ և Ռուսաստանի ենթակայության տակ անցան Գերմանիայի կեսը, և բոլոր այն պետությունները, որոնց ազատագրել էր Ռուսաստանը.Լեհաստան, Հարավսլավիա, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա…) ունեցանք խայտառակ մի փաստաթուղթ, որը Ղարաբաղի հետագա ճագատագիրը դրեց անելանեի վիճակի մեջ մինչ այսօր:
Հայկական կողմի աններելի սխալն էր, եթե հրադադարի դադարեցումը պայմանավորված չէր վերջնականորեն Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծմամբ, ուրեմն այդ համաձայնագրի տակ ստորագրություն դնելը առնվազն դավաճանություն էր:
Չեմ զլանում կրկնել. հակառակ Աբուլֆաս Էլչիբեյի' ոտքերը Սևանում լվանալու կիսամուրազ փափագին, այդ օրերին' 1994-ին, լուրեր էին տարածվում, որ հայկական կողմը շուտով անարգել կհասնի Քուռ, Բաքու, իսկ Բիշքեկյան խայտառակ համաձայնագրով Արցախի հերոսական-ազատագրական, հայրենատիրական պայքարը Բաքուն խեղաթյուրեց և միջազգային հանրությանը ներկայացրեց հայերի կողմից զավթողական, նվաճողական պատերազմ ու մինչև օրս էլ միջազգային բարձր ամբիոններից չեն դադարում մեզ ագրեսոր, օկուպանտ պիտակել:
Եթե Տեր Պետրոսյանն ղարաբաղի կարգավիճակը տեսնում էր Ադրբեջանի կազմում, բա մեր կռիվն ինչի՞ համար էր. այսքան արյունը, մութը, ցուրտը, սովը, զրկանքները,
արտագաղթը... ինչու չէր կանխում պատերազմը, , , այս ինչուների շարանը շա՜տ երկար է, շա՜տ․․․․

Դեռևս 2008թ․ նախագահի
թեկնածու Լևոն Տեր Պետրոսյանն իր պարտությունը չընդունելով, 10-ն օր Ազատության հրապարակի հանրահավաքներում իր ուղեղի փայլատակումներից ծնունդ առած «լուսավոր» մտքերն էր շաղ տալիս հավաքուածների վստահությունը շահելու համար, - «Որպեսզի Հայաստանը տնտեսապես հզորանա ու հայ-թուրքական սահմանը
բացվի, պետք է հրաժարվենք Հայոց ցեղասպանության պահանջատիրությունից, իսկ Ղարաբաղն էլ պետք է լինի Ադրբեջանի կազմում՝ լայն ինքնավարությամբ»: և որպես հեղափոխության կարգախոս նա ընտրեց երգի- պարի հեղափոխությունը և այդ քողի տակ թաքնվելով պարեց ջհուդական «ՀԱՎԱՆԱԳԻԼԱ» ՊԱՐԸ, ՈՐԻ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԻ ՏԱԿ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԾԱԾԱՆՎՈՒՄ ԷԻՆ ԻՍՐԱՅԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ԶՈՒՅԳ ԴՐՈՇՆԵՐԸ, , , ԱՅՍ ԿԱԴՐԵՐԸ ՀԵՌԱՐՁԱԿՎԵՑ «ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՎ», , , անձամբ եմ դիտել, , , ,
https://www.youtube.com/watch?v=FYIBZvOcJCA

Ցավոք ամբոխն այնքան հիպնոսի տակ էր, ոչ-ոք չնկատեց այս դավաճանական քայլը, , , ԱՊՐԻԼՅԱՆ պատերազմից անմիջապես հետո իր առանձնատուն այցելած Սերժին դարձյալ խորհուրդ տվեց առաջնորդվել հայատյաց «Մադրիդյան սկզբունքներով», վերջերս ՀԱԿ-ի համագումարին էլ բարձրաձայնեց, որ պետք է վերադարձվեն ազատագրված շրջանները, խաղաղության դիմաց, որն աբսուրդի ժանրից է, երբ Ալիևն անգամ Երևանն է իրենը համարում, ուր մնաց բավարարվի ազատագրված տարածքներով․․․Հետո էլ ասում են Տեր Պետրոսյանն հաղթանակած նախագահ է․ Ո՞վ է տեսել, որ հաղթանակած նախագահը իր հաղթանակների արդյունքը՝ ավարն այդպես հեշտ ու հանգիստ հետ վերադարձնի թշնամուն, , ,

ՈՂԲԱՄ ԶՔԵԶ ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԴ ԾԱԽՎԱԾ ԵՆ ՈՒ ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՋՐԱՂԱՑԻՆ ԵՆ ՋՈՒՐ ԼՑՆՈՒՄ, , ,
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ- ԲՐՅՈՒՍԵԼ
(Գրող-հրապարակախոս)

Հեղինակ` Sona Arshuneci Arshuneci
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Sona Arshuneci Arshuneci
դեպի վեր