ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Գոհար Նավասրադյան. «Գերկարևոր խնդիր է հանդիսանում ԲՈՒՀ-երում հաշմանդամություն ունեցող անձանց որակյալ կրթություն ստանալու անհնարինությունը, իսկ այս խնդրին պետք է պետական մակարդակով պատշաճ լուծում տալ»
22:59, 18.03.2017
9209 | 0
Մեր բուհերը և՛ս կարող են ունենալ հաշմանդամություն ունեցող դասախոսներ, իսկ երկիրը` գիտնականներ, պաշտոնյաներ և այլք ...

Հաշմանդամություն ունեցող անձանց պետք չէ ՛խղճալ, այլ պետք է հարգե՛լ, գնահատե՛լ ու տե՛ղ տալ.


Մեր երկրում հաշմանդամություն ունեցող անձինք զուտ հաշմանդամություն ունենալու պատճառով հանդուրժում են ո՛չ միայն անհավասար վերաբերմունք հանդեպ նրանց անձի, այլ նաև խտրականություն, ինչը հիմք է հանդիսանում իրավունքների խախտման, որն էլ իր հերթին բնականաբար հաշմանդամություն ունեցող անձի համար վիրավորական է ու անընդունելի:
Եվ այս կարևոր ու առաջնային խնդրին այսօր անդրադարձել է ՀՀԿ համամասնական ցուցակի 51-րդ համարի հաշմանդամություն ունեցող թեկնածու Գոհար Նավասարդյանը.


Գոհար Նավասրադյան. «Հաշմանդամություն ունեցող անձինք մեր երկրում իրենց իրավունքներին չեն տիրապետում, իսկ այդ առումով մեծ բաց կա, որի վերաբերյալ պետք է սահմանել հատուկ ուշադրություն ու հետևողականություն:
Գերկարևոր խնդիր է հանդիսանում ԲՈՒՀ-երում հաշմանդամություն ունեցող անձանց որակյալ կրթություն ստանալու անհնարինությունը, իսկ այս խնդրին եթե ոչ մարդկային, ապա պետական մակարդակով պատշաճ լուծում է պետք:
Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ ուսման հարցում հաշմանդամություն ունեցող անձանց խանգարող համգամանքները շատ են և որպես օրինակ` բոլորս էլ շատ լավ գիտենք, որ համալսարաններում փաստացի բացակայում են հարմարեցումները հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժի, ուսումնական պրոցեսի կազմակերպման համար:
Սակայն դա միակ խնդիրը չէ.
Ամենևին էլ պետք չէ մոռանալ, որ հաշմադամություն ունեցող անձինք միայն տեղաշարժման խնդիր չունեն, այլ կան հաշմանդամներ, ովքեր ունեն տեսողական, լսողական և այլ խնդիրներ և ուսումնական պրոցեսի կազմակերպման գործում` որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք ունենան հնարավորություն ստանալու որակյալ կրթություն և լինեն մրցունակ աշխատաշուկայում, պետք է պետական մակարդակով ցուցաբերել հետևողականություն` ստեղծելով համապատասխան պայմաններ ու հնարավորություններ:
Կարծում եմ, այս ոլորտում հիմնովին փոփոխություններ են պետք և, եթե մենք հասնենք այդ փոփոխություններին, ապա կունենանք գրագետ ու որակյալ կադրեր, որոնք կկարողանան տարբեր ոլորտներում զբաղեցնել կարևոր դիրք ու տեղ:
Պատկերացրեք, եթե մենք բոլոր ոլորտներում ունենանք գրագետ ու որոկյալ այնպիսի կադրեր, ովքեր ունենալով հաշմանդամություն` ի զորու կլինեն իրենց կառուցողական աշխատանքներով, նորարարական գաղափարներով ու մոտեցումներով նպաստել երկրի զարգացմանն ու առաջընթացին, ապա ի՞նչ կապ ունի նրանց հաշմանդամություն ունենալ - չունենալը և ինչու՞ չտալ նրանց այդ հնարավորությունը:
Որպես վառ օրինակ նշեմ, որ զարգացած երկրներում ընդունված տարբերակ է, որ անկախ այն փաստից համալսարանները հաշմանդամ ուսանող ունեն, թե ոչ, միևնույնն է հարմարեցումները կանոնավոր կերպով իրականացվում են պետական մակարդակով` ըստ անհրաժեշտության ու պահանջի:
Իսկ մենք ունենալով միջազգային փորձ` ոչ թե պետո է անտեսենք դա, այլ պետք է ներդնենք մեր երկրում` դրանով իսկ նպաստելով խտրականության բացառմանը:
Բացի դրանից, մեր բուհերը ևս կարող են ունենալ հաշմանդամություն ունեցող դասախոսներ, իսկ երկիրը` գիտնականներ, պաշտոնյաներ և ընդհանրապես` պետք է վերջապես սովորել ընդունել մի պարզ բան, որ ցանկացած բնագավառում հաշմանդամություն ունեցող անձանց անհրաժեշտ է ընդունել, հարգել ո՛չ թե իրենց ֆիզիկական խնդիրներից ելնելով, այլև նրանց հնարավորություններով, աշխատանքով, նպատակներով ու գաղափարներով:
Վերջապես դադարե՛ք խղճալ և սովորե՛ք գնահատել ու տեղ տալ», -այսպիսի կոչ - հորդորով էլ իր խոսքն եզրափակեց ՀՀԿ համամասնական ցուցակի 51-րդ համարի հաշմանդամություն ունեցող թեկնածու` Գոհար Նավասարդյանը.

Հեղինակ` Արուսյակ (Արսի) Մանուկյան

Հեղինակ` Arsi Gaspar Journalist
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Arsi Gaspar Journalist
դեպի վեր