ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +25 °C Վաղը`+26 °C
ՊԱՏՐԱՍՏՎՈՒ՞Մ Է ԼևՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼՈՒ, , ,
17:58, 27.03.2017
6803 | 0


ՊԱՏՐԱՍՏՎՈՒ՞Մ Է ԼևՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼՈՒ

ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ, ԵՐԲ ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ, ՎԱՐՉԱՊԵՏԸ, ԿԱՄ ՈՐևԷ ՈԼՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՁԱԽՈՂԵԼ Է, ԿԱՄ ՉԱՐԱՇԱՀԵԼ ԻՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴԻՐՔԸ, ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՆՄԻՋԱՊԱՍ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏԱԼԻՍ, կամ քրեական գործ է հարուցվում, ցավոք Եվրոպա ձգտող մեր երկրում բացառված է կամովի հրաժարական տալ ու թողնել աթոռը, , , Հրաժարականը մի կողմ, ո՞վ կհանդուրժի նրանց դեմ քրիական գործ հարուցել, , , Այն, որ մեր նախագահի ոչ միայն բոլոր ձախողումների են շա՜տ վաղուց բացահայտված, այլ՝ նաև երկրի թալանը և համառորեն դեռ պայքարում է վերարտադրման համար, բոլորս էլ լավ գիտենք ու լռում ենք, քանզի մի ողջ ոստիկանական համակարգ ամուր պահում է նախագահի աթոռը, դրան գումարած Ազգային անվտանգության ծառայությունը, որն արթուն պահակի նման հսկում է, որ հանկարծ մեկը մի թթու, կծու խոսք չասի, գործ կսարքի գլխին, կտանի կփակի, , , Բա ինչքա՜ն են նախագահին սիրում Կրթության և գիտության համակարգում աշխատող մեր
մանկավարժները, որ մեծ ջանքերի գնով մարդկանց են հավաքագրում, որ իրենց ձայները տան ՀՀԿ-ին, այն դեպքում, երբ կրթության և գիտության նախարարն է Դաշնակցական Լևոն Մկրտչյանը․․․Եթե այդ կեղծարար մանկավարժները աշխատեին ի օգուտ դաշնակցության, ինչ որ տեղ հասկանալի կլիներ, բայց համատարած աշխատել են հօգուտ Հանրապետականի, , , Զարմանալի չի՞ ու դատապարտելի, , , ՈՒ՞մ մտքով կանցներ, որ օգնում եք երկիրը անդունդի պռնկին հասցրած ՀՀԿ-ի վերարտադրմանը, , , Փողոցում Դաշնակցական կուսակցությունը պայքարում է խորհրդարանում շատ տեղեր ունենալու համար, սակայն իրենց կուսակից նախարար Լևոն Մկրտչյանի ենթակայության տակ գտնվող դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները լծված են հոգուտ Հանրապետականի ձայների հավաքագրման․․․ Դաշնակցականներ քանի՞ դեմք ունեք, այս ի՞նչ խաղի մեջ եք մտել ու ժողովրդի թիկունքին դավադրություն եք նյութում․․․Հիմա, երբ բացահայտվեց այս փաստը, կարծում եմ Նախարար Լևոն Մկրտչյանը պետք է որ հրաժարական տա, եթե ոչ, ապա ի՞նչ արդարացում ունի նախարարը, կամ այս մանկավարժներին ի՞նչ պատիժ է սպասվում, , , Միթե՞ մեր երեխաներն արժանի են, որ նման անազնիվ մանկավարժներ իրենց «կրթեն» զավեշտ է․․․ Դաշնակցությանը 2015-ի «բարեփոխված սահմանադրության» ջատագովը լինելով օգնեց իշխանություններին, որ վերարտադրվեն և հանուն մի քանի պորտֆելների խայտառակ կեղծիքների վրա աչք փակեց, գնաց այդ խարդախ քայլին, ու հիմա հերթական արջի ծառայությունն է մատուցում Սերժ Սարգսյանին․․․ դժվար թե հրաժարականի մասին խոսք լինի, քանզի ինչպես նախարարը, այնպես էլ այդ մանկավարժները գործել են ի օգուտ նախագահի և պարզ է, որ քրեական գործ հարուցելու մասին խոսք անգամ չի լինի, , , այդպիսի՞ գործեր են, փակել, պարտակել, , , հետո էլ նախագահը մեծ հույսեր է կապում դաշնակցության հետ խորհրդարանում կոալիցիա կազմելու դեռ հույսեր ունի, , ,
ԿԱՐԾՈՒՄ ԵՄ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆԸ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՏԱԼՈՒ․ ԿԱՏԱՐՎԱԾԸ ԲԱՌԻՍ ԲՈՒՆ ԻՄԱՍՏՈՎ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Է, ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԹԻԿՈՒՆՔԻՆ, , ,
ՍՈՆԱ ՈՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ
Գրող -հրապարակախոս

Հեղինակ` Sona Arshuneci Arshuneci
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Sona Arshuneci Arshuneci
դեպի վեր