ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
1993Թ. ՔԱՐՎԱճԱՌԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ. ՌԱԶՄԱՃԱԿԱՏԸ ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ ԱՄԻՍՆԵՐԻՆ
13:28, 01.04.2017
14638 | 0

Ն կ ա ր ա գ ի ր

Այդ օրերին ռազմաճակատը դժվարությամբ, ծանր էր շնչում:
Ազերի ելուզակները, նրանց հետ տարբեր ազգերից ժամանած լեգեոնները` գրոհում էին գրեթե բոլոր ուղղություններով:
Հայաստանում կազմալուծվել էին մեր ուժերը:
Սահմանի ողջ երկայնքով` Նոյեմբերյանից Մեղրի, ԼՂՀ ուղղությամբ Լաչինի միջանցքի` մեր երկու բարիկադների` Քարվաճառից դեպի հարավ, և Գյուլլիբերդից-Կուբաթլիի, Զանգելանից հյուսիս և հարավ-արևմուտք` կրակի տակ առնելով, ազերի հրոսակները ռմբակոծում էին սահմանամերձ բոլոր գյուղերը, շրջաններն ու քաղաքները, թե՛ օդից, թե՛ ցամաքից, չերկնչելով Սևանա լճում լողանալու կամ Նախիջևանով հարավից Թուքիային միանալու մտքից, նետելով հսկայական ուժեր երեք հիմնական ուղղություններով. նախ ձեռքից ձեռք անցնող ԼՂՀ Մարդակերտի շրջանով, Կիչանով Ստեփանակերտ, ապա` անկոտրում Ասկերանի, Մարտունիի և Հադրութի շրջանների ողջ պերիմետրով` սլաքը ուղղելով Ստեփանակերտ, ապա Կուբաթլիից դեպի Լաչին-Գորիս, Զանգելանից Կապան, Մնջևանից Մեղրի:
Ազերիների վաղուց ի վեր չիրականացված մյուս մտադրությունն էր` մեծ ճակատ բացել և ուժեր կենտրոնացնել Քարվաճառից դեպի Սարսանգ, Դրմբոն, և Նարիշտարից դեպի Վանք ուղղություններով հարձակվելու համար:
Ահա այս պահին էր, որ Հայկական Զինուժը ուրիշ ելք չունենալով, որոշեց բացել Քարվաճառի երկրորդ միջանցքը: Ոչ միայն ազատագրել, այլ բացել երկրորդ երակը, մայր հայրենիքի հետ հնարավորինս Հայկական լեռնաշխարհով` Գեղամա լեռներից Մռով միացնելու և ամրացնելու, ռազմաճակատի գիծը կրճատելու, պաշտպանելու ազգային, մշակութային, հոգևոր արժեքները կործանումից, հասնելու Մարդակերտի և Ասկերանի շրջաններին օգնության, դիմագրավելու մեր իսկ Շահումյանի, Աղդաբանի, Թալիշի, Չայլուի, Միրբաշիրի, և Աղդամի հսկայածավալ ուժերով հակառակորդի հարձակմանը և հասնելու կուտակումների վերջնական ջախջախմանը:
Լինելով Արցախի հարցերով նախարարի օգնական, երկրապահ զինապարտների կենտրոնական շտաբի պետ, բոլոր պայմանագրային զորամասերի և հատուկ ջոկատների համակարգող հրամանատար, 1993թ. փետրվար ամսից սկսած, 9-րդ վարչության և ԼՂՀ ինքնապաշտպանության շտաբի ուժերի հետ համառությամբ համակարգում էինք, որ նրանց նույպես հնարավորություն տրվեր այս կամա այն կողմից մասնակցել Քարվաճառի օպերացիայի նախապատրաստմանև և հակահարձակման գործողություններին՝ Լաչին- Քարվաճառ, Մարդակերտ-Գետավան-Չարեքդար, Գետավան-Աղդաբան ուղղություններով իրագործվող գործողություններին՝ օպերացիաներին: Ինչպես նաև օգնական ուժեր ուղարկել /նոր կազմակերպված «Արծիվ -1-ից 28» գումարտակներ և մասնագիտացված լեռնագնացային խմբեր, ընդհանուր համալրվածությամբ՝ 3500 անձնակազմով, տեխնիկայով և սպառազինությամբ/, որոնք պետք է մասնակցեին այդ օրերին ընթացող՝ Մարդակերտի, Ասկերանի, Մարտունիի, Հադրութի և Լաչինի երկկողմանի միջանցքի պաշտպանության և հակահարձակողական մարտերին:
Միաժամանակ, ՀՀ ՊՆ-ում եռուզեռ էր տիրում.: Իրար հերթ չտալով մեր կոչով զինվորագրվում, և համալրում էին գործող բրիգադները, գնդերը և առանձին «Արծիվ» գումարտակները, հատկապես «Հատուկ գունդը» և նորաստեղծ 5-րդ բրիգադի շարքերն էին համալրում 10 հազարից ավելի զինվորներ և սպաներ: ՈՒսումնական կենտրոններում և պոլիգոններում միաժամանակ գնում էր թե ուսուցողական, և թե կրակային պատրաստության պարապմունքներ: Հանձնարարվեց Վ.Սարգսյանի և Վազգեն Մանուկյանի կողմից՝ իմ նախաձեռնությամբ, և տրված թեկնածու Հովսեփ Հովսեփյանի գլխավորությամբ, Վարդենիսում ևս ստեղծել կամավորականներով և զորակոչային զինվորներով համալրված մեկ բրիգադա, որը և պետք է հատուկ պատրաստություն անցներ հենց Վարդենիսի նորաստեղծ ուսումնական կենտրոնում /Տորֆավան/, որը հետագայում կոչվեց 555-րդ մոտոհրաձգային բրիգադա՝ շուրջ 1600 անձնակազմով:
Բոլոր շրջաններում ստեղծվում էին ռեզերվային գումարտակները, որոնք մեկնում էին Հայաստանի սահմանամերձ շրջանները, սահմանամերձ ուղղությունների, հարավ-արևելյան ճակատի և ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի հրամանատարության տրամադրության տակ…
Հակառակորդը օգնության էր կանչել տարբեր երկրներում գործող մոջահեդների և թուրք ելուզակների հրահանգիչներ և լեռնահրաձգային հատուկ խմբեր, մոտոհրաձգային մեկ դիվիզիա և հրետանային մեկ բրիգադ, ինչպես նաև տանկային զորամասեր, որոնք Կիրովաբադից Յանաշակով անցնում էին Մարդակերտի թիկունք, Չափառ-Աղդաբան, Գետավան-Սարսանգի ջրամբար ուղղություններով գնդակոծում էին և զգալի վնաս հասցնում Մարդակերտին, սպառնալով դուրս գալ թիկունք՝ Հաթերք-Դրմբոն ուղղությամբ, ինչպես նաև համալրում էին ուժերը՝ Կամիշլի, Սալիբաբա, Աղջաքենդ, Գոչազ, Կորչու ուղղություններով գրոհելու և փակելու Լաչինի միջանցքը:
Օդի մեջ արդեն իսկ հասունացել և պայթում էր Քարվաճառի օպերացիան սկսելու լուրը:
Մինչդեռ դիվանագիտական ճանապարհները Հայաստանի հանրապետության համար կիսափակ էին, ԼՂՀ-ն վաստակել էր, և ուներ ինքնապաշտպանվելու իր իրավունքը` ընտրելու այլևս ոչ իր և ազերի «եղբայրների» գծած սահմանները, այլ այն բնական անվտանգության 30-50կմ-ոց գոտին, որը ապահովելու էր իր իսկ տարածքում կոտորածը կանխելու, և հակառակորդի տարածքում հակահարձակման դիմելու առաջնահերթությունն ու ռազմավարությունը:
Ես, կողմ լինելով վերը նշված ռազմավարությանը, դեռևս 1992թ. սեպտեմբերից 1993թ. հունվար ամիսը, փորձում էի այս պլանի իրագործումով բացել այդ «կիսափակ» դռները, ընդհանուր հրամանատարության՝ Վազգեն Սարգսյանի, գեներալ Գուրգեն Դալիբալթայանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սամվել Բաբայանի, Զինևիչի, Մոնթեի, Վիտալի Բալասանյանի, Հովսեփ Հովսեփյանի, Նորայր Դանիելյանի, Մանվել Գրիգորյանի, Յուրա Հովհաննիսյանի, Ռեմիկ Մարդանյանի և այլ ռազմաքաղաքական գործիչների հետ միասին: Սակայն մեզ շեղում էին նորանոր առաջադրված խնդիրներ և դաշինքային պարտավորություններ: Այդ «մեղքը» իրենց վրա պետք է վերցնեին ընդիմադիր ուժերը, որոնք և ստանձնել էին զինված ուժերի ղեկավարման ղեկը:
Համարձակություն բերեց իր հետ նորանշանակ Պաշտպանության նախարարը` Վազգեն Մանուկյանը, որին հարկավոր չէր երկար համոզել: Նա անպայման ուզում էր, որ հնարավորինս գործի դնի կուտակված երկրորդ շնչառությունը, դնել բարձր նպատակ, և մեր միջոցով իրագործել վերը նշված պլանը, և ավելին… ինչպես ինքն էր ասում. «Մեզ սպասում է նաև Բաթումին»: Սակայն, նրա համար ահավոր դժվար էր դիվանագիտական դաշտում և, դեռևս փորձառություն ձեռք չբերած պատերազմական դաշտում հաղթահարել հակառակ տեսակետները, պատասխանելով «Բա որ չստացվի՞, արդյոք կարո՞ղ ենք, բա որ պարտվե՞նք» հարցերին:
Ես նրան ներշնչում էի, որ անպայմանորեն, մենք արդեն իսկ ունենք հմուտ հրամանատարներ, թե կամավորական, և թե կադրային, կազմակրպված զինուժ՝ թե Հայաստանում, և թե Ղարաբաղում, և բավարար սպառազինություն, որը, նաև մարտի ժամանակ կարող ենք ձեռք բերել՝ հակառակորդից առգրավելով ռազմական տեխնիկա, սպառազինություն և ռազմամթերք, անհրաժեշտ պարենային համալրում, և կկարճացնենք սահմանը արևելյան ճակատում, լիովին կազատագրենք Ղարաբաղին հարող արևմտյան և հյուսիսային հատվածները, և այլևս մեր մարտերը կմղենք միայն Ղարաբաղի հյուսիս-արևելյան, արևելյան և հարավ-արևելյան սահմաններում՝ արդեն իսկ հակառակորդի տարածքում նպաստավոր դիրքերին, բարձունքներին, ինքֆրաստրուկտուրային և կոմունիկացիաներին տիրապետելով: Հրահանգ ստանալով նրանից և Վ.Սարգսյանից՝ մեկնեցի Սևան, Մարտունի, Վարդենիս, համապատասխան կամավորական գումարտակներով համալրելու ինչպես նաև օգնելու պարոն Հովսեփին՝ կենսագործելու, համալրելու և կազմակերպելու համար նոր գրոհային լեռնադեսանտային գումարտակներ, և պատրաստելու փորձառու մարտիկներին կադրային զորամասերի հետ մասնակցելու Քարվաճառի գրոհին: Արդեն իսկ մեծ ոգևորությամբ ձեռնամուխ լինելով նախապատրաստական աշխատանքներին, անհամբերությամբ մտածելով ժամկետների մասին, ավարտին հասցնելով խմբավորումների և զորամասերի վերադասավորումները, հանկարծակի վատ լուրեր ստացա Մարդակերտի և Ասկերանի ճակատներից, որտեղ պահանջվում էին նոր ուժեր և համալրումներ, «աներևույթ» հրամանով հետ կանչվեցի, ինչպես հետագայում ներկայացնում է պարոն Հովսեփը, որը աչքերը չռած հետևում էր ինձ՝ հարցականով, միայն թե հրամանը չփոխեն, շատ չհետաձգեն:
Պատրաստված և չպատրաստված ուժերի մեծ մասը ինձ հետ և առանց ինձ մեկնեց Լաչին, Ստեփանակերտ և Մարդակերտ` ԼՂՀ Շտաբի տրամադրության տակ:
Դա 1993թ. մարտի 3-ից էր:
Այնուհետև, ԼՂՀ-ում բանակցելով շտաբի և հրամանատարության հետ, առաջարկվեց մանրամասն մշակվել Քարվաճառի օպերացիան, որի հիմքում ընկած էր մեծ փորձը. օգտագործել բոլոր պաշտպանական շրջանների առաջնակարգ և հատուկ նշանակության ուժերը (գումարտակները, վաշտերը), տեխնիկական և մանրևելու հնարավորությունները, ինչպես նաև կազմակերպել միացյալ ուԺերի շտաբ և գրոհել չորս հիմնական ուղղություններով: ԼՂՀ Պաշտպանության բանակի շտաբի որոշման հիմքում ընկած էր՝ հիմնականում օգտագործել Մարտակերտի շրջանի ուժերի 70 տոկոսը՝ Նորայր Դանիելյանի ղեկավարությամբ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և կենտրոնական ինքնապաշտպանության շրջանների հատուկ նշանակության ուժերը, գումարտակները, հրետանին և զրահատանկային միջոցները՝ հարձակողական ուղղության ղեկավար Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ /միացյալ ուժերի շտաբի պետ՝ Վիտալի Բալասանյան, կենտրոնական օպերատիվ շտաբ՝ գնդապետ Զինևիչ, փոխգնդապետ Սեյրան Օհանյան/, հրետանի՝ ժորա Գասպարյան, հետախուզությունը՝ Յուրա Հովաննիսյան, Արթուր Ալեքսանյան, Մտահղացում + Գլխավոր Հրամանատարություն՝ Գնդապետ Սամվել Բաբայանի: Երկրորդ օպերատիվ ուղղությունը գեներալ Դալիբալթայանի գլխավորությամբ, օգտագործելով ռեզերվային գունդը, գնդապետ Թազագուլյանի, Վարդենիսի ուղղությամբ օգտագործել սահմանայինև հրետանային զորամասերը՝ գնդապետ Խաչատուրովի ղեկավարությամբ, և հատուկ նշանակությամբ առանձնացված համահավաք գումարտակը / տրված այլ համալրող ուժերով/, մայոր Հովսեփ Հովսեփյանի գլխավորությամբ. Հակահարված տալու Վարդենիս-Սոթք-Սեյիդլար, և Ազիզլու /Նորաբակ/-Ելիջա-Քարվաճառ ուղղությամբ:
Հայկական զինուժի մեկ կամավորական բրիգադ ոչ լրիվ կազմով, և հրետանին պետք է պաշտպաներ Մարդակերտի ճակատը: Հակահարվածի և հանկարծակի հակահարձակման գլխավոր ուղղությունը Գետավան-Չարեքտար ուղղությունն էր, իսկ թևանցումները իրականացնում էին թե 5-րդ բրիգադի, Սիսիանի գումարտակները, և թե հատուկ նշանակության Լեռնահրաձգային հետախուզական խմբերը:
Առաջին գրոհը սկսվեց մարտի 27-ին, սակայն մատնվեց անհաջողության: Չարեքտարի մատույցներում բախվեցինք թշնամու մեծ գերակշռություն ունեցող ուժերի հակագրոհին, հրթիռահրետանային հարվածներին, անտառներից և կիրճերից դուրս եկող հատուկ նշանակության ուժերի թիրախավորված կրակին: Չնայած հակառակորդի զգալի կորուստներին, ստիպված նահանջեցինք. մարտի դաշտում թողեցինք 1 տանկ և զրահատեխնիկա՝ իրենց անձնակազմով, Մարտունիի ինքնապաշտպանական շրջանից: Ի հայտ եկան զորքերի, հրետանու, և հետախուզության ներդաշնակման թերություններ, թե՛ Լաչինի, և թե՛ Նարիշտարի ուղղությամբ: Անհրաժեշտ էր նաև ապահովել հուսալի կապը այդ բարդ տեղանքում, որը հնարավորություն չէր տալիս ծավալվելու առանց լեռնահրաձգային շրջանցող խմբերի՝ ձմեռային պայմաններում, 2000-3000մ բարձրության և ձյան հաստ շերտի պատճառով:
Ուստի երկրորդ հակագրոհի ժամանակ որոշվեց փոխել տակտիկան: Ահա թե ինչու, ես ետ եկա, և անսպասելի ելքից հետո մեծ ճիգեր գործադրելով համոզեցի գերագույն հրամանատարությանը, որ պետք է ճակատ բացել երեք–չորս ուղղություներով, միաժամանակ, համալրել նշված ուղղությունները թարմ ուժերով, տեխնիկայով և սպառազինությամբ, կիրառել օդուժ և հատկապես հրետանի, ավելի շատ ունենալ հակատանկային և հակաօդային պաշտպանության միջոցներ՝ հատկապես բազմապատկել նռնականետերի, գիշերային հեռադիտակների, ականանետերի քանակը: Հայաստանից գրոհել կազմակերպված` գնդերով և առանձին հատուկ նշանակության գումարտակներով, քողարկված, և օգտագործել թարմ հետախուզական տվյալներ, գնահատելով հակառակորդի ուժերը: Սպասելը, առավելևս՝ հապաղելը լուծում չէր, նույնիսկ եթե թույլ չտային…
Չաղմկելը չէր փրկում իրավիճակը, ուստի կենտրոնացնելով ողջ ուժերը, անցանք բացարձակ հարձակման: Դասական տակտիկայով Հրետանու և Օդուժի կրակահերթերից հակառակորդի հիմնական կրակակետերը մարելուց հետո, վաղօրոք մշակված` երեք-չորս ուղղություններով, հայկական Զինուժը անցավ լայնամասշտաբ հարձակման, գործի դնելով ուժերը Աղդաբան-Դադիվանք, Գետավան-Չարեքտար, Թարթառի ձախ աջ ափերի աննկատելի թևանցումներով (հետախուզական գումարտակ), Վանք –Նարիշտար-Թազաքենդ /Սիսիանի, Վանքի, Մարդակերտի գումարտակներ, հրամանատարներ՝ Աշոտ Մինասյան, Հ.Ազոյան/, ինչպես նաև Տիգիկից և Գոչազից բարձրանալով ընդհուպ Կորչու /հրամանատար Վուրգ Ոսկանյան, Մասիսի գումարտակ՝ հրամանատարներ՝ Միսակ Սահակյան, Հրաչ Թադևոսյան, Հ.Շահբազյան, ընդհանուր հրամանատարներ՝ գնդապետներ Հ.Հարոյան, Վ.Չիթչյան/ և Կամիշլի, Քարվաճառին հարվածելու համար:
Օպերացիոն պլանը և հրամանը անընդհատ ճշտվում էր, շտկումներ էին մտցվում երբեմն հանպատրաստից (իմպրովիզով), գրոհներից և մանյովրներից հետո:
Մարտի 30-ին մեր ուժերի լայնածավալ գործողությունների շնորհիվ առաջին ուղղությամբ՝ Գետավան–Չարեքդար-Դադիվանք-Նադիրխանլու –Գանձակի /Կիրովաբադի/ խաչմերուկ/, մեր ձեռքում էր նաև շրջանցող ուղղությամբ՝ Գետավան-Չափառ-Աղդաբանը, և Աղդաբանից իջնող շրջանցող ճանապարհը դեպի Յանշակ-Չարեքդար: Վանք–Նարիշտար, Տիգիկ-Կորչու-Թազաքենդ-Չոլման -Աղջաքենդ ուղղությամբ բոլոր գրոհները հիմնականում պսակվեցին հաջողությամբ:
Մարտի 30-ին, հայկական ուժերը վերջնականապես մարեցին կրակակակետերը Բաղրլու, Քնչիլիղայա, Չոլման գյուղերում:
Երբ մեր ուժերը ճանապարհ էին տալիս դեպի Յանշակ Օմարի խաղաղ բնակչությանը, հակառակորդը, ինչպես միշտ, այս անգամ էլ կրակի մատնեց իրենց բեռներով, հոտերով ճանապարհին լցված բնակչությանը / թվով 6000-ից ավելի բնակիչ/, ճեղքեց այդ շղթան, և հանկարծակի, թարմ ուժերով՝ 8 տանկ, 2 ԲՄՊ, և բազմաթիվ ամենագնաց մեքենաներով, 250-ից ավել մինչև ատամները զինված հետևակով դուրս եկավ վերահսկվող տարածք, և անմիջապես բախվեց ընդամենը 30 հոգով զինված մեր հատուկ նշանակության գումարտակին, այնուհետև կրելով զգալի կորուստներ, կենտրոնական պաշտպանական շրջանի և նրան միացած խմբավորումներից, Սամվել Կարապետյանի և Մոնթե Մելքոնյանի գլխավորությամբ, կրեց կենդանի ուժի /60 հոգի հետևակ/, ռազմամթերքով բարձված տեխնիկայի և գերավարած 60 զինյալների, փախուստի դիմելով, մարտի դաշտում թողնելով զգալի տեխնիկա, խաղաղ բնակչություն՝ երեխաների և ծերերի, որոնց մեր հրամանատարությունը մարդասիրական և պատերազմի դասական օրինակով, ազատ արձակեց, տրամադրեց համապատասխան միջոցներ՝ լքելու մարտական գոտին, տեղափոխելու համար նրանց դեպի Օմար-Գանձակ ուղղություներով:
Այսպիսով, մենք ոչ մեծ դժվարությամբ, հնարամտությամբ և անձնվիրությամբ վերցնում էինք բոլոր ճանապարհային հանգույցները, թունելները, կամուրջներն ու խաչմերուկները: Թշնամին շրջափակման օղակում էր և վախենում էր նույիսկ ընտրել միակ փախուստի ճանապարհը` Սեյիդլար- Չապլին- Յանշակ, Կամիշլի-Յանշակ, Չարեքթար-Դադիվանք-Յանշակ-Օմարի լեռնանցք ուղղությամբ: Օդի պես անհրաժեշտ էր սկսել գրոհ՝ Վարդենիսի և Ազիզլույի ուղղությամբ, դուրս հրելու, դուրս մղելու ոչ միայն զինված խմբավորումներին, այլև խաղաղ բնակիչներին: Երբ ԼՂՀ-ից մեր երկարատև թախանձանքները դարձան այլևս անիմաստ, չգիտեմ դիվանագիտության թե համարձակության պակասի պատճառով, ես վերադարձա Հայաստան, ինչ գնով էլ լինի երկրորդ ճակատ բացելու համոզվածությամբ և վճռականությամբ:
Գալուս պես, երկրորդ-երրորդ օրը, միայն հաջողվեց բացել այդ ճակատը, որ դեռևս որոշ մարդկանց համար հանելուկ էր, բայց այդ մասին լավ գիտեինք, թե՛ Վազգենները, թե՛ Սամվելը, և թե՛ ես: Թշնամին այդ ընթացքում անցել էր դիվերսիոն գործողությունների, որի նպատակն էր, թե հյուսիսից, թե հարավից փակել Լաչինի և Կուբաթլիի ճանապարհը:
Ես եղա պետնախարար Վ.Սարգսյանի մոտ, որը ծածուկ ղեկավարում էր մեր գործողությունները, և քաջատեղյակ լինելով այդ ուղղությամբ կառավարության «դաշնակիցների» գործունեությանը, այնուամենայնիվ, հնարավորինս հավաքում և կենտրոնացնում էր մեծ ուժ, տեխնիկա և սպառազինություն, պնդելով դաշնակիցների առջև շտապ երկրորդ ճակատ բացելու անհրաժեշտությունը, ինչքան էլ որ դա հակասեր մեծ տերությունների հետ մեր դիվանագիտական փոխհարաբերություններին:
Ահա այդ իրադրությունն էր, որ վերջապես բերեց Քարվաճառի ուղղությամբ երկրորդ ճակատի` երկրորդ կիսամիջանցքի բացման օպերացիային:
Վերջապես Անվտանգության խորհուրդը դեմերի և ձեռնպահների առատությամբ որոշում ընդունեց, և Վ.Մանուկյանի մոտ կանչվեցին բարձրագույն հրամանատարները, որոնց թվում, նաև պարոն Հովսեփը: Տրվեցին արտակարգ հանձնարարություններ, և ինձ, և նրանց: Խորհուրդներս իզուր չանցան:
Պետք էր թռչել Լաչին, այնուհետև՝ Քոլատակ, Վանք, Դրմբոն, համաձայնեցնելու համար համատեղ գրոհները, և պատասխանատվության շրջանները: Վերջնականապես որոշվեց, թե որտեղից պետք է առաջ շարժվեն մյուս թևերը, հիմնական և շրջանցող ուժերը, ինչպես նաև անհրաժեշտ էր քողարկել հատուկ օպերացիաները, ցույց տալ, որ հակահարձակումը ոչ թե Հայաստանի, այլ Ղարաբաղի կողմից է… Ինչը որ իրագործվեց գերազանց, ի շնորհիվ վերը թվարկված կազմակերպված հրամանատարության և զինվորների անձնվիրության, խիզախության և հնարամտության վառ օրինակներով:
Ահա այսպես սկսվեց երկրորդ ճակատի բացումը:
Մարտի 31-ին, նախարարի հարցին, թե «…Իրո՞ք կվերցնես Քարվաճառը», Լևոն-Հովսեփը պատասխանեց. «Այո, վստահ եմ, որ կվերցնեմ, եթե իմ ուժերի քանակը լինի 500 հոգի» ;
Եվ նախարարը բացատրեց, որ այդ ուղղության ղեկավար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Դալիբալթայանը, կազմակերպված գործողություններ կիրականացնեն գնդապետ Խաչատուրովին և գնդապետ Թազագուլյանին տրված զորամասերը և հրետանին:
Ահավոր ձմեռ էր: Լեռներում ձյան շերտի հաստությունը Սոթք, Ազիզլու, Ելիջա, Ծիրանավոր լեռնանցքում հասնում էր երկու և ավելի մետրի: Չորս կողմը ժայռեր ու կիրճեր էին:
Երբ Վարդենիսում քննարկում էին օպերացիոն պլանը /Դալիբալթայան, Խաչատուրով, Թազագուլյան և Հովսեփյան/, Հովսեփը նկատեց, որ հետախուզական տվյալները կեղծ են, և անմիջապես քարտեզի վրա անցկացրեց ճշգրիտ տվյալները, որ իրենք ստացել էին մեկ ամսվա ընթացքում, հատկապես Աղաբեկի, և Դեդի /Կարապետյան/ հետախուզության շնորհիվ:
Քանի որ գործող զորամասերին անհրաժեշտ էր բացել ճանապարհը տեխնիկայի համար, նոր գրոհել՝ պարոն Հովսեփը առաջարկեց իրեն տրամադրել ևս մեկ գումարտակ N զորամասից, Ա.Թումանյանի հրամանատարությամբ, և մինչև ճանապարհների բացումը /Ազիզլու-Երինջա, Վարդենիս-Սոթքի լեռնանցք/ սկսել հանկարծակի մարտ՝ հետախուզությամբ, իր հատուկ նշանակության լեռնահրաձգային գումարտակով, որը մանրամասել էր Ազիզլույի և Ելիջայի հակառակորդի դիրքերը, և փորձ ուներ դժվանացանելի և ձմեռային պայմաններում քողարկված մարտընչելու և հակառակորդին հանկարծակիի բերելու համար: ՈՒստի հրաման ստանալով Գեներալից, նա անմիջապես մեկնեց Ազիզլու, և առանց երկարատև պատրաստության, և նույիսկ օգտագործելով սավանները ձյունածածկ տարածքներով աննկատ անցնելու, և իրենց առջև գտնվող կեղծ և իսկական հենակետերը գրավելու, 24 ժամում 24 կմ անցնելու, և Քարվաճառ աննկատ դուրս գալու համար, մինչև նրան կմիանային գունդը՝ ի զրահատեխնիկայով, և հրետանիով: Հաջողությամբ իրագործելով օպերացիան, նպատակասլաց անցումային դժվարագույն գործողություններով, առանց կորուստների, ոչնչացնելով հակառակորդին երեք հենակետերում, գերեվարելով մի քանիսին, Ապրիլի 1-ի առավոտյան ընդհուպ մոտեցավ Քարվաճառի մուտքին: Սկզբնական շրջանում ցույց տվեց թշնամուն իր ուժերը տարբեր ուղղություններից, տարբեր գագաթներից ցրվելով, ցույց տալով մարդկային ուրվագծեր և զորաշարժեր: Քանի որ հակառակաորդը տեղեկացված էր Չարեքդարի և նրան հարող 20 գյուղերի ճանապարհների և կոմունիկացիաների շրջափակումից, արդեն իսկ այլևս խուճապի մատնվեց, և մոտ 6000 բնակչություն, այդ թվում հրամանատարությունը՝ քաղաքացիական շորերով ճողոպրում էր թե օդանավակայանից, որը մեր նշանառության տակ էր, և թե բազմաթիվ բազմաթիվ տրանսպորտային միջոցներով, նույնիսկ տներից դուրս բերելով գույքը, անհրաժեշտ միջոցներով, առաջ գցելով ոչխարի հոտերը և նախիրները: Երբ, արդեն իսկ զգացվում էր որ որոշակի զինուժ դեռևս դիմադրություն ցույց կտա, գումարտակը նետվեց գրոհի՝ տուն առ տուն, պատ առ պատ անցնելով, և ուղղակի նշանառության տակ առնելով միայն զինված խմբերին:
Մեկ այլ հետախուզական խումբ՝ Վանիկի գլխավորությամբ, որ տիրապետում էին թուրքերենին, խորամանկության դիմեց, և շորերը փոխելով, միացավ փախչող ազերիներին, և կանանց հետ խոսելով, տեղեկություններ հավաքեց, ինչպես փախչող հրամանատարների, այնպես էլ՝ դիմադրող ուժերի վերաբեյալ, և որոշեց նրանց թաքնվելու հավանական ուղղությունները, ինչպես Իստիսույի, այնպես էլ Կամիշլուի ուղղությամբ, որն էլ հետագայում օգտագործելով, գերի վերցրեց թաքնված 4 հրամանատարների, 60-ից ավելի զինյալների, հայտնաբերեց զինապահեստներ, տեխնիկա և զգալի պարենամթերք:
Արդեն Քարվաճառի կենտրոնում էին, որտեղ դպրոցի վրա ծածանեցին հայկական դրոշը: Ովքեր որ մնացել էին, օրհնում էին մեր զինվորներին, քանի որ նրանց հրամայված էր, որ ոչ մի խաղաղ բնակիչի չվնասեն, օգնեն նրանց ամեն կերպ՝ անվտանգ, իրենց իրերով և տրանսպորտով դուրս գալու դեպի ադրբեջանաբնակ բնակավայրեր՝ Կիրովաբադի շրջանում, Չայքենդ-Յանշակ, - Օմարի լեռնանցք, - Կիրովաբադ ճանապարհով:
Երբ ես կապվեցի Քարվաճառի հետ, Հովսեփը, տոնելով հաղթանակը, արդեն իսկ Գեներալից հրաման էր ստացել դուրս գալ Իստիսույի խաչմերուկ, որտեղ նրանք պետք է հանդիպեին, և ապրիլի 2-ին մեկնեին Իստիսու, որտեղ կային 20-ից ավելի գյուղեր, ուր թաքնվում էր զինուժ և ազգաբնակչություն, կանխել նրանց կողմից հնարավոր ոտնձգությունները դեպի Աղջաքենդ, և Չորման ուղղությամբ:
Այդ ժամանակ էր, որ Հովսեփը Աղաբեկի և Համիկի հետ նկատեց, որ չորս կողմը, գրեթե բոլոր շենքերի վրա կային հայատառ, նույնիսկ գրաբար գրություններ, խաչքարերը շատ դեպքերում վեր էին ածվել անասունների ջուր խմելու ավազանների, իսկ վանքերը՝ անասնագոմերի և զինապահեստների:
Աղաբեկը հիշեց Իստիսույի թարգմանությունը, որ նշանակում էր արքունական բաղնիք, որից օգտվել էին հայկական արքունիքն ու Սյունյաց և Ծոփք աշխարհի իշխանները: Նույնը կմտածեր Մոնթեն /Տարզանը/ երբ իմ և Տեր Հովհաննեսի հետ կանգնած պիտի լիներ Թադևոսի աշակերտ Դադիի կողմից 1-ին դարում հիմնած Դադիվանքում, որը մենք անվանում ենք այդ տարածքներում հայկականության ծննդյան վկայական, կամ Առաջին դարի անձնագիր:
Եվ Հովսեփը, մինչև Դադիվանք կամ Օմարի լեռնանցք հասնելը, սրբությամբ պահեց Արքունական բաղնիքներն ու հանգստյան տները, ազատագրելով շրջակա գյուղերը, պարետային ժամ մտցնելով շրջակա տարածքներում:
Այնուհետև միանալով Թազագուլյանի գնդին, Վարդան Ասրյանի, Արմեն Թումանյանի, Կամո Հովհաննիսյանի ՄՀ գումարտակներին, և Յուրի Խաչատուրովի հրետանային և այլ ստորաբաժանումներին, միահամուռ գրոհեց Յանշակ-Օմարի լեռնանցք ուղղություններով, որտեղ միացան երկրորդ ուղղությանը՝ գնդապետ Ֆ.Գզողլյանին և Գետավան-Չարեքդար ուղղությամբ գործող, Նորայր Դանիելյանի՝ Մարդակերտի, Մոնթեի՝ Մարտունիի, Սամվել Կարապետյանի՝ Կենտրոնական, Մանվել Գրիգորյանի՝ Հադրութի ինքնապաշտպանական շրջանների, Սամվել Հովսեփյանի՝ /Ադմիրալ/ «Արծիվ 24», Ռոլանդ Քելեշյանի՝ «Արծիվ 28» և Յուրա Հովհաննիսյանի՝ 5-րդ բրիգադայի հատուկ նշանակության ստորաբաժանումներին, հայկական զինուժը ամրացնելով 2600-3200մ բարձունքներում՝ Մռով, Աղդաղ, Քյորօղլու դաղ լեռնանցքներում, վերահսկողություն սահմանելով ողջ Գանձակի և Խանլարի շրջանների, Գյամիշի և Քարինգյոլ լճին հարող բարձունքներում և ճանապարհահատվածներում:
Այս օպերացիայի արդյունքում Ադրբեջանը զրկվեց գրեթե 1936 քառակուսի կմ տարածքից, 132 բնակավայրից, 60.000 բնակչությամբ, զինտեխնիկայի և զինամթերքի մեծ պաշարներից /16 վագոնի չափով հրթիռահրետանային արկեր, 1000-ից ավելի տանկային և ականանետային արկեր, 8 տանկ, 6 ՀՄՄ-ներ, 170-ից ավելի ավտոտրանսպորտային միջոցներ, ռազմամթերքի հսկայական պաշարներ՝ միլիոնավոր փանփուշտներ, նռնակներ, ականներ, կապի և այլ տեխնիկական միջոցներ/: Բայց ամենակարևորը, այսօր էլ մեր զինվորների, հնագետների, ճարտարապետների ձեռքերով կյանքի են կոչվում և վերականգնվում հայկական Քարվաճառի, Շահումյանի շրջանի տարածքներում Աստծո կնիքը և ստորագրությունը հանդիսացող հայկական վանքերը, կամուրջները, հուշարձան-կոթողները…
Հողն զգում է տիրոջ քայլքը, արարող շունչն ու ոգին: Չորս կողմից բացված Արցախ-Հայաստան հայրենիքին միացող կանաչ ճանապարհները, և ազատության բերկրանքը:

ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ

Ա.Պետրոսյան, Գ.Դալիբալթայան, Վ.Սարգսյան
Հ.Հովսեփյանի 2013թ. հրատարակած /հայերեն-ֆրանսերեն/ գրքի շապիկը
Քարվաճառի առաջին գրավման մասնակից մարտիկները Հ.Հովսեփյանի /կենտոնում/ հետ
«Քարվաճառ. մեր պատվո պարտքը» գրքի էջերից մեկը՝ նկարներում՝ Ա.Պետրոսյան, Ս.Բաբայան, Հ.Հովսեփյան, Ժ.Գասպարյան
Քարվաճառի ազատագրողների մի խումբ
Արդեն ազատագրված տարածքներ. ուղղաթիռից դիտում է Հ.Հովսեփյանը /պարոն Պովսեփ/
Ա.Պետրոսյան, Վ.Մանուկյան /կենտրոնում/.1993թ.
Լեոն Մինասյանի /Հովվսեփ Հովսեփյան/ «Քարվաճառ. մեր պատվո պարտքը» գրքի Ա.Պետրոսյանի առաջաբանը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
,,ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ,, ՀԿ
23:31, 25.04.2018
4964 | 0
14:55, 19.02.2018
5172 | 0
17:32, 11.01.2018
4966 | 0
դեպի վեր