ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ԻՆՉՈՒ՞ ՇՏԱՊԵՑԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔԵՐԸ
20:19, 14.04.2017
5942 | 0

ԻՆՉՈՒ՞ ՇՏԱՊԵՑԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔԵՐԸ
Մեր քաղաքական վերլուծաբաններն անգամ գլխի չընկան ու չբարձրաձայնեցին այս գլուխկոտրուկի մասին. իրենց հարց չտվեցին. «Ինչու՞ շտապեցին շնորհավորել գերտերությունների առաջին դեմքերը» Փորձեմ ես պատասխանել այս հանելուկային թվացող հարցին իմ ըմբռնումների շրջանակներում.
Մեր ազգը դարձյալ հայտնվեց աշխարհի խարդաղ, կեխտոտ խաղերիթատերաբեմում. այն դեպքում, երբ ՀՀ կենտրոնական ընտրականհանձնաժողովը դեռ չէր ամփոփել ընտրությունների վերջնականարդյունքները, աշխարհի գերտերությունների առաջին դեմքերը շտապեցինշնորհավորել Սերժ Սարգսյանին, այն դեպքում, երբ ժողովուրդը դուրս էրեկել հրապարակ ու ընտրություններում հաղթող Րաֆֆի Հովհաննիսյանիառաջնորդությամբ կեղծված ընտրությունների համար էր պայքարում: Ինչքանո՞վ էր ժողովրդավար գերտերությունների պրեզիդենտների կողմիցնման քայլը. օր առաջ շնորհավորելով, լեգիտիմացնելով Սերժ Սարգսյանին ի՞նչ ասել ուզեցին: Թիկունք կանգնելով Սերժ Սարգսյանին, նրանքփորձեցին ճնշել ժողովրդի ըմբոստությունը և միևնույն ժամանակ լռեցնելընտրություններում հաղթանակած Րաֆֆի Հովհաննիսյանին, որպեսզիժողովրդը մնա առանց պայքարող առաջնորդի: Փառք ու պատիվ ՐաֆֆիՀովհաննիսյանին, որ գիտակցելով գերտերությունների այս խարդախ քայլը, նա հանուն արդարության պայքարում էր, պայքարում էր, որգերտերության առաջին դեմքերին ապացուցի, որ վերջապես մենք ենք մերերկրի տերը ու որպես անկախ պետություն, ժողովուրդն է որոշում ուընտրում իր առաջնորդին, ոչ թե Բ. Օբաման, Վ. Պուտինը, Ժոզե ՄանուելԲարոզոն, Անգելա Մերկելը, Ռիչարդ Հոգլանդ
Գերտերությունների առաջին դեմքերի շնորհավորանքները մի բանի էրմիտված. նրանց ձեռ է տալիս ապազգային, դիվանագիտությունիցամբողջովին բոբիկ Սերժ Սարգսյանը, քանզի և Ղարաբաղի կարգավիճակիհետ կապված և Հայոց ցեղասպանության հարցում ոչ լեգետիմնախագահից ավելի հեշտ է զիջումներ կորզել, քան թե’ ազգայնականից:
Մենք արդեն ականատես եղանք Սերժ Սարգսյանի ազգադավ, տղայակնանքայլերին. Նա իր հորինած "Ֆուտբոլային դիվանագիտությամբ" մերազգային խնդիրները տարավ փակուղի, որին հաջորդեցին ողջ ազգիթիկունքին 2009թ ապրիլի 22-ի կեսգիշերին Շվեյցարիայում ստորագրված "ճանապարահային քարտեզը", իսկ նույն թվականի հոկտեմբերի 10-ին, դարձյալ Շվեյցարիայում, վավերացվեցին ավելի խայտառակարձանագրություներ .․․Արհամարելով ողջ ազգի բողոքի ձայնը, ՍերժՍարգսյանը փորձում էր համոզել, որ առանց նախապայմանների են այդարձանագրությունները, բայց պարզվեց, որ նախապայմաններ կան, այն էլշատ ստորացուցիչ ու մենք շատ թանկ գին ենք վճարելու, երբ այդարձանագրությունները կյանքի կոչվեն. մենք պետք է ճանաչենք թուրքիայիներկայիս սահմանները և այլես պահանջատեր չենք, այսինքն' ուրանում ենմեր 1, 5միլ նահատակների հիշատակը, և մեր արևմտյան տարածքներըկամովի նվիրում ենք թուրքին:
Ստացվում է այնպես, որ մենք այլևս պարտք ու պահանջ չունենքԹուրքիայից...
Ստորագրման արարողությանը, ավելի ճիշտ բեմադրությանը ներկա էին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ֆրանսիայի արտգործնախարարԲեռնար Կուշները, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Շվեյցարիայի արտգործնախարար ՄիշելինՔալմի-Ռեյը, Սլովենիայիարտգործնախարար Սամուել Ժբոգարը, Եվրամիության խորհրդ իգլխավորքարտուղար Խավիեր Սոլանան:
«Հայ-թուրքական բարեկամության կամուրջի» քողի տակ թաքնվածգերտերություններին հաջողվեց կորզել այդ չարաբաստիկարձանագրությունները, որոնք մինչև այսօր քնած են Շվեյցարիայում, սակայն սառեցված վիճակում էլ իրենց սև գործն անում են, ինչպեսցեղասպանության միջազգային ճանաչման, այնպես էլ մերպահանջատիրության հարցում:
Մի խոսքով մեր նախագահը մեր ձեռքերը կապել ու բերանները՝ պինդփակել է...
Քանի դեռ Ղարաբաղի հարցը հայատյաց "Մադրիդյան սկզբունքներով" է առաջնորդվում, իսկ Շվեյցարիայում քնած են «Փոխադարձ սահմաններիճանաչում» ձևակերպումն ստացած արձանագրությունները, գերտերությունները շահագռգիռ են ու վստահ են, որ Սերժ Սարգսյանն էայն նախագահը, որ այսպիսի ազգադավ պրոտոկոլները կվավերացնի ուիրենք էլ կազատվեն դամոկլյան սրի նման իրենց գլխավերևում կախվածՂարաբաղի ու Հայոց ցեղասպանության խնդիրնեից: Նրանք ընտրեցին ցեղասպանությունը կոծկել մեր նախագահի մասնակցությամբ, լեգիտմացնելով նախագահին փոխադարձաբար ստանալ նրա աջակցությանը. արդեն մեր նախագահը մեկ անգամ գնացել էր այդ քայլին (ինչպես ժողովուրդն է ասում. փորձված թանը լավ է, քան թե' անփորձ մածունը): Սա մեծ գործարք էր. Գերտերությունների առաջին դեմքերը դիմեցին նման ստոր, խորամանկ ճանապարհներով վերջնական լուծում տալ Հայոց ցեղասպանության հարցը ի օգուտ Թուրքիայի: Այսօրտնտեսական շահն է թագավորողը, իսկ դեմոկրատիա ուժողովրդավարություն հորինված միֆը մտրակի դեր է կատարում մեր նմանփոքր ու աղքատ ազգերին ճնշելու, բռի մեջ պահելու համար.
Նրանք ժողովրդավարության փոխարեն ընտրեցին Թուրքիային ուԱդրբեջանին:
Դե արի ու հայ ժողովուրդ ձեռքդ խփի մեխին, երբ գողը տանից է լինում, եզը երդիկից են հանում:
Ողբում եմ, ազգիս վաղվա օրը. քաղաքական խարդավանքներով լի այսաշխարհում ինչպե՞ս կհարատևես, ինչքա՞ն կարող ես դիմակայել դու իմխեղճ ազգ…

ՈՒ գիտե՞ք ինչն է ցավալին, որ այս ազգադավ նախագահի հետ էլ մենքստիպված ենք լինելու դիմավորել Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, առանց որևէ ակնկալիքների: Գերտերությունները գիտակցաբարշտապեցին շնորհավորել, քանզի Շվեյցարիայում քնածարձանագրությունները, բացի ոչ լեգիտիմ Սերժ Սարգսյանից, ոչ միազգային մտածողությամբ նախագահ չէր վավերացնի: Գերտերություններիհույսը Uերժ Սարգսյանն է. կվավերացվեն այդ պրոտոկոլները և իրենք էլվերջնականապես կազատվեն իրենց համար այդքան մեծ գլխացավանքից, Ցեղասպանության հարցը կթաղեն պատմության գիրկը և Թուրքիայինկազատեն այդ խարանից. Ահա, թե որտեղ է թաղված շան գլուխը…
Մեր երկրին ազգային մտածողությամբ, ժողովրդավար նախագահ էհարկավոր, ոչ թե իր լեգետիմությունը հաստատելու համար մեզ մերպահանջատիրական իրավունքներից զրկող: Նախագահ, որը տերկկանգնի ոչ միայն մեր ազգային խնդիրներին, այլ նաև մեր երկրի ամեն միթփին ու քարին, այդժամ մենք էլ կհարգենք ու կհպարտանանք մերնախագահով :
Աստված մեր ազգին պահապան

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ

(Գրող-հրապարակախոս, Հայ-դատի պաշտպ
Հեղինակ` Sona Arshuneci Arshuneci
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Sona Arshuneci Arshuneci
դեպի վեր