ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Սուչավայի հայկական Ս․Օգսենտ վանքը
19:48, 18.05.2017
8203 | 0

Սուչավայի հայկական Ս. Օգսենտ վանքը կամ Զամկա վանքը, ամենահինն է Սուչավայում:

Առաջին անգամ հիշատակվում է 1415 թ․, իբրև աթոռանիստ առաջնորդությամբ Ավետիք եպիսկոպոսի:
Հայտնի է, որ 1551 թ․, ինչպես նշում է Մինաս Թոխատեցին, Ստեֆան Ռառեշ իշխանը ավերում է նաև այս վանքը։
Ս․Օգսենտ վանքը լինելով Մոլդավիայի հայերի հոգևոր կենտրոնը անհնար էր, որ այն չվերանորոգվեր, հետևաբար Ամիրա անունով մի բարեպաշտ հայի կողմից, որ հիշատակված ենք գտնում տապանաքարի վրա և իր զավակին՝ Ակոբշայի, 1612 թ․ մահացած և թաղված նույն այդ վանքի մեջ.


«Այս է տապան Ակոբշային
որ է որդի Ամիրային
Սա է շինող Սբ. տաճարին
հանգեաւ Հայոց Ռ թւին
ԿԱ էր ավելին
Օգս. ի ԺԵ-ին»:


Մինաս Բժշկյանը, և Սուչավայի պատմությամբ զբաղող հայ և օտար շատ գիտնականներ կարծել են, թե Ակոբշայի մահվան թվականը Հայոց Ռ տարին է (1000=1551), առանց ուշադրություն դարձնելու, թե պետք է ԿԱ (61) ևս ավելացնել, գտնելու համար ճիշտ տարին, որ 1612 թ․ է:
Զամկայի հյուսիսային պատի տակ հետևյալ տապանագիրը կա, 1625 թ․.


«Սայ է տապա... հանկըստեան
....... որ է որդի Տր.
Խաչատուրին
Հանկեաւ թ. ՌՀԴ
Յունիսի ԺԵ-ին»:


Մեկ ուրիշ տապանաքար 1631 թ․, գտնում ենք Զամքայի բակի մեջ.


«Սայ է տապան
հանգստեան Սարգիսին
որ է որդի Շահրիմին
Հանգեաւ սայ թվ. ՌՁ-ին
մայիսի Գ օրն Գշբթի
Ով Ադամայ
Որդիք թափ
եցէք զգին
նին ի ձեզ
մէ զմարմնի
նդ կու պարա
րասես զհոգո
յդ բաժին պատրաստէ»:

Տ․Հեթում քահանա Թարվերդյան

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Տեր Հեթում քահանա Թարվերդյան
23:26, 12.05.2018
6137 | 0
դեպի վեր