ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Պատրաստակամ եմ հունիսի 18-ին ընդունելու ժողովրդի ընտրությունը»
23:49, 14.06.2017
4506 | 0
«Հայաստանը թևակոխել է ընտրական բուռն գործընթացների փուլ: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները մշտապես փոթորկում են գրեթե բոլոր մեծ ու փոքր համայնքները: Իհարկե, այդ ընտրությունները քաղաքական նորարարության մասին չեն վկայում, բայց ամեն դեպքում լոկալ իմաստով փոփոխությունների ձգտումը նկատելի է բոլոր բնակավայրերում: Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում հունիսի 18-ին տեղի ունենալիք քաղաքապետի ընտրություններին հաշված օրեր են մնացել, միանգամից երեք թեկնածու էին ինքնառաջադրվել, երեքն էլ անկուսակցական են՝ գործող քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանը, նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանը եւ «Ագրո Հայկ» ՍՊԸ տնօրեն Հայկ Կիրակոսյանը, վերջինս ինքնաբացարկ ներկայացրեց:
Mamul.am-ի թղթակիցը զրուցեց Նոր Հաճնի նախկին քաղաքապետ և ներկայումս քաղաքապետի թեկնածու Արմեն Քեշիշյանի հետ:

- Պարոն Քեշիշյանն ի՞նչն առիթ հանդիսացավ Ձեր առաջադրվելուն և ինչու՞ եք ուզում կրկին անգամ հայտնվել քաղաքական դաշտում:

- Կանխավ ուզում եմ նշել, որ ոչ մի քաղաքական ուժ իմ կողքին կանգնած չի և որքան էլ փորձեն մամուլի ներկայացուցիչները իրականությունը խեղաթյուրել, հաստատ չեն կարողանա Նոր հաճնցու հայացքները փոփոխել:
2005թվ. իմ կյանքի ամենավճռորոշ պահին մեր հաճնցիները եղել են իմ կողքին: Տարիներ առաջ դժբախտության առաջ կանգնեցի՝ հայտնվելով կալանավայրում, սակայն ստանալով իմ բնակիչների վստահության քվեն՝ պարտավորված եղա նրանց առջև, հետևաբար այսօր պահանջատիրոջ կարգավիճակով պահանջում են որոշակիորեն փոխհատուցում, որը՝ կլինի իմ ներկայությամբ հանդես գալը: Հունիսի 18-ին ժողովրդի ընտրությունը պարզ կլինի, անկախ ընտրությունների արդյունքներից ժողովրդին խոստացած իմ պարտքը կհամարեմ կատարած, հենց մեկը նրա համար, որ առաջադրումս զգոնություն առաջացրեց Գագիկ Մաթևոսյանի աշխատանքներում, ով ավելի աչալրջորեն մոտեցավ խնդիրներին, այս մեկ ամսվա ընթացքում Նոր Հաճնում իրականացվեց նկատելի աշխատանքներ: Ժողովուրդը կորոշի, եթե պիտի գամ աշխատեմ և վերադարձնեմ պարտքս՝ կգա՛մ, եթե որոշի Գագիկ Մաթևոսյանի կողքին լինի, ապա միևնույն է ես հոգուս խորքում կհամարեմ, որ պարտքս մարել եմ:
Որպես փաստ կարող եմ նշել, որ տարիներ առաջ իմ ղեկավարման ժամանակ Նոր Հաճնում լուծվեց երեք հիմնախնդիր՝ խմելու ջրի խնդիրը, բազմահարկ շենքերի գազի թույլտվության իրավունքները հաստատվեց և կազմվեց քաղաքի գլխավոր հատակագիծը: Եթե նախկինում քաղաքապետարանի բյուջեն կազմում էր 33-48միլիոն դրամ և կարողանում էինք գլուխ բերել և հոգալ քաղաքի խնդիրներն, ապա այսօր՝ նույն գործողություններն ու խնդիրներն իրականացվում է մոտ 250միլիոն դրամով: Ես երբևէ չեմ թերագնահատել Գ.Մաթևոսյանի աշխատանքը, ընդհակառակը՝ ջանասիրաբար աշխատող և ստեղծող տղա է, երկուսիս էլ հաջողություն եմ մաղթում առաջիկա ընտրությունների առթիվ:


- Ո՞րն է Ձեր կյանքի ամենամեծ հաջողությունը:
- Որդիս է.

Իմ դուռը միշտ բաց է բոլորի առաջ և պատրաստակամ եմ լսելու բոլորի խոսքն ու հորդորը: Քաղաքացին է մեզ ընտրում և պետք է լրջորեն մոտենալ յուրաքանչյուր հարցի: Իմ ժողովրդից խնդրել եմ միայն ակտիվորեն մասնակցել իր քաղաքի ղեկավարին ընտրելուն:
Ա.Քեշիշյանը զրույցի վերջում մեջբերում արեց. «Ես 12տարի քաղաքապետ չեմ եղել, սակայն նույն Քեշիշյան Արմենն եմ և ևս 12տարի քաղաքապետ չլինելու դեպքում կմնամ նույն Քեշիշյան Արմենը:
Այնուամենայնիվ պատրաստակամ եմ հունիսի-18-ին ընդունելու ժողովրդի ընտրությունը» :
Հեղինակ` Mamul.am
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Mamul.am
դեպի վեր