ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Համայնք ղեկավարելը պատասխանատու աշխատանք է.
00:23, 17.06.2017
3002 | 0
Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում հունիսի 18-ին գյուղապետի պաշտոնի համար պայքարում են գործող գյուղապետ ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը եւ անկուսակցական Արմենուհի Մելիքյանը:
Համայնք այցելության ընթացքում Mamul.am-ի թղթակիցը զրուցեց գյուղապետի թեկնածու, գործող գյուղապետ Արթուր Մուրադյանի հետ:
Հիշեցնենք նաև, որ Պռոշյանում արտահերթ ՏԻՄ ընտրություններ նշանակվեցին այն բանից հետո, երբ 2013թ. ապրիլի 2–ին գյուղապետարանի շենքի դիմաց սպանվեց նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանը։ Գյուղապետի սպանության գործով ձերբակալվել են նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանները, ովքեր ազատ արձակվեցին:

-Պարոն Մուրադյան կներկայացնեիք ղեկավարման ընթացքում կատարած աշխատանքները:

-Կարծում եմ, որ այդ տարիները բարեխիղճ ծառայության տարիներ են եղել, քանի որ առաջին իսկ օրվանից ջանացել եմ համայնքի համար, ապրել գյուղացու հոգսերով` նրա հետ, ընկերական խաղաղ ու հարազատ միջավայրում, ընկերներով շրջապատված: Ինչ-որ արդյունքի, անշուշտ, հասել ենք: Աշխատել եմ բաց ու թափանցիկ, այնպես, որ հանրությունը տեղյակ լինի կատարվող աշխատանքների, ընթացիկ գործերի ու միջոցառումների մասին: Պարտավոր ենք գյուղացու համար անել ամեն հնարավորը, առավել ևս, եթե խոստացել ենք այս կամ այն խնդիրը լուծել, գործն առաջ տանել: Առաջնահերթ կարևորություն է տրվել ճանապարհների ասֆալտապատմանը, արտաքին լուսավորության անցկացմանը: Նախորդ տարի 1, 5 կմ ճանապարհահատված է լուսավորվել, մի փողոց ասֆալտապատվել: Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի կապակցությամբ գյուղի սկզբնամասում խաչքար է տեղադրվել: Պուրակն է բարեկարգվել, կանաչապատվել, նստարաններ են տեղադրվել: Աղբահանության, կոյուղագծերի վերանորոգման աշխատանքներ են կատարվել և այլն: Առաջարկ ենք ներկայացրել «Վեոլիա ջուր» ընկերություն` սպասարկելու համայնքի կոյուղին: Մանկապարտեզը ծանրաբեռնված է գործում (4 խումբ, 140-150 երեխա): Ամեն առումով կանգնած եմ գյուղացու կողքին, օգնում եմ` ինչպես ընկերն ընկերոջը կօգներ: Հատկապես նեղության պահին է մարդը զգում օգնության կարիք. բժշկի հարց է լինում, դեղի, սննդի և այլն: Շատ, շատ են խնդիրները, և միայնակ անհնար է, ինչպես ասում են, դրա տակից դուրս գալը: Փառք Աստծո, մեր կողքին են ընկերները: Նրանց շնորհիվ շատ խնդիրներ են լուծվում: Մեկ ձեռքը, ժողովրդի խոսքով, ծափ չի տա, մենակ մարդն էլ ոչինչ չի կարող անել: Իր հերթին էլ համայնքապետարանի աշխատակազմն է սրտացավ ու նվիրված գործում: Ջանում ենք ամեն հարցի լուծում տալ, լսել, ընդառաջել ու հասնել մարդկանց»:

-Ինչու՞ և
ս մեկ անգամ առաջադրվեցիք, արդյո՞ք չորս տարին բավարար չէ՞ համայնքապետի համար՝ կատարելու համայնքային ծրագրեր:
-
Իրականում, որքան նպատակ իմ առջև դրել էի գրեթե կեսից ավելին իրականացրել եմ: Եթե ֆինանսը մշտապես բավարարի, ապա այո՛, չորս տարվա ընթացքում հնարավոր կլինի աշխատել ճշգրիտ և հստակ
ծրագրերով:

- Պարոն Մուրադյան Ձեր համայնքում մի փոքր տարաձայնություներով անցավ Ձեր նախորդ ընտրությունները, մտահոգված չե՞ք, որ հիմա ևս կունենա որորոշակի անդրադարձ:
- Ինչու մտահոգված չեմ, պարզաբանեմ. նախկինում մեր նախկին գյուղապետը դժբախտ պատահարով մահացավ, և արտահահերթ ընտրություններ կազմակերպվեց, որն էլ առիթ հանդիսացավ որոշակի խոսակցությունների շրջանառմանը, սակայն տարիներն անցել են և այսօր մեր համայնքի բնակիչն էլ ավելի գիտակցաբար է մոտենում դրան և փոխըմբռնումով:

- Համայնքային կառույցներից ո՞րոնք են գործում: Մշակութային կյանքը որքանո՛վ է զարգացած:
- Մշակութային կյանք, որպես այդպիսին, գրեթե չկա: Չկա, որովհետև չի գործում մշակութային ոչ մի օջախ: 5600 (չգրանցվածներով` մոտ 7 հազար) բնակիչ ունեցող համայնքի համար սա լուրջ խնդիր է: Հատկապես, որ ունեն տաղանդավոր երեխաներ, մեծ պոտենցիալ: Համենայնդեպս, դա չի նշանակում, թե պռոշյանցին հեռու է մշակույթից, սպորտից. այդ պահանջը նա որոշակիորեն բավարարում է դրսում: Բազմիցս դիմել և այսօր էլ շարունակում են դիմել տվյալ խնդրով` հուսալով, որ ինչ-որ կերպ կկարողանան լրացնել այդ բացը: Բացի այդ, մտահոգված են նաև դպրոցի խնդրով: 350 աշակերտի համար նախատեսված դպրոց հաճախողների թիվն այսօր հասնում է 780-ի, չհաշված, որ մոտ 150 երեխա էլ մայրաքաղաքի կրթօջախներ է հաճախում: Խոստացել են առաջիկայում լուծում տալ նոր շենքի (մասնաշենքի) կառուցման խնդրին` ընդգրկելով սոցներդրումների ծրագրում:

-Պռոշյանցին իր համայնքում որքանո՛վ է հարմարավետ զգում, չէ՞ որ դեռևս շատ բաց տեղեր ունեք լրացնելու համար:
- Պռոշյանում գյուղատնտեսությամբ զբաղվելն այնքան էլ շահավետ չէ, ահա թե ինչու մարդիկ հիմնականում առևտրի, սպասարկման ոլորտներում են ներգրավված: Մայրաքաղաքին մոտիկ է, իր կենցաղով, նիստուկացով քաղաքային կյանքին ավելի սերտացած: Շուրջօրյա ջրամատակարարում ունեն, իսկ ոռոգման ջրի խնդրում եթե նախկինում դժվարություններ կային, ապա ձեռնարկված միջոցառումների արդյունքում վիճակը բարելավված է: Պատահական չէ, որ արդեն ձգտում կա այգիներ հիմնելու, հողագործությամբ զբաղվելու:

-Ինչպե՞ս եք գնահատում ձեր մրցակցի ընտրվելու շանսերը:

-Մրցակցիս շանսերը ժողովուրդն է որոշում, ես չեմ թերագնահատում ոչ մեկի, կմրցենք, կտեսնենք: Ինքը լավ մարդ է, բոլորին հասնում է, մասնագիտությամբ բժշկուհի է։



Համայնք ղեկավարելը բավականին բարդ ու պատասխանատու աշխատանք է, քանզի տեղում խնդիրներն ու անելիքները շատ են, իսկ հնարավորություններն ու միջոցները` սահմանափակ: Այնուհանդերձ, ոչ մի դեպքում դա ընկճվելու, տեղի տալու պատճառ չի կարող լինել: Սիրում է կրկնել` միայն հաղթանակով, միայն առաջ… Իզուր չեն անցել Արցախյան պատերազմի ծանր ու դժվարին տարիները, պատերազմական փորձառությունը, ինչն ամբողջ կյանքում նրան ուղեկից է լինելու` առաջնորդելով դեպի լուսավոր ու պայծառ գալիք:

Հեղինակ` Mamul.am
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Mamul.am
դեպի վեր