ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Կարինե Բարսեղյան «Չեմ կարողանում ներել գիտակցված սուտը»
18:31, 05.10.2017
9234 | 0

Արմավիր գյուղի միջնակարգ դպրոցի ՈւԳՏ օգնական Կարինե Բարսեղյանը այն մանկավարժներից է ով կարծում է, որ պետք է հոգով ուսուցիչ լինել` չհամարելով այն աշխատանք, այլ առաքելություն։
Կրթական ոլորտի թերացումները տիկին Բարսեղյանը կապում է առօրյա հոգսերի հետ.
«Ելնելով այսօրվա սուղ ֆինանսական վիճակից մարդկանց հոգսը ավելի շատ է և այդ ֆինանսական վիճակը թույլ չի տալիս ուսուցչի միտքն ազատ լինի, նրան անընդհատ կողքից անհանգստացնող հարցեր կան» ։ Ցանկանում է, որ բոլոր ուսուցիչները թոթափված լինեն այդ հոգսերից և առհասարակ Հայաստանում չլինի այդ խնդիրը. «ուզում եմ ապրենք ավելի բարեկեցիկ երկրում և կրթելով սերունդներ` հասնենք մեր ուզածին» ։
Չհամաձայնվելով այն մտքին, որ «մանկավարժի գործը միշտ էլ անգնահատելի է» փաստեց.
«անկախ նրանից, թե աշակերտն ինչպես է սովորել դպրոցում` տարիներ հետո, երբ հանդիպում եմ, իրենց խոսքերից շնորհակալական բառերից, մաղթանքներից զգում եմ, որ ինչ-որ բան եմ արել նրանց համար, այդ պահին հոգիս բարձրանում ու փառավորվում է» ։
Աշակերտների հետ աշխատելիս հատուկ սկզբունքներ չկան, առաջնայինը հարգանքն է.
«աշակերտների հետ խոսում, հաղորդակցվում եմ այնպես` ինչպես կցանկանայի, ինձ հետ խոսեն ու հաղորդակցվեն, ինչպես աստվածաշնչյան հայտնի տողերում, աշակերտներին վերաբերվում եմ հարգանքով, որպեսզի իրենք էլ հասկանան, որ դիմացինին պետք է հարգել» ։
Ժամանակին դասավանդելով իր տղաներին` այնուամենայնիվ համամիտ չէ, որ ծնողը պետք է դասավանդի երեխային.
«Երբևիցե այնպես չեմ արել, որ մնացած աշակերտները ինչ-որ տարբերություն զգան, ավելի շատ տղաներիս համար էր դժվար` քան իմ, նրանք կոմպլեքսավորվում էին, չէին ցանկանում նկատողություն անեյի մյուս երեխաներին, նույնիսկ դաս պատասխանելիս կաշկանդվում, մտածում էին ինչ-որ սխալ բան թույլ կտան իրենց, ինչն ինձ այնքան էլ դուր չի գա» ։
Բարկացնել ու հունից հանել ընկեր Բարսեղյանին այնքան էլ հեշտ չէ.
«Բարկանում եմ երբ աշակերտը չի հասկանում իր առաքելությունը դպրոցում` եկել է սովորելու թե այլ և այլ բաների համար, իսկ հունից հանում է սուտը, ամեն ինչ կարելի է ներել, հասկանալ, սխալը ուղղել, ժամանակ տալ, օգնել, բայց երբ գիտակցորեն ստում են այ դա չեմ կարողանում ներել» իր խոսքը եզրափակեց բազում սերունդներ կրթած մանկավարժը ։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Մադաթ Սադոյան
դեպի վեր