ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Աշունը չորացած տերև չէ…
18:02, 20.10.2017
13310 | 0
















ԱՌԱՋԻՆ
ԱՇՆԱՆԱՅԻՆ ՑՐՏԵՐԻ ՀԵՏ ԿՅԱՆՔԸ ԿՍԿՍԻ ՆՈՐԻՑ


ՖՐԵՆՍԻՍ
ՍՔՈԹ ՖԻՑՋԵՐԱԼԴ

Աշուն է .շատերի համար եկել է երկար սպասված ժամանակը սոցկայքերում աշնան մասին բանաստեղծություններ ու աշունացող բնությունից նկարներ տեղադրելու համար: Բնականաբար, փոխվում է նաև էջի գլխավոր նկարը՝ հաստ ժակետով, թեյով ու գրքով նկար է պետք: Սովորաբար այդ նկարներում բաժակը լինում է դատարկ, քանի որ այն պետք է միայն թեյի տեսք ունենա, խմելու կարիք չկա:) դե իսկ նկարի գիրքը շատերի համար առաջին պատահած գիրքն է լինում, իսկ ավելի ճիշտ այն գիրքը, որը ունենում է առավել գեղեցիկ ու աշունոտ կազմ: Ու մնաց վերջին քայլը ՝ սոցկայքում նշելը, որ դու լսում ես Ռ.Հախվերդյանի «Մեր սիրո աշունը» երգը: Վերջ, ամեն ինչ արված է:

Իմ աշունն այսպիսին չէ, բայց ես սիրում եմ և այս ու այն ամենը ինչ կապված աշնան հետ: Երբեք չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր ասում են, որ աշունը ռոմանտիկների եղանակն է ու հպարտորեն ավելացնում, որ իրենք աշունը չեն սիրում, ռոմանտիկ չեն…: Մի կողմ դնենք, որ ռոմանտիկ լինելը իրենց պատկերացրած սարսափելի հատկանիշը չէ, բայց մյուս կողմից միանշանակ չէ, որ աշունը սիրող բոլոր մարդիկ խիստ ռոմանտիկներ են: Կարծում եմ այդպես մտածողները պարզապես լսել են այն գիտական նյութի միայն առաջին մասը, ըստ որի աշնանը մարդիկ դառնում են առավել զգացմունքային, բայց ոչ միայն աշունը սիրողները, այլ ԲՈԼՈՐԸ:)

Մենք գրքեր ենք կարդում, դասընթացների մասնակցում, որոնք մեզ սովորեցնում են ինչ-որ օրենքներ, մեխանիզմներ երջանիկ, հաջողակ լինելու համար: Սակայն իրականում այդ ամենը մեզ տրվում է ավելի պարզ տեսքով . պետք է պարզապես վերցնել: Բնության մեջ կատարվող ցանկացած երևույթ մարդկանց ինչ-որ բան ունի սովորեցնելու: Աշնանը քամին ծառերից պոկում է չորացած տերևները ու քշում ծառից հեռու՜, փոխարենը որոշ ժամանակ անց ծառը ունենում նոր տերևներ ՝ կանա՜չ, կյանքով լի: Այդպես էլ պետք է թույլ տանք աշնան քամին անցնի նաև մեր զգացմունքների կողքով ՝պոկելով այնտեղ եղած չորացած զգացմունքները, որոնք մեզ այլևս պետք չեն ՝դրանց փոխարեն մենք ունենալու ենք նորերը ՝ կանաչ, կյանքով լի: Պետք է թույլ տանք, որ աշնան քամու հետ գնան այն մարդիկ, ովքեր մեր կողքին են դողացող տերևի նման ու միևնույն է մի օր գնալու են.թող գնան հիմա այս թեթև, աշնանային քամուց և ոչ թե անսպասելի փոթորկի պահին նկատենք, որ մենակ ենք մնացել, որ նրանք գնացել են վաղուց …

Աշնանը սիրում ենք փաթաթվել վերմակի մեջ ու թեյել: Բայց ամենահաստ վերմակն էլ մեզ չի տաքանցի, եթե մեր ներսում չունենք ջերմություն դեպի կյանք, ընտանիք …դեպի մի սեր: Դե իսկ թեյն առանց ընկերների ոչինչ է:

Այս մարդկային տիեզերքում ամենքս մի մոլորակ ենք, ունենք մեր եղանակները: Բայց մերը չորսը չէ, շատ է, շատ-շատ ու մեկ օրում կարող է փոխվել մի քանի եղանակ: Կարևոր չէ դրսում աշուն է, ամառ, թե երկուսը միասին:) կարևոր է ինչ եղանակ է մեր հոգում…


Հեղինակ ՝ Էմմա Քոսակյան:

Աղբյուրը ՝ http://www.17.am/:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Էմմա Քոսակյան
18:58, 30.09.2018
5020 | 0
18:37, 20.11.2017
6733 | 0
դեպի վեր