ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Canadian VISITOR VISA ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՐԶԵՑՈՒՄ
19:09, 09.11.2017
8299 | 0

Ուրախ ենք տեղեկացնել, որ մոսկովյան Visa Services գրասենյակը սկսել է գործարկել կանադական CAN+ ծրագիրը, որը նախատեսում է կանադական Visitor Visa-ի տրամադրման պարզեցված տարբերակ:
CAN+ ծրագրին կարող են մասնակցել նրանք, ովքեր վերջին տասնամյակում օրինական հիմունքներով այցելել / գտնվել են Կանադայում կամ ԱՄՆ-ում, կամ ունեն ԱՄՆ մուտքի գործող վիզա: Որպես այս պահանջների ապացույց բավարար կլինի ներկայացնել անձնագրում համապատասխան նշումները:


CAN+ ծրագրի մասնակիցներին կտրվի հետևյալ արտոնությունները.
✔ Այլևս չի պահանջվի փաստաթղթերին կցել վիզայի տրամադրման համար նախատեսված ֆինանսական հնարավորություններ կամ ֆինասական աջակցություն վկայող, հիմնավորող փաստաթղթեր
✔ Դիմորդները կունենան վիզա ստանալու շանսերի առավելություն
✔ Վիզայի տրամադրման համար փաստաթղթերը կդիտարկվեն սեղմ ժամկետներում
✔ Բավարար կլինի դիմորդի կողմից դիմում հայցին կցել փաստաթղթերը՝ ներկայացնելով դրանք էլեկտրոնային տարբերակով:


CAN+ շրջանակներում անհրաժեշտ կլինի ի ցույց ներկայացնել սերտ կապեր կամ հարաբերություններ բնակության երկրի հետ / հայրենի երկրում.


Նշենք, որ Մոսկվայում գտնվող Visa Services գրասենյակը կանադական ժամանակավոր վիզաների հայտերի ընդունման համար պատասխանատու է նաև Հայաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից դիմորդներին սպասարկելու համար:

Եթե Կանադական վիզա ստանալու համար օգնության կարիք ունեք, ապա այցելեք Rightway Canada Immigration Services պաշտոնական կայք Visitor Visa ծառայությունների մասին ավելին իմանալու համար:


Եթե հետաքրքրված եք դիմելու կանադական Express Entry ծրագրի մասնակցությանը կամ Կանադա ներգաղթի այլ ծրագրի, ապա հնարավորություն ենք ընձեռնում էլեկտրոնային տարբերակով ՇԱՆՍԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԳՆԱՀԱՏՈՒՄ իրականացնել: Լրացրեք դիմում-հարցաշարը:
Դիմում-հարցաշարի արդյունքում Կանադա միգրացիոն կամ ուսանողական ծրագրերին մասնակցելու համար բավարար տվյալներ ունեցող թեկնածուները կընտրվեն կանադական ICCRC մասնագետի կողմից և կհրավիրվեն ինտերվյուի հետագայում գործընթացը շարունակելու նպատակով:

Մաղթում ենք հաջողություններ:
"You dream you way - We make it right!"


Հիշեցնենք, որ RightWay Canada Immigration Services կազմակերպությունը լինելով ICCRC-ի (IMMIGRATION CONSULTANTS OF CANADA REGULATORY COUNCIL) Կանադայի Ներգաղթը Կանոնակարգող Խորհրդի լիցենզավորված (#R517480) անդամ, օրինական հիմունքներով ուղղորդում և իրավական աջակցություն է ցուցաբերում դիմորդին` կանադական վիզաների, ինչպես նաև Կանադա ներգաղթի ծրագրերի իրականացման բարդ գործընթացի ընթացքում:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
Կանադա ներգաղթի անհատական սխեման մշակելու, ներգաղթի գործընթացի համար խորհրդատվության նպատակով դիմեք այս ոլորտի իրական մասնագետներին՝ Կանադայի ICCRC խորհրդի անդամներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին, որոնք անգամ Կանադայի տարածքից դուրս, կանադական օրենսդրության համաձայն պարտավոր են գրանցված լինել Կանադական ICCRC համակարգում: Լիցենզիայի օրինականությունը կարող եք ստուգել ICCRC պաշտոնական կայքում. http://secure.iccrc-crcic.ca/search-new/EN
Մանրամասների համար դիտել տեսանյութը:

Address: 1105-250 Consumers Rd, Toronto, ON M2J 4V6
Tel: + 1 647 494-79-77
Fax: + 1 647 494-99-22
Hours: 8: 00AM-18: 00PM EST
Email: info@rightwaycanada.com
FB: fb.com/rightwaycanada
Website: https://rightwaycanada.com


#usavisa
#immigratetousa #greencard #canadaimmigration #usaimmigration

Մամուլի խոսնակ` RightWay Canada Immigration Services
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
RightWay Canada Immigration Services
01:24, 20.08.2019
3345 | 0
դեպի վեր