ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«ԿՈԼԲԱ ԼԱԲ» ն և Բերդ համայնքի Իմփաքթ-1 ակումբը .
12:20, 24.11.2017
9026 | 0













Նոյեմբերի 23-ին սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցում նորարարական մտքերի տարափ էր . Բերդ համայնքի Իմփաքթ-1 ակումբը «Բարև, Տավուշ» ծրագրի շրջանակներում իրականացնում էր հերթական միջոցառումը ՝ ակումբի և Ներքին Կարմիրաղբյուրի երիտասարդների ու նրանց ծնողների համար:

Իմփաքթ-1 ակումբի երիտասարդները հրավիրվել էին ՄԱԿ-ի աշխատակից «ԿՈԼԲԱ ԼԱԲ» -ի տնօրեն Մարինա Մխիթարյանին: Քննարկում-դասընթացի թեման էր «Սոցիալական նորարարություն և հանրային տարածքների նորովի օգտագործում»:

Երիտասարնդերը ձեռք բերեցին նոր գիտեիքներ, առաջ քաշեցին որոշակի խնդիրներ ու ներկայացրին դրանց լուծմանն ուղված սեփական առաջարկները:

Անց կացվեց բուռն քննարկում հատկապես աղտոտվածության, աղբի վերամշակման վերաբերյալ, քանի որ, ինչպես տեղացիները նշեցին ՝ համայնքում այդ խնդիր բավականին սուր է:

Սակայն ակումբը այսքանով չի սահմանափակվում . Բերդ համայնքի Իմփաքթ-1 ակումբի առաջնորդ Լիանա Քոսակյանը ասաց .
«Կարծում եմ օրը բավական հագեցած և արդյունավետ անցավ, հատկապես ուրախալի էր ծնողների ակտիվությունն ու Բերդի և Ն.Կ Աղբյուր գյուղի երեխաների համագործակցությունը։
Ծրագիրս և գաղափարներս հաջողված կհամարեմ, եթե գոնե մի երեխա իր մեջ համարձակություն գտնի դիմելու որևէ բիզնես ծրագրով, վստահ եմ նրան կնդառաջեն և նվազագույնը գործընթացից տվյալ երեխան մեծ փորձ ձեռք կբերի։
Մեր երեխաները համարձակ են ու խելացի, պարզապես նրանց պետք է ճիշտ ճանապարհ ցույց տալ և գործելու հարթակ տրամադրել:

Ծրագրի շրջանակներում հաջորդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 29-ին Բերդի տարածաշրջանից արվեստի ոլորտում հանրաճանաչ երիտասարդների հետ:
Վերոնյալ միջոցառումներն ուղված են հիմնականում մասնագիտական կողմնորոշմանը: »
Հեղինակ ՝ Էմմա Քոսակյան:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Էմմա Քոսակյան
18:58, 30.09.2018
5017 | 0
18:37, 20.11.2017
6729 | 0
դեպի վեր