ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Ինչպես օրինական հիմունքներով դառնալ Կանադայի քաղաքացի
00:45, 06.12.2017
16448 | 0

Կանադան հնարավորություն է տալիս ներգաղթել իր երկիր, ներկայումս բաց պահելով իր դռները ներգաղթյալների համար:


Պարզաբանենք, թե ինչու՞ է հենց Կանադան նախընտրելի ներգաղթի համար, համեմատած այլ երկրների:


1. Ներկայումս Կանադան աշխարհում ամենահասանելի երկիրն է ներգաղթյալների համար

Կանադան այն եզակի երկրներից է աշխարհում, որը բավական հեշտությամբ թույլ է տալիս ստանալ կացության թույլտվություն այն մարդկանց, ովքեր չունեն հարազատ Կանադայում, սակայն բարձրագույն կրթություն ունեցող մասնագետներ են կամ հաջողակ գործարարներ:

Բացի թվարկված տարբերակներից Կանադա ներգաղթել հնարավոր է նաև որպես «անկախ ներգաղթյալ», եթե արդեն ունեք հաջողված բիզնես փորձ և պատրաստ եք Կանադայի տնտեսության մեջ դրամական ռեսուրսներ ներդնել որպես ձեռնարկատեր:

Կանադան՝ կառավարության կողմից մշակված ներգաղթի բազմաթիվ ծրագրերի շնորհիվ, այսօր առավել հասանելի երկիրն է ամբողջ աշխարհում, որտեղ ընդունվում են տարեկան ավելի քան 200 հազար մարդ:


2. Կարճ ժամանակահատվածը կանադական քաղաքցիություն ստանալու համար:

Կանադայի մշտական բնակչի՝ Permanent Resident կարգավիճակ ունենալու դեպքում, երեք տարվա ընթացքում կարող եք դիմել և ստանալ Կանադայի քաղաքացիություն: Որպես համեմատություն, եթե վերցնենք ԱՄՆ-ն, ապա ԱՄՆ քաղաքացիության դիմելու և ստանալու համար նվազագույնը 5 տարի մշտական բնակության թույլտվությամբ պետք է բնակված լինեք ԱՄՆ-ում: Տնտեսապես զարգացած շատ այլ առաջատար երկրներում, քաղաքացիության դիմելու համար նախապայման է հանդիսանում տվյալ երկրում 7-8 տարի մշտական բնակությունը՝ թույլատրելի կարգավիճակով:

3. Երկքաղաքացիության թույլատրելիությունը որպես առավելություն պրակտիկայում
Կանադան ընդունում է երկքաղաքացիությունը: Այսինքն, ձեռք բերելով կանադական քաղաքացիություն, դուք պարտավորված չեք կորցնել ձեր ընթացիկ քաղաքացիությունը: Սա պրակտիկորեն հիանալի առավելություն է այն առումով, որ Կանադայի մշտական բնակչի կարգավիճակ ստանալուց հետո դուք կարող եք ազատորեն ճանապարհորդել ձեր հայրենիք առանց վիզայի և վերադառնալ Կանադա՝ նորից առանց վիզայի:

Կանադայում ապրելու երեք տարիների ընթացքում դուք հնարավորություն կունենաք ստանալ Կանադայի քաղաքացիություն: Եթե վերադառնաք հայրենիք, շարունակեք ապրել և աշխատել այնտեղ, ապա ցանկացած ժամանակ հնարավորություն կունենաք վերստին վերադառնալ Կանադա՝ որպես Կանադայի քաղաքացի, և շարունակել օգտվել Կանադայի քաղաքացուն հասանելի բոլոր առավելություններից:


4. Ճամփորդական առավելությոններ

Ստանալով Կանադայի քաղաքացիություն, դուք կունենաք Կանադայի անձնագիր, որը թույլ է տալիս առանց վիզայի մուտք գործել աշխարհի 172 երկրներ, ընդ որում առաջատար բոլոր երկրները:


5. Կանադան հանդիսանում է աշխարհի տնտեսապես կայուն զարգացած երկրներից մեկը
Կանադան ունի բազմաոլորտ տնտեսություն, որը հիմնված է տեխնոլոգիապես բարձր զարգացած արդյունաբերության, հարուստ բնական ռեսուրսների և միջազգային առևտրի վրա:

Ըստ ՄԱԿ-ի` որպես կյանքի համար առավել բարենպաստ երկիր, վարկանիշային ցուցակում Կանադան զբաղեցնում է լավագույնների շարքը:

Կանադան հանդիսանում է G7- ի անդամ, որտեղ ներառված են այնպիսի հզոր երկրներ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան և Ճապոնիան:


6. Կանադան ունի բարենպաստ սոցիալական ապահովության համակարգ:

Կանադայի այն բոլոր բնակիչները, ովքեր օրինական կարգավիճակով են գտնվում Կանադայի տարածքում, ունեն անվճար բժշկական օգնության իրավունք, երեխաները ստանում են անվճար կրթություն:

Կանադան ապահովում է բարձր կենսաթոշակներով և նպաստներով թոշակառուներին և հաշմանդամներին: Կանադայում գործում է պետական նպաստների տրամադրման արդյունավետ համակարգ այն մարդկանց համար, ովքեր ժամանակավորապես գտնվում են առանց կենսապահովման միջոցների: Բացի այդ, բյուջետային սուբսիդիավորման բազմաթիվ ծրագրերի շրջանակներում, Կանադայի գրեթե բոլոր բնակիչներին հասանելի կամ մատչելի են բազմաթիվ սոցիալական ծրագրեր (օրինակ, երեխաների համար նախատեսված սպորտային խմբակները, մշակութային միջոցառումները և այլն):


7. Ապահովությունն ու հանցագործության ցածր ցուցանիշները

Կանադան հանդիսանում է աշխարհում ամենացածր հանցավորության ցուցանիշներ ունեցող երկրներից մեկը, հատկապես ժողովրդի առողջության և կյանքի դեմ հանցագործությունների առումով:

Բնակչության ընդհանուր բարձր կուլտուրան և տեխնոլոգիապես գերհագեցված և վերապատրաստված ոստիկանությունը, որը չափազանց արդյունավետ է աշխատում, թույլ է տալիս ցանկացած պահի ցանկացած վայրում զգալ անվտանգ:


8. Մաքուր էկոլոգիան

Կանադացիների բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի, ինչպես նաև պետության հոգածության շնորհիվ, Կանադայի բնակավայրերը միանգամայն կարող են օրինակ ծառայել այլ երկրների համար:

Նույնիսկ այնպիսի մեգապոլիս քաղաքում, ինչպիսին Տորոնտոն է, որը առավել զարգացած արդյունաբերական քաղաքներից մեկն է աշխարհում, և որտեղ կյանքը չի դադարում նույնիսկ գիշերը, հեշտությամբ հնարավոր է թաքնվել քաղաքային ակտիվ եռուզեռից` ի շնորհիվ քաղաքի բազմաթիվ խնամված այգիների և հանգստյան գոտիների:

Կանադան հայտնի է իր պարզ ու ջինջ լճերով, գետերով: Ինչն էլ ևս մեկ հաստատող ցուցանիշ է մաքուր էկոլոգիայի:


9. Կանադա ներգաղթից հետո միգրանտը երբեք չի համարվում օտար


Կանադան այն հազվադեպ երկրներից է, որտեղ ներգաղթից հետո հարկավոր չէ ասիմիլացվել, այստեղ միգրանտը երբեք չի համարվում երկրորդ կարգի մարդ, ինչը տեղի է ունենում աշխարհի շատ երկրներում: Չնայած ներգաղթյալների անընդհատ ներթափանցման իրավիճակին, կանադացիները շատ բարեհամբյուր են ընդունում ներգաղթյալներին: Վերջին մի քանի տարիների ընթացքում երկիրը տարեկան ընդունում է ավելի քան 200 հազար օտարերկրացի: Կանադացիները գիտեն, որ որպես կանոն, միգրանտներն ընդունվում են լավ կրթությամբ, բարձրակարգ մասնագիտական հմտություններով կամ հաջողակ գործարարներ են, ինչը միայն բարօրություն կբերի հայրենի Կանադային: Այդպիսի ներգաղթյալներն էլ իրենց հերթին արագ և հեշտորեն կարողանում են ադապտացվել Կանադայի գերօրինակելի բարքերին, սլանալ առաջ և իրենց լիարժեք ռեալիզացնել կյանքում:

Եվ վերջապես, կանադացիները շատ բարյացկամ և հանդուրժող են, հատկապես ռասայական և ազգամիջյան հարաբերությունների առումով, և ավելին, բազմազգ մշակույթը համարում են իրենց ազգային հարստությունը: Կանադացիների մասին նույնիսկ կատակում են ասելով, որ, եթե աշխարհում մրցույթ անցկացվեր բարեկրթության վարկանիշով, ապա կանադացիները կզբաղեցնեին երկրորդ տեղը, քանի որ առաջին տեղը քաղաքավարիորեն անպայման կզիջեին որևէ մեկին:


10. Կանադան երկիր է, որտեղ մարդկային ռեսուրսը բացարձակ արժեք է:


Եվ վերջապես, ի լրում բոլոր վերը նշվածների, կարևոր է նշել, որ Կանադան տևական ժամանակ զբաղեցնում է իր պատվավոր տեղը աշխարհի լավագույն և առաջատար երկրների վարկանիշային ցուցակը գլխավորող եռյակում: (հաշվարկված` պետական համակարգի և բնակչության կյանքի որակի ավելի քան 100 տարբեր չափանիշներով):

Վերջին տարիների ցուցանիշներով Կանադան այդ ցուցակի 2 տեղում էր, իսկ 2017-ի տվյալներով՝ 1-ին տեղում:

Ահա գլխավոր 10 պատճառ, որպեսզի հենց Կանադան նախընտրել բնակվելու կամ կրթություն ստանալու համար:


Հիշեցնենք, որ RightWay Canada Immigration Services կազմակերպությունը լինելով ICCRC-ի (IMMIGRATION CONSULTANTS OF CANADA REGULATORY COUNCIL) Կանադայի Ներգաղթը Կանոնակարգող Խորհրդի լիցենզավորված (#R517480) անդամ, օրինական հիմունքներով ուղղորդում և իրավական աջակցություն է ցուցաբերում դիմորդին` Կանադա ներգաղթի ծրագրերի իրականացման բարդ գործընթացի ընթացքում:
RightWay Canada Immigration Services կազմակերպությունը դիմել ցանկացողներին հնարավորություն է ընձեռնում էլեկտրոնային տարբերակովՇԱՆՍԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԳՆԱՀԱՏՈՒՄ իրականացնել:

Դիմում-հարցաշարի արդյունքում Կանադա միգրացիոն կամ ուսանողական ծրագրերին մասնակցելու համար բավարար տվյալներ ունեցող թեկնածուները կընտրվեն կանադական ICCRC մասնագետի կողմից և կհրավիրվեն ինտերվյուի հետագայում գործընթացը շարունակելու նպատակով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
Կանադա ներգաղթի անհատական սխեման մշակելու, ներգաղթի գործընթացի համար խորհրդատվության նպատակով դիմեք այս ոլորտի իրական մասնագետներին՝ Կանադայի ICCRC խորհրդի անդամներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին, որոնք անգամ Կանադայի տարածքից դուրս, կանադական օրենսդրության համաձայն պարտավոր են գրանցված լինել Կանադական ICCRC համակարգում: Լիցենզիայի օրինականությունը կարող եք ստուգել ICCRC պաշտոնական կայքում. http://secure.iccrc-crcic.ca/search-new/EN
Մանրամասների համար դիտել տեսանյութը:

Address: 1105-250 Consumers Rd, Toronto, ON M2J 4V6
Tel: + 1 647 494-79-77
Fax: + 1 647 494-99-22
Hours: 8: 00AM-18: 00PM EST
Email: info@rightwaycanada.com
FB: fb.com/rightwaycanada
Website: https://rightwaycanada.com


#usavisa
#immigratetousa #greencard #canadaimmigration #usaimmigration

Մամուլի խոսնակ` RightWay Canada Immigration Services
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
RightWay Canada Immigration Services
01:24, 20.08.2019
3344 | 0
դեպի վեր