ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ ՎԵՐԱՕԾՎԵՑ ՇՆՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻՆ
17:36, 22.12.2017
8973 | 0
Դեկտեմբերի 16-ին, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, վերաօծվեց Շնող համայնքի Սբ Սարգիս եկեղեցին:
Շնող համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 1894թ.-ին և չնայած տասնամյակներ շարունակ չի գործել, եղել և մնում է սիրված սրբավայր Շնող համայնքում: Եկեղեցին իր ճարտարապետական հորինվածքով եռանավ բազիլիկաձև է: Տեղացիները պատմում են, որ խորհրդային տարիներին այն ծառայել է որպես ցորենի պահեստ և ժամանակի ընթացքում ավերվել է: 1998թ.-ին նախաձեռնությամբ Հենրիկ և Հայկազ Քոչինյանների եկեղեցին մասամբ վերականգնվել է: 2004-2006թթ. Շնողնեցի Արթուր Ջավախյանի նյութական միջոցներով կատարվել են ծածկի հիմնանորոգման աշխատանքները, բարեկարգվել է եկեղեցու հարակից բակը: 2006թ.-ին մյուս շնողնեցի Վարազդատ Մելիքսեթյանի միջոցներով տեղադրվել է զանգակատան նոր զանգը: 2017թ.-ին Արտակ Համբարձումյանի միջոցներով տեղադրվել են Սուրբ Սեղանը և Սուրբ Սեղանի Խաչը: Համայնքապետ Դավիթ Ղումաշյանի միջոցներով տեղադրվել է եկեղեցու նոր վարագույրը և «Աստվածամոր» սրբապատկերը: Սրբապատկերներ են նվիրաբերել նաև Արտակ Պետրոսյանը՝ «Խաչելություն», Վալերի Մեջլումյանը՝ «Խաչելություն» և «Ավետում», ռումինահայ բարերար Ինես Բենլյանը՝ «Սբ Սարգիս Զորավար»: Եկեղեցուն գորգեր է նվիրել Արտուշ Բոշյանը: Այս պատմական ու հիշարժան օրվա տոնակատարությանը հավատքով և ուխտով մասնակցում էին գյուղի ողջ բարեպաշտ ժողովուրդը, երիտասարդներն ու դպրոցականները:
Այդ պատմական օրը վերաօծվեցին եկեղեցու Սուրբ Սեղանը, մկրտության ավազանը, աջ և ձախ սյուները:
Հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդի` նորաօծ աղոթատան գավիթում ուխտի Պատարագ մատուցեց տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը՝ սպասավորությամբ՝ Ալավերդու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանի և Վանաձորի Ս.Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Եզնիկ քահանա Մարդիրյանի:
Օծման արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ, տարածաշրջանի քահանա հայրեր, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի քաղաքապետերը, այլ համայնքապետեր, ուխտավորներ Երևանից և տարբեր համայնքներից: Հավարտ Պատարագի` Սրբազան Հայրն իր օրհնության ու շնորհավորանքի խոսքն ուղղեց ներկաներին, օրհնության և քաջալերանքի խոսքեր ասաց բարերարներ՝ Արթուր Ջավախյանին, Վարազդատ Մելիքսեթյանին, Դավիթ Ղումաշյանին, Արտակ Համբարձումյանին, Արտակ Պետրոսյանին, Արտուշ Բոշյանին, ինչպես նաև քանդակագործներ Ալբերտ Ուլիխանյանին և Ռաֆայել Ջավախյանին, և ապա Խրատի թանգարաններ նվիրեց նրանց:
Սրբավայրի վերականգնման առթիվ Արթուր Ջավախյանի և Գրիշա Մաժինյանի կողմից կանգնեցվեցին խաչքարեր, որոնք նույնպես օրհնվեցին:
Արարողության ավարտին համայնքապետ Դավիթ Ղումաշյանի կողմից ներկաներին բաժանվեց ուխտի մատաղ:
Շնողի Սբ Սարգիս եկեղեցում այսուհետ ամեն տարի ուխտի օրերին եկեղեցական խորհուրդներ կկատարի Ախթալայի վանքի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Տեր Հեթում քահանա Թարվերդյան
23:26, 12.05.2018
6136 | 0
դեպի վեր