ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Գորիսի համալսարանի ռեկտոր Ա. Ղուկասյանը ազատվում է պաշտոնից
21:53, 26.01.2018
3056 | 0

Տեղեկություն են ստացվել, որ Գորիսի պետական համալսարանի ռեկտորը ազատվում է աշխատանքից: Հնարավոր թեկնածուների մասին դեռևս խոսք չկա: ՀՀ ԿԳ նախարարությունից ունեցած տեղեկությունների համաձայն՝ ԿԳ նախարարը դեռևս չի հրապարակել Գորիսի պետական համալսարանի ռեկտորի ազատման հրամանը:

Թե որն է պատճառը, որ հերթական անգամ Ա. Ղուկասյանին ազատում են աշխատանքից, փորձեցինք ճշտել հենց նախարարության մեր աղբյուրներից: Մեր ունեցած զրույցից հասկացանք, որ դժվար է եղած հիմքերից առանձնացնել որևէ մեկը, քանի որ դեռևս անհայտ է, թե կառավարության նախկին կազմը՝ Հ. Աբրահամյանի գլխավորությամբ, ինչ հանգամանքներում և աշխատանքային ինչ առաքելությամբ է նշանակել նախկինում երկու անգամ պաշտոնից հեռացված Ա. Ղուկասյանին: Նախկին նախարար Ա. Աշոտյանի երեք անգամ տված նկատողությունից և ազատումից հետո Ա. Ղուկասյանը չպետք է լիներ այնպիսի պաշտոնում, որտեղ հնարավոր ռիսկերը կան նույն սխալները կրկնելու: Խոսքը լուրջ չափերի հասած խախտումների մասին է, որոնց անդրադարձել էր նաև Սերժ Սարգսյանը (ՍՏԱԽԱՆՈՎՅԱՆ ՏԵՄՊԵՐ՝ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ): Բացի այդ Գորիսի պետական համալսարանի շուրջ խնդիրները առաջ են եկել հենց Ա. Ղուկասյանի նշանակումից հետո, երբ քաղաքական կողմնորոշման հիման վրա այստեղ կադրային ջարդեր եղան: Սա նորություն չէ, և մամուլն էլ բազմիցս անդրադարձել է Ա. Ղուկասյանի սկանդալների ռեֆլեքսին, երբ նա Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորն էր, ապա ԲՈւՀ-ի նախագահը, և որ այդ տարիներին էլ բազմաթիվ դեկաններ ու որակյալ մասնագետներ կրճատվեցին, գրագող ատենախոսներ բացահայտվեցին և խոսակցություններ էին գնում միլիոնների հասնող յուրացումների մասին: Սակայն ռեկտոր Ա. Ղուկասյանի աշխատանքից ազատման հարցը օրագարգային դարձավ 2017թ. աշնան սկզբներին, երբ Գորիսի համալսարանում կոռուպցիայի պատմության մեջ ընկան պրոռեկտորը, դեկանը և այլ աշխատողներ: Մեր այն հարցին, թե ռեկտորը արդյո՞ք կապ ունի այդ պատմության հետ: Նախարարության մեր աղբյուրը նշեց, որ կոնկրետ չի կարող այդ հարցին պատասխան տալ, բայց և չզլացավ ասել, որ ինչպես է հնարավոր բուհի փոխտնօրենը կաշառք վերցնի ու մարդ ընդունի առանց ռեկտորի իմացության:
Թե առաջիկայում ի՞նչ զարգացումներ են սպասվում Գորիսի համալսարանում, դեռ հայտնի չէ: Բայց մամուլից անընդհատ տեղեկանում ենք, որ ռեկտորի ազատման հիմքերը կարող են նաև այլ լինել մի քանիսը: Դրանց մասին նախարարությունում դեռևս լռում են, իսկ թե հնարավո՞ր է արդյոք նախկին ռեկտորի վերադարձը նույն պաշտոնին, պատասխանեցին, որ որևէ անուն դեռևս չի նշվում, որովհետև այդ բուհը դեռ չի էլ հաղթահարել հավատարմագրման բարիերը, և եթե այսպես շարունակվի, բուհը կարող է հայտվել լուծարման շեմին:
Մինչ տեղում լինելը և բազմաթիվ հարցերի ճշտելը, փորձեցին հեռախոսազրույց ունենալ հենց ռեկտորի հետ, բայց մեր զանգերը անպատասխան մնացին: Մարզպետարանի ներկայացուցչության մեր աղբյուրը առայժմ անպատասխան թողեց ռեկտորի ազատման հարցը, բայց չխժտեց, որ Գորիսի համալսարանում վիճակը ծայրահեղ լարված է: Տեղեկատվության օպերատիվությունը պահպանելու համար կփորձենք հետևել գործընթացին:

Հեղինակ` Mamul.am
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Mamul.am
դեպի վեր