ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
ՈՍՏԻԿԱՆՆԵՐ ՄԻԱՑԵ՛Ք ԺՈՂՈՎՐԴԻՆ․․․
18:52, 20.04.2018
6214 | 0
ԿՈՉ ԲՈԼՈՐ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ․
ԿԱՏԱՐԵ՛Ք ՁԵՐ ՔԱՅԼԸ․ՄԻԱՑԵ՛Ք ԺՈՂՈՎՐԴԻՆ, , ,
ԽՆԴՐԱՆՔՍ Է․ ՍԹԱՓՎԵ՛Ք ՎԵՐՋԱՊԵՍ, ԵԹԵ ԻՐՈՔ ՍԻՐՈՒՄ ԵՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ, ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԿԱՏԱՐԵ՛Ք ԱՅՍ ՎՃՌՈՐՈՇ ՔԱՅԼԸ․ ՄԻԱՑԵ՛Ք ԺՈՂՈՎՐԴԻՆ, , , ՄԻ՛ ԱՐԴԱՐԱՑԵՔ, ԹԵ ՀՐԱՄԱՆ ԵՔ ԿԱՏԱՐՈՒՄ․ ՄԻԹԵ՞ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳՈՂ Է, ԱՎԱԶԱԿ Է, ՄԱՐԴԱՍՊԱՆ Է, ՈՐ ԴՈՒՔ ԷԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ ԵՔ ԱՆԶԵՆ ՋԱՀԵԼՆԵՐԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎԵԼ․ ՍԱԴՐԵԼՈՎ, ՋԱՐԴԵԼՈՎ, ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՈՎ, ԲԱԺԻՆ ՔԱՇ ՏԱԼ․․․ ՄԻ ԲԱՆ, ՈՐ ՄԻԱՅՆ ԹՈՒՐՔԻՑ ԿԱՐՈՂ ԷԻՆՔ ՍՊԱՍԵԼ, ԱՅՍՕՐ ՀԱՅ ՈՍՏԻԿԱՆԸ ՁԵՌՔ Է ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ՀԱՅ ՕՐԻՈԴԻ, ՏԱՐԵՑ ՄԱՐԴՈՒ ՎՐԱ և ԱՆՈՒՆԸ ԴՐՈՒՄ ԵՔ ՀՐԱՄԱՆ ԿԱՏԱՐԵ՞Լ, , ,
ՀԱՐԳԵԼԻ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԵԶ ՉՆՉԻՆ, ՍՏՈՐԱՑՈՒՑԻՉ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԴԻՄԱՑ ՀԱՆԵԼ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ․․,
Վովա Գասպարյանն իր ու Սերժիկ Ստախոսի աթոռը պահելու համար ձեզ դարձրել է իր ձեռքին գործիք՝ ժողովրդի թշնամին․Պահը շատ վճռորոշ է․ գեթ մեկ անգամ սթափ մտածեք մեր երկրի այս ծայրահեղ վիճակի մասին․ Ժողովուրդը դուրս է եկել ոչ թե մի փոր հացի համար, այլ գիտակցաբար, քանզի դարերով երազած մեր պետականությունը կորցնելու շեմին ենք։ Այս օրերին, երբ փողոցները հեղեղված են բողոքի դուրս եկած ցուցարարներով, դուք նույնպես կատարեք ձեր վճռորոշ քայլը․ հրաժարվե՛ք ոստիկանի ձեր վկայականներից, շպրտեք Վովա Գասպարյանի դեմքին ու համալրեք ժողովրդի շարքերը․․․Այն ոստիկանները, ովքեր կհրաժարվեն ժողովրդի դեմ բռնություններ գործադրելուց ու կանցնեն ժողովրդի կողմը, Սերժին տապալելուց հետո կվերականգվի նրանց աշխատանքը և կդառնան նոր՝ ազատ, անկախ Հայաստանի պատվաբեր ոստիկանները, ոչ թե ժողովրդի թշնամին, ինչպես այսօր, որ ձեզ պարտադրում են սադրել, ճնշել, բռնանալ ժողովրդի ընդվզումներին, , , դուք համալրելով ցուցարարների շարքերը, մեր երկիրը կփրկեք Սերժի բռնատիրությունից․․․ ՄԻՇՏ ՀԻՇԵ՛Ք, ՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՆԱև ՁԵԶ ՀԱՄԱՐ, ՁԵՐ ԿՆՈՋ ՈՒ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՄԱՐ, ՄԻԱՑԵ՛Ք ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՈՐ ՕՐ ԱՌԱՋ ԱԶԱՏԱԳՐԵՆՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՍԵՐԺԻՑ ՈՒ ԻՐ ԽԱՄԱՃԻԿՆԵՐԻՑ, , ,
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Հեղինակ` Sona Arshuneci Arshuneci
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Sona Arshuneci Arshuneci
դեպի վեր