ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Սուրբ Խաչի Երևման տոնը Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում...
00:00, 30.04.2018
7675 | 0


Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում էՍուրբ Խաչի երևման տոնը:
Սուրբ Խաչի երևման տոնը Երուսաղեմում Սուրբ Խաչի նշանի երևման հիշատակն է: 351 թվականին` ցերեկվա ժամին, Գողգոթայից մինչև Ձիթենյայց լեռը երկնքում երևում է լուսե խաչ: Զարմանահրաշ այդ դեպքի մասին Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը նամակ է գրում Կ. Պոլսի Կոստանդ կայսերը՝ զարմանալի այդ երևույթը համարելով ուղղափառ դավանության ճշմարտության ապացույց: Այդ պատճառով էլ Կյուրեղ Երուսաղեմացին հորդորում է Կոստանդ կայսերը հրաժարվել արիոսականներին պաշտպանելուց:
Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսի այդ նամակը թարգմանվել է հայերեն և ամեն տարի ընթերցվում է Ս. Խաչի երևման տոնին: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Խաչի երևման տոնը նշում է Զատկից 28 օր հետո: Ս. Հարության տոնի շարժականության պատճառով Ս. Խաչի երևման տոնը կարող է տատանվել ապրիլի 19-ից մայիսի 23-ը:

Ամեն տարի այս տոնին՝ մեծ շուքով նշվում է նաև Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օրը:
Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ այս տարի ևս Քրիստոսի Խաչափայտի մասունքը բերվեց Ապարան:
Տոնի առիթով Սուրբ Խաչ եկեղեցում Պատարագ մատուցեց՝ Տեր Մամբրե քահանա Պատուրյանը: Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց Անդաստանի կարգ:
Հայաստանի տարբեր վայրերից՝ ՍՈՒՐԲ ՄԱՍՈՒՆՔԻՑ օրհնություն առնելու մեծագույն հավատով, այսօր Ապարան էին ժամանել բազմաթիվ ուխտավորներ:
Սուրբ մասունքը եկեղեցում մնաց մինչև երեկոյան ժամերգության ավարտը:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նաիրա Դավթյան
19:23, 19.06.2018
4234 | 0
12:09, 26.04.2018
5521 | 0
դեպի վեր