ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Գումարելիների տեղափոխումն ու գումարի մեծությունը
00:04, 03.05.2018
4754 | 0
Պարզվեց, որ կամայական գումարի համար գոյություն ընդհամենը ունի մեկ օր, որ գումարելիների տեղափոխությունը կարող է փոխել գումարի մեծությունը: Ինչ փոխվեց մեկ օրում, այդ ինչ հրաշագործ ուժ էր, Աստվածային ծագմամբ, որ մեկ օրում արեց այն, որ դավաճանի ու թուրքի պիտակներով գումարելիներին ստիպեց տեղափոխվել և փոխել գումարի մեծությունը: Պարտադիր էր, որ մարդիկ ստանային այդ պիտակները??? Այդպես էր նախատեսված??? Վատն էին, լավն էին քոնն էին, քո մերձավորները, քո խումբը...այդպես տրորել մարդկանց, ստորացնել հեղափոխական կոչվող ժողովրդի առաջ, որոնք տաք գլուխներով առիթը բաց չեն թողնում հայհոյել, նվաստացնել ու վարկաբեկել իր նմանին, լոկ այն բանի համար, որ նա հանրապետական է և քեզնից հրաման չի ունեցել կողմ քվեարկել: Քավ լիցի, երբեք կուսակցական չեմ եղել և չեմ էլ լինի, երբեք 5 ու 10 հազար չեմ վերցրել ինչ որ մեկին ընտրելու համար, քայլել եմ պարզ ճակատով, մեղքերիս մեծությունը համենայն դեպս թույլ տվել է, դրա համար ազատ կասեմ իմ տեսակետը, թող նրանց վրա առաջինը քար նետի նա, ով մեղք չունի....
Ի դեպ Նիկոլ Մեծ Բարեհոգին այսօր մի հրաման արձակեց, որ արևն ելնելու է արևելքից և մայր է մտնելու արևմուտքում, երեխաներն էլ թող դասի գնան հեղափոխական արձակուրդից հետո: Այնպես, որ շնորհավորում եմ երեխաներին ուսումնական երկօրյակի առթիվ:
.........................................................................................
Նիկոլ Մեծ Բարեհոգի....Ես Գյումրիից եմ, անունս էլ Մուշեղ, կնքում եմ քեզ Մեծ ու Բարեհոգի անուններով, որ այդպիսին կայանաս: Արդեն պարզ է, որ դառնալու ես վարչապետ, կցանկանամ քեզ ազատ, առանց թիկնապահի քայլես երկրով մեկ, որ քեզ տեսնելուց ամեն հայ բերկրանք զգա....հիմա չէ, մի տարի հետո, 2 տարի հետո...Քեզ առողջություն և պողպատյա բանականություն գալիք մարտահրավերները պատվով հաղթական ավարտին հասցնելու համար..Այնքան լավ կառավարես, որ քո պատկերով դրամ հատեն..Ես էլ իմ կողմից.. ընտանիքիս համար մոմ վառելուց քո ու քո ընտանիքի համար կվառեմ, կաշխատեմ ու կնպաստեմ երկրի բարօրությանը, չեմ հայհոյի քեզ ու եթե սխալներ ունենաս, կասեմ ուղիղ, աչքերիդ մեջ նայելով...
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Մուշեղ Մինասյան
20:32, 29.05.2021
1283 | 0
23:45, 20.05.2019
2453 | 0
23:12, 21.12.2018
2874 | 0
23:46, 14.08.2018
4212 | 0
00:12, 14.05.2018
6518 | 0
23:47, 08.05.2018
6377 | 0
01:27, 02.05.2018
4946 | 0
21:28, 29.04.2018
5860 | 0
դեպի վեր