-Ուզում եմ այս զգեստն էլ փորձել: Սրահի բոլոր զգեստները արդեն փորձել եմ: Ուզում եմ հարսանիքիս օրը անթերի լինել: Հարսանեկան արարողության պատրաստությունը Աննային ավելի է հետաքրքրում քան բուն հարսանիքը: -Այս մեկն էլ ինձ չսազեց, - մյուս կողմից բղավում է Լուիզան: Արդեն մոտ երեք ժամ է այստեղ եմ, ինձ հետ աշխատում են երկու մասնագիտացված դիզայներներ, սակայն չեմ կարողանում ընտրություն կայացնել: Գուցե տեսականու մեծ լինելն է դժվարեցնում, կամ էլ դեռ չեմ գտել իմ երազանքների զգեստը: Թե՛ Աննան, և թե՛ Լուիզան եկել են հարսանյաց սրահ իրենց երազանքի հետևից: Ուզում են այստեղից թագուհու կերպարանքով դուրս գալ: Ուզում եմ, ուզում եմ, ուզում եմ. Այս արտահայտությունը հարսանյաց սրահներում լսվում է շատ հաճախ: -Շատ դժվար է աշխատել աղջիկների հետ` ովքեր գալիս են կոնկրետ պատկերացումներով: Շատերը մանուկ հասակից երազում են, ինչ-որ զգեստի մասին և մնացած առաջարկվող զգեստները չեն էլ ուզում փորձել: Բացի զգեստներից, դժվար է ընտրել նաև տարոսիկներ, հարսանյաց սրահի զարդարանքներ, մոմակալներ և այլաքսեսուարներ: Չնայած նրան, որ մենք փորձում ենք բավարարել յուրաքանչյուր, նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդին, այնուամենայնիվ կան հաճախորդներ, ովքեր հեռանում են հիասթափված. նշում է Bride հարսանյաց սրահի դիզայներ Արևիկը: Աղմուկն ու իրարանցումը չեն դադարում սրահում: Յուրաքանչյուր հարսնացուի սպասարկելը տևում է մի քանի ժամից ավել: Հարսնացուները զգեստներ են փորձում, իսկ բարեկամներն ու հարազատները սուրճի սեղանի շուրջ քննարկում են հարսնացուներին: Ինչ որ մեկի փեսացուն ներս մտավ, և կանանց ամբոխը խառնվեց իրար: - Հարսիկին մինչև հարսանիք չի կարելի տեսնել զգեստով, բղավում էր բազմոցին նստած մի կին: Փեսացուին սրահից հանելով նորից մնացինք աղջիկներով: Bride խանութ սրահը համագործակցում է տարբեր ապրանքանիշերի հետ: Օրինակ` Sottero and Midgley, San Patrick 1964, Justin Alexander -Մեզ մոտ հարսանյաց զգեստները ներմուծվում են Իսպանիայից և Անգլիայից: Սրահում ներկայացված են տարբեր ապրանքանիշերի զգեստներ: Գները համեմատած այլ հարսանյաց սրահների, մի քիչ բարձր են, բայց մենք աշխատում ենք գոհացնել և ավելի ընդգծել յուրաքանչյուր հարսնացուի գեղեցկությունը: Գնային սանդղակը տատանվում է 500.000-ից մինչև 2.000.000 դրամ, իսկ զգեստը գնելու դեպքում այս արժեքները կրկնապատկվում են, նշում է սրահի աշխատակցուհի Իռենան: -Իսկ տարվա ո՞ր ամիսներին են ավելի շատ լինում հարսանիքներ: -Մարտից մինչև ապրիլ ավելի շատ են հարսանիքները, հիմնականում եղանակային պայմաններից կախված, նաև գնային տարբերություներ կան: Օրինակ ձմռանը ձևավորումների համար նախատոսված բնական ծաղիկները ավելի թանկ են: Առաջ մայիս ամսին հարսանիքներ ընդանհրապես չէին անում, սակայն հիմա քիչ, բայց կան հին ավանդույթները անտեսողներ: Վերջում սրահի տնօրենը` Տաթևիկ Հովակիմյանը, բարձր հայտարարեց. -Կապ չունի ինչ զգեստ, քող կամ թագ կկրեք աղջիկնե՛ր: Կարևորը ճիշտ ընտրություն կայացնեք, և երջանիկ լինեք: Եվ իսկապես թող յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիք երջանիկ լինի: |