Կիրակի, Նյուրնբերգի հայ համայնքը մայիսի 20-ին նշեց Հոգեգալուստի տոնը: Սուրբ Պատարագի արարողությանը ներկա են եղել համայնքի կիրակնօրյա դպրոցի աշակերտները իրենց ուսուցչուհի տիկին Մարիամ Լևոնյանի ղեկավարությամբ: Աշակերտները հանդես են եկել ազգային ոտանաորներով և ասմունքով` հիշելով Սարդարապատի Ազատամարտը և ՙ28 մայիսի 1918՚ Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Համայնքի հոգևոր հովիվ արժանաշնորհ Տեր Այգիկ քահանա Հովհաննեսյանը իր քարոզի մեջ բացատրեց Հոգեգալուստի իմաստը և նշեց առաջին Հանրապետության տոնի կարևորությունը: Տոնի խորհուրդը հետևյալն է, երբ Հիսուսը համբարձվեց, որոշ ժամանակ անց հոգին իջնում է երկիր, տոնը նշվում է Զատկից 50 օր հետո: Այդ օրը Հիսուսի առաքյալները նրա հոգուց ստացան քրիստոնեությունը տարածելու շնորհը: Մարիամ Լևոնյանը մի քանի տարի է, ինչ բնակվում է Գերմանիայում և իր կոչմանը հավատարիմ Հայաստանից դուրս շարունակում է աշխատել և սերունդներ կրթել: Կիրակնօրյա դպրոցում տիկին Լևոնյանը ջանք ու եռանդ չի խնայում հայ երեխաներին հայոց լեզու, ազգային արժեքներ և մտածողություն սովորեցնելու համար: Նշեմ, որ սա Մարիամ Լևոնյանի հերթական միջոցառումներից է, որովհետև ուսուցչուհին պարբերաբար նամանտիպ նախաձեռնություններ է իրականացնում: Հրաշալի է, երբ մարդ սիրում է իր գործը, իսկական նվիրյալն է դրա և աշխարհի որ ծայրում էլ լինի զբաղվում է իր մասնագիտությամբ, իր սիրելի գործով: |