ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
Կյանքի բոլոր գույները գեղանկարչության մեջ
15:24, 24.05.2018
6202 | 0
Գեղանկարչությունը անծայրածիր ու գունավոր աշխարհ է, որտեղ չկա սկիզբ ու վերջ: Այն գույների տեղատարափ է, ուր ամենամռայլ կյանքն անգամ գույներ է ստանում: Նկարների իմաստն ու նշանակությունը միանշանակ չէ, որովհետև մեզանից շատերը նկարների մեջ կարող են տեսնել այն, ինչ ուզում են, իհարկե, ոչ միշտ է այդպես, պարզապես կան նկարներ, որոնց իմաստն ու նշանակությունը մեզ համար ինքներս են որոշում: Յուրաքանչյուր նկար իր խորհուրդն ունի, իր պատմությունն ու ճակատագիրը:
Գեղանկարչությունը նպատակ ունի վերակենդանացնել իրականությունը, կյանք ու շունչ տալ անշունչ առարկաներին, ստեղծել իրական կերպարներ և այդ կերպարնեի հետ ստեղծել պատմություն:
Մեր երկրի պատմության մեջ եղել են նշանավոր նկարիչներ, բայց այսօր կներկայացնենք մի աղջկա, ում նպատակն ու երազանքն է դառնալ հայտնի նկարիչ, ունենալ իր ուրույն տեղը գեղանկարչության պատմության մեջ: Սևաննա Դավթյանը տարիներ շարունակ ստեղծագործել է և անսահման սիրում է գեղանկարչությունը:
Նկարչուհու հետ հարցազրույցը ստորև ներկայացնում են Ձեր ուշադրությանը:

Որքա՞ն ժամանակ է զբաղվում եք գեղանկարչությամբ:
-Սկսել եմ նկարել 16 տարեկանից, ինքնուս եմ եղել: Սկզբում նկարում էի ինքս ինձ համար, իսկ հետո հասկացա, որ ուզում եմ գիտելիքներս ավելի զարգացնեմ և պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերեմ նկարներիս, այդ պատճառով ընդունվեցի Էջմիածին քաղաքում գործող Եղիշե Թադևոսյանի անվան գեղանկարչության դպրոցը, որտեղ մինչ այժմ սովորում եմ:

Ի՞նչ թեմաներով եք ստեղծագործում:
-Նկարների թեմաները տարբեր են, ես ոչինչ չեմ բացառում, նկարում եմ գրեթե ամեն ինչ, իսկ ինչ էլ չեմ նկարում դա փորձի պակասից է, բայց հուս ունեմ, որ ժամանակի ընթացում ամեն ինչ իր տեղը կընկնի:

Ինչի՞ց կարող եք ոգեշնչվել և նոր մտքերով ստեղծագործել:
-Երևի թե միայն երաժշտությունից, որովհետև այն ինձ հանգստացնում է, խաղաղություն է բերում մտքերիս: Առհասարակ ես ազատ ու զբաղված ժամանակ միշտ երաժշտություն եմ լսում, այն կարծես սնունդ լինի հոգուս ու մտքերիս համար:

Ո՞ր գույներն են գերակշռում Ձեր աշխատանքների մեջ:
-Բոլոր գույները, սակայն ես ավելի նախապատվությունը տալիս եմ մուգ երանգներին, բայց այդ դեպքում էլ ավելի բաց ու թեթև երանգները չեն տուժում, որովհետև իմ աշխատանքները շատ տարբեր են, ուստի դրանք տարբեր մոտեցումներ, գույներ և մտքեր են պահանջում:

Ի՞նչ կարող են մարդիկ տեսնել Ձեր նկարների մեջ:
-Շատ գույներ, անսահման սեր ու նվիրում, կյանքի բոլոր գույները և առհասարակ, անշունչ իրերին կենդանություն տալու անհագ ցանկություն:

Ո՞վ է Ձեր ամենասիրելի գեղանկարիչը:
-Բարդ հարց է (ժպտում է), որովհետև նրանք իսկապես շատ են: Կփորձեմ նշել գոնե մի քանիսին: Շատ սիրում եմ հայ նշանավոր գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանին, հանրաճանաչ գեղանկարիչներ Միքելանջելոյին, Պիտեր Պաուլ Ռուբենսին, Ռաֆայել Սանտիին և այլն:

Ձեր աշխատանքներից ո՞րն է Ձեզ համար ամենայուրահատուկն ու սիրելին:
-Բոլորն էլ յուրահատուկ են ու սիրելի ինձ համար: Յուրաքանչյուրի մեջ շատ սեր ու նվիրում եմ դրել, բայց երևի թե մի քիչ կառանձնացնեմ իմ նատյուրմորտները, այն նշանակում է մեռած բնություն, որտեղ պատկերվում են անշունչ առարկաներ, ծաղիկներ, կենցաղային իրեր և այլն:

Իմ աշխարհում...
-Իմ աշխարհում շատ գույներ կան, երազանքներ, շատ նկարներ ու հետաքրքիր մտքեր, որոնք ապագայում իրականություն կդարձնեմ:

Շնորհակալություն Սևաննա, հաճելի զրույցի համար: Ձեզ նորանոր նվաճումներ, մասնագիտական անգերազանցելի հաջողություններ և անսպառ ստեղծագործական մտքեր ենք ցանկանում:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ֆլորա Աշուղբաբյան
19:32, 11.03.2022
1804 | 0
22:32, 19.02.2022
2244 | 0
12:32, 29.05.2018
4739 | 0
15:49, 17.05.2018
4114 | 0
դեպի վեր