Համացանցն այսօր հզոր զենք է համարվում ինֆորմացիայի դաշտում: Մարդիկ այստեղ ավելի ազատ են իրենց մտքերի արտահայտման և առաջարկների մեջ: Օգտատերերի համար բաց են բոլոր քննարկումներն ու իրադարձությունները մեկնաբանելու իրենց ազատությունները: Համացանցում ակտիվ գործունեություն են ծավալում լրատվական կայքերը: Դրանց մասին կարելի է երկար խոսել: Առցանց մամուլը այսօր մեդիադաշտում համարվում է առաջատար, որը ձեռնոց է նետել ավանդական լրատվամիջոցներին: Նոր և այլընտրանքային մեդիան իր օպերատիվությամբ գերազանցում է մյուս լրատվամիջոցներին: Իհարկե, նման գործունեությունը հրաշալի է, սակայն պետք է նշել, որ Էլեկտրոնային մամուլում էլ բացթողումներ և թերություններ կան: Խնդիրները շատ են, բայց այս դեպքում թիրախային է համարվում մեկնաբանությունների տիրույթը: Այստեղ մարդիկ ավելի բաց են, խոսքի արտահայտման ձևերն ու հմտությունները չեն վերահսկվում, ինչը թույլ է տալիս օգտատերերին հրապարակել այնպիսի քոմենթներ, որոնք էթիկապես և օրենքով արգելված են: Որքան էլ մարդիկ հասկանան ու գիտակցեն, որ վիրավորանքի և զրպաևտության դեպքում լուրջ տուգանքների կարող են ենթարկվել, այնուամենայնիվ համացանցում հաճախ հանդիպում են վիրավորանք, զրպարտություն և ատելության խոսք պարունակող մեկնաբանություններ: Սա լուրջ խնիր է և այն ավելի խորն է, քան շատերը պատկերացնում են, որովհետև հասարակության մեջ բացակայում է քաղաքակիթ շփման կուլտուրան: Համացանցի հայտնվելուն պես շատ բան փոխվեց: Մարդիկ կարողացան իրենց ազատ խոսքը լայն մասշտաբներով հանրային դարձնել, ոմանք գնահատեցին ազատ խոսքի արժեքը, ոմանք էլ դա ասոցացրին ամենաթողության հետ և սկսեցին հրապարակումներ կատարել, որոնք վնասում են մարդու պատիվը, բարի անունը, արժանապատվությունն ու գործարար համբավը: Այս առումով լրատվական կայքերը ինչ-որ չափով պաշտպանում են օգտատերերին նման իրավիճակներից խուսափլու համար: Առցանց մամուլում վերահսկվում է մեկնաբանությունների տիրույթը և նմանատիպ մեկնաբանությունները, որոնք էթիկապես և օրենքով արգելված են հեռացվում են, այսինքն` մոդերացիայի են ենթարկվում: Կայքը ֆիլտրացիա է կատարում և այդ կերպ վերահսկում մեկնաբանությունները, սակայն դրանք հաճախ շատ լինեու պատճառով երբեմն հրապարակվում են, քանի որ խմբագրական կազմը չի հասցնում ֆիլտրացիա կատարել: Այնուամենայնիվ, լրատվական կայքերը փորձում են դաշտը կառավարել, բայց յուրաքանչյուր ընթերցող պետք է գիտակից լինի և պատասխանատվություն կրի իր յուրաքանչյուր գրառման համաար: Պետք է նշել, որ նմանատիպ քոմենթներ հրապարակվում են հատկապես քաղաքական թեմաերով հրապարակումների վերաբերյալ, իսկ վերջին շրջանում` հեղափոխության օրերին վիրավորական, բռնության խոսք, համբավն արատավորող մեկնաբանություններ գրվել են այդ ժամանակ գործող կառավարության հասցեին: Շատ են բացասական քոմենթներ գրվում սպորտային կայքերում, հատկապես, ֆուտբոլային կարևոր հանդիպումներից առաջ կամ հետո, սովորաբար այստեղ մեկնաբանությունները հայհոյանքի տեսքով են: Յուրաքանչյուր սխալ գրառում, արտահայտություն և մեկնաբանություն կարող է վիրավորել դիմացինին, ուստի կարելի է ավելի զգույշ և հաշվետու լինել յուրաքանչյուր քայլից առաջ: |