ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Երևանի Սուրբ Կաթողիկե եկեղեցին սպասարկման ոլորտի կառույց, թե պատմական հին կոթող»
10:39, 26.05.2018
14443 | 0



Աբովյան եւ Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկի անկյունում գտնվող Կաթողիկե հին, մատուռ եկեղեցին, նախկինում գտնվում էր Երևանի Շահար թաղամասի կենտրոնում։ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է մեծ երկրաշարժից հետո՝ 1693-1695թթ-ին։ Եկեղեցին իր ապրած երկար տարիների ընթացքում ունեցել է տարբեր անվանումներ՝ «Կաթողիկե», «Սուրբ Աստվածածին» կամ «Երեւանոյ ժամատեղի» ինչը ստիպում է ենթադրել, որ փոքրիկ եկեղեցու կողքին եղել են այլ եկեղեցիներ, որոնք պատմական տարբեր իրադարձությունների զոհ են դարձել: Դարերի պատմություն տեսած այս կոթողը, ինչեր կպատմեր, եթե միայն խոսել իմանար: Նույնիսկ երկրաշարժի հուժկու հարածները չեն կարողացել կանգուն այս պատերը փլատակի վերածել: Սրբ. Աստվածածին եկեղեցին միակն է Միջնադարյան Երևանի եկեղեցիներից, որ երկրաշարժից հետո կանգուն է մնացել:

Եկեղեցու վերակառուցումը երկարաձգվեց, արդեն 2011 թվականին Սուրբ Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ ընթանում էին սուրբ Աննա եկեղեցու և կաթողիկոսարանի երևանյան նստավայրի կառուցումը։ Վերականգնվել են Կաթողիկե եկեղեցու քանդման ժամանակ վնասված մասերը, ամբողջ հուշարձանը նորոգվել է, շրջապատը բարեկարգվել:

Եկեղեցու կառուցումից հետո սուրբ Աստվածածին եկեղեցու փայտե դռան փոխարեն դրվեց ապակե դուռ, ինչը դարձավ քննարկումների առիթ։

Մարդկանց զայրույթը շարժեց այն փաստը, որ հին կաթողիկե սրբավայրը այժմ նմանվել է սպասարկման ոլորտի, և այդ հին պատմական շինությանը ընդհանրապես չի սազում, որևիցե սպասարկման ոլորտի հիշեցնող դռներ:

Աբովյան փողոցի բնակչուհի Անիտա Սահակյանը պատմում է, որ փոքրիկ եկեղեցու կողքին ժամանակին գտնվում էր ԳԱԱ Լեզվի ինստիտուտը, որը 2007թ. քանդեցին, հետո, եկեղեցին ամբողջությամբ պատեցին փայտյա եւ մետաղյա թիթեղներով իբրև նորը կառուցելու նպատակով ։

-Մենք` հայերս, հարուստ ենք մեր բազմադարյա պատմությամբ: Մեր եկեցիների պատմութան, հնության և գեղեցկության մասին խոսում են բոլորը: Ամբողջ աշխարհից գալիս են զբոսաշրջիկներ և առաջինը այցելում մեր եկեղեցիներ: Կարծում եմ` մեր մեծ արժեք կրող հնամենի այս կոթողը, չպետք է ունենար «սուպերմարկետ» -ի դռներ: Ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի` Երևանի բնակչուհի, (ի դեպ ես ամեն օր եմ տեսնում գեղեցիկ եկեղեցին իր տգեղ դռներով) կարծում եմ անթույլտրելի է, տգեղ է: Ոչ մի երկիր, ոչ մի ժողովուրդ չունի այն «գանձ» ը, որը ունենք մենք` ամենահին ժողովուրդներից մեկը, մենք պարտավոր ենք պահպանել մեր պատմությունը կրող յուրաքանչյուր շինություն.-նշում է տիկին Սահակյանը:

Այս փաստը Տեր Եսայի քահանա Արթենյանը մեկնաբանեց այսպես․

—Այդ եկեղեցին դուռ չի ունեցել, և միայն 1990-ականների վերջին է դրվել: Ամեն մարդ կարող է իր անհատական կարծիքն ունենալ, այդ լուծումը տրվել է համապատասխան մասնագետների վերջնական որոշման արդյունքում: Դա կամայական լուծում չէ:

Պատմական վկայությունների համաձայն, 11-15-րդ դարերի ընթացքում տարածքում եղել են կառուցվածքով իրար կապված, բայց իրարից անկախ եկեղեցիներ, - պատմում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրոս՝ Աննա Թադևոսյանը։ Աննան ավելացրեց, որ այս հանգամանքը հիշատակված է հենց Կաթողիկեի 1301-1318 թվականների արձանագրություններում:

Այսօր 10-րդ դարի վերագրվող կառույցը` սպասարկման որևիցե ոլորտի հիշեցնող դռներով, նորակառույց եկեղեցու ոտքերի տակ ընկած է: Մատուռը պետք է լիներ մենակ և Երևանի կենտրոնում հպարտ կանգնած:

Հեղինակ` Elen Babayan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Elen Babayan
10:57, 04.06.2018
4548 | 0
21:34, 22.05.2018
4160 | 0
դեպի վեր