ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+11 °C
Vernissage Fest ցուցահանդես-վաճառքը Հյուսիսային պողոտայում
21:14, 27.05.2018
5368 | 0

Հյուսիսային պողոտան այսօր սովորականից մարդաշատ էր: Մայիսի 27-ին Հյուսիսային պողոտայում առավոտյան ժամը10.00-ից մեկնարկվել էր Vernissage Fest խորագրով ցուցահանդես-վաճառքը: Ցուցահանդեսը բացօթյա էր, որտեղ հավաքվել էին հայ ձեռագործ վարպետնեևրը, ովքեր ներկայացրել էին ձեռքի աշխատանքներ, մշակութային իրեր, հայկական զարդեր, չրեր, գաթա, .փախլավա և այս շարքը կարելի է անվերջ թվարկել: Մենք շրջեցինք Հյուսիսային պողոտայով և զրուցեցինք մի քանի տաղավար ներկայացնող վարպետների հետ` պարզելու համար, թե որն է նմանատիպ միջոցառում կազմակերպելու նպատակը, արդյոք հասարակությունը ոգևորված է այսպիսի նախագծերով և ինչպես է ընթանում վաճառքը:

Ձեռագործ վարպետները չէին դժգոհում վաճառքից հատկապես, երբ այս շրջանում Երևանում զբոսաշրջիկներ շատ կան, քանի որ օտարերկրացիները բավականին հետաքրքրված են հայկական մշակույթով: Վարպետների խոսքով, մեր հայրենակիցները նույնպես գնումներ կատարում են և շատ մեծ ոգևորությամբ, քան մնացած օրերին:

Զրույցի ընթացքում պարզեցինք, որ այս միջոցառման հիմնական նպատակը հայ վարպետներին և նրանց ձեռքի աշխատանքները մեկ վայրում միավորելն էր, ավելի միասնական դարձնել նրանց աշխատանքներն ու ներկայացնել հասարակությանը, այդ կերպ ստեղծել հայկական շունչ և մթնոլորտ այցելուների համար: Նմանատիպ ցուցահանդես-վաճառք վերջին տարիներին մշտապես կազմակերպվել են և գրեթե բոլոր տաղավարների վարպետները մասնակցել են այդ միջոցառումներին և այս տարին ևս բացառություն չէր: Նշեմ, որ Vernissage Fest ցուցահանդես-վաճառքը կշարունակվի մինչև երեկոյան 22.00-ն:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ֆլորա Աշուղբաբյան
19:32, 11.03.2022
1805 | 0
22:32, 19.02.2022
2244 | 0
12:32, 29.05.2018
4739 | 0
15:49, 17.05.2018
4114 | 0
դեպի վեր