ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հռիփսիմեի տոնը
15:56, 28.05.2018
10208 | 0
Վաղարշապատ քաղաքում է գտնվում Սուրբ Հռիփսիմե եկեղեցին: Յուրահատուկ ճարտարապետական լուծումներով եկեղեցին մեծ նշանակություն ունի հայ ժողովրդի համար: Ամեն տարի Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հռիփսիմեի տոնը: Այն Տաղավար տոն է, այսինքն` փոփոխական: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես եկեղեցին մեծ ծիսակարգով նշեց տոնը և եկեղեցի բերվեցին Սուրբ Հռիփսիմեի մասունքները:
Հռիփսիմե Մկրտչյանը, ամեն տարի այս տոնին եկեղեցի է այցելում: Փոքրիկ զրույց ունեցանք Հռիփսիմեի հետ, ով սիրով պատմեց Սուրբ Հռիփսիմեի մասին և թե ինչպես նահատակվեց մյուս կույսերի հետ միասին:
-Սուրբ Հռիփսիմեի տոնը Տաղավար տոն է համարվում, այսինքն այն փոփոխական է: Սուրբ Հռիփսիմեի եկեղեցին կառուցվել Է Ք.ա.618թ. Կոմիտաս կաթողիկոսի ջանքերով: Բոլորս էլ գիտենք Հռիփսիմյան կույսերի պատմությունը, երբ 32 կույսեր Հռիփսիմեի գլխավորությամբ փախչում են Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից և գալիս են Հայաստան քրիստոնեություն քարոզելու, սակայն նրանք Հայաստանում էլ հանդիպեցին խոչընդոտների: Տրդատ Գ Մեծ արքան սիրահարվում է Հռիփսիմեին և նրան ամուսնության առաջարկ անում, բայց Հռիփսիմեն մնում է հավատարիմ իր հավատքին և հրաժարվելով թողնել միանձնուհու կյանքը նահատակվում իր հավատակից կույսերի հետ միասին:
Ինքնս ամեն տարի այս տոնին այցելոմ եմ եկեղեցի, քանի որ պատիվ ունեմ կրելու Հռիփսիմե անունը և իմ պարտքն եմ համարում այս տոնին եկեղեցում լինել:
Սուրբ Հռիփսիմեի տոնը ևս մեկ անգամ համախմբում է հայերին, դարձնում ավելի միասնական և ստիպում հավատով լցվել: Սա նաև համարվում է ուղտ, քանի որ եկեղեցին գտնվում է Էջմիածին քաղաքի սկզբնամասում և մարդիկ երկար ճանապարհ են կտրում եկեղեցի գալու և տոնին մասնակից լինելու համար:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ֆլորա Աշուղբաբյան
19:32, 11.03.2022
1804 | 0
22:32, 19.02.2022
2244 | 0
12:32, 29.05.2018
4739 | 0
15:49, 17.05.2018
4114 | 0
դեպի վեր