Մայիսի 29-ին, ժամը11.00-ից սկսած ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց ՙԵՊՀ Ռեստարտ՚ նախաձեռնությունը կոչ է անում բոլոր ուսանողների, դասախոսների և համալսարանի այլ աշխատակիցներին սկսել տոտալ դասադուլ և գործադուլ: Ակցիայի մասնակիցները ներկայացրել են հետյալ պահանջները. 1 ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը 2 Հոգաբարձուների խորհրդի լուծարում 3 Ֆինանսական աուդիտի անցկացում 4 ՈՒԽ-ի արհիմիության գործունեության կասեցում ՙԵՊՀ Ռեստարտ՚ նախաձեռնության նպատակն էԵՊՀ ֆինանսների արդյունավետ օգտագործում, ունենալ կրթության բարձ մակարդակ, քանի որ ակցիայի մասնակիցները պնդում են, որ Մայր բուհում կրթության որակը բավականին ցածր է: Մասնակիցների պահանջն է նաև դադարեցնել հետապնդումները ուսանողների և դասախոսների նկատմամբ քաղաքական հայացների համար: Նշեմ, որ ուղանողների հիմնական նպատակն է պահանջել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը և Մայր բուհում առկա խնդրիների մասին բարձրաձայնելը: |