ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում
13:10, 11.06.2018
3196 | 0

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում: Հունիսի 11-14-ը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) փորձագիտական խումբն արտաքին գնահատում կիրականացնի ռազմական համալսարանում:

Քառօրյա այցի ընթացքում փորձագետները հանդիպումներ կունենան բուհի ղեկավարության, համալսարանի գործունեությունը համակարգող ՊՆ համապատասխան վարչությունների, ֆակուլտետների և ամբիոնների պետերի, պրոֆեսորադասախոսական կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ինչպես նաև շրջանավարտների, սերժանտների, կուրսանտների, ունկնդիրների ներկայացուցիչների հետ: Փորձագետները կուսումնասիրեն նաև փաստաթղթերը, կիրականացնեն ռեսուրսների դիտարկում:

Փորձագիտական խմբի ղեկավարն է ՀՊՏՀ Կառավարման ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Տիգրան Մնացականյանը: Խմբի մյուս անդամներն են Լեհաստանի ռազմածովային ակադեմիայի Հրամանատարության և ծովային գործողությունների ֆակուլտետի փոխդեկան Բարտոլոմեյ Պաչեկը, «Իմպրովիզ» ՍՊԸ գիտական խորհրդատու, Ա.Խանփերյանցի անվ. ավիացիոն համալսարանի նախկին ավագ դասախոս, տեխ.գիտ.թեկնածու Արամ Բաղիյանը, Հյուսիսային համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Մարգարիտա Պողոսյանը և Ռուս-հայկական համալսարանի Մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի ուսանող Միքայել Խաչատուրյանը:

Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի մասնագետ Լիլիթ Պիպոյանը:

Փորձագիտական խումբը համալսարան այցից հետո զեկույց կկազմի՝ մատնանշելով բուհի ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցի: Համալսարանը, հիմնվելով փորձագիտական զեկույցի և խորհրդատվության վրա՝ թերությունների վերացման ծրագիր կկազմի:

ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը հավատարմագրման մասին որոշում կկայացնի՝ հիմնվելով փորձագիտական զեկույցի և բուհի բարելավման ծրագրի վրա:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն
դեպի վեր